Գործնական աշխատանք

202.Երկրորդ պարբերության բայերը աոաջին պարբերության բայերի
նման արտահայտի՛ր անցյալ ժամանակովՏեքստի այդ հատվածի արտահայտած միտքն ինչպե՞ս փոխվեց:

Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար, որ լիքն էր բոլոր բարիքներով: Մարդիկ կամեցան դրա վրա բնակություն հաստատել: Սակայն նրա վրա բարձրանալր շատ դժվար էր, թեև վերելքի շատ ճանապարհներ կային: Նրանք, ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին ու ցած գլորվեցին, մինչև ստորոտը: Իսկ ովքեր դադար առնել չուզեցին, այլ գավազանի օգնությամբ շարունակեցին վերելքը, բարձրացան լեռան վրա ու հանգիստ կյանք վայելեցին:

Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով, վեր են բարձրանում ու հասնում իրենց նպատակին:

Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնացին կես ճանապարհին ու կորան, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով, վեր են բարձրացան ու հասան իրենց նպատակին:

204.Կետերի փոխարեն մի անգամ փակագծերում դրված առաջին բայաձևերը գրի՛րմյուս անգամ երկրորդներըՈ՞ր ձևերն են ավելի հարմար:

Գայլը տեսավ, որ անտառային աղավնին շյուղեր Հավաքեց (հավաքեց, հավաքում է) և նրան ասաց.
Տեսնում եմ, որ ամբողջ օրը թռչկոտեցիր (թռչկոտեցիր, թռչկոտում ես) ճյուղից ճյուղ, շյուղեր ես հավաքում, բայց մինչև այսօր ոչ կարգին տուն ունեցար (ունեցար, ունես) ո՛չ էլ տաք օջախ:
Աղավնին պատասխանեց.
Այն օրից, ինչ հարևան ենք, ես էլ տեսա (տեսա, տեսնում եմ), որ դու ոչխարներ հափշտակեցիր (հափշտակեցիր, հափշտակում ես) ու բերեցիր (բերեցիր, բերում ես) որջդ, բայց ո՛չ կարգին հագուստ ունեցար(ունեցար, ունես), ո՛չ էլ մոտ ընկերներ:
Առակը ցույց տվեց (ցույց տվեց, ցույց է տալիս), որ չար ու գիշատիչ մարդիկ էլ քիչ չաշխատեցին (չաշխատեցին, չեն աշխատում), բայց երջանկության չհասան (չհասան, չեն հասնում):

Գայլը տեսավ, որ անտառային աղավնին շյուղեր է հավաքում (հավաքեց, հավաքում է) և նրան ասաց.
Տեսնում եմ, որ ամբողջ օրը թռչկոտում ես (թռչկոտեցիր, թռչկոտում ես) ճյուղից ճյուղ, շյուղեր ես հավաքում, բայց մինչև այսօր ոչ կարգին տուն ունես (ունեցար, ունես) ո՛չ էլ տաք օջախ:
Աղավնին պատասխանեց.
Այն օրից, ինչ հարևան ենք, ես էլ տեսնում եմ (տեսա, տեսնում եմ), որ դու ոչխարներ ես հափշտակում (հափշտակեցիր, հափշտակում ես) ու բերում (բերեցիր, բերում ես) որջդ, բայց ո՛չ կարգին հագուստ ունես (ունեցար, ունես), ո՛չ էլ մոտ ընկերներ:
Առակը ցույց է տալիս (ցույց տվեց, ցույց է տալիս), որ չար ու գիշատիչ մարդիկ էլ քիչ չեն աշխատում. (չաշխատեցին, չեն աշխատում), բայց երջանկության չեն հասնում (չհասան, չեն հասնում):

205.Տրված տեքստի դիմավոր բայերը փոխի՛ր այնպեսոր ինչ էր (էինարել հարցին պատասխանենՏրված և ստացված տեքստերը համեմատի՛րո՞ր տեքստի բայաձևերը կանվանես վաղակատար անցյալ:

Երբ սուսերամարտի աշխարհի առաջնության հաղթողին հարցրին, թե ո՛վ է եղել նրա առաջին մարզիչը, նա պատասխանեց` Ալեքսանդր Դյուման: Ասաց, որ երբ դպրոցում առաջին անգամ «Երեք հրացանակիրները» կարդաց, հաստատ որոշեց սուսերամարտ պարապել:

Երբ սուսերամարտի աշխարհի առաջնության հաղթողին հարցրել էին, թե ո՛վ է եղել նրա առաջին մարզիչը, նա պատասխանեց` Ալեքսանդր Դյուման: Ասաց, որ երբ դպրոցում առաջին անգամ «Երեք հրացանակիրները» կարդացել էր, հաստատ որոշել էր սուսերամարտ պարապել:

254.Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ: 

Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում: 
Հարավային Աֆրիկայում կա մի բույս։ Այն հիմնականում թիթեռներով է սնվում: 

Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տեսակ: 
Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը։ Այն ունի չորս հազար տեսակ: 

Առավել արժեքավոր է այն տեսակը, որի հոտը շարունակ փոխվում է: 
Առավել արժեքավոր է այն տեսակը: Նրա հոտը շարունակ փոխվում է: 

Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ: 
Մոնղոլիայի երկարակյացների միջին տարիքը գերազանցում է հարյուրը: Նրանց մեջ չկա ոչ մի տղամարդ: 

Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել: 

256.Տեքստը փոխադրի՛ր պարզ նախադասություններով:

Հագար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել, ըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են, քանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն. այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:

Ֆինլանդիայի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են։ Արգելված են նաև ռնգեղջյուրների, զեբրերի, ջայլամների, կոկորդիլոսների և կապիկների ելույթները: Ֆինլանդիան առաջինն է որը նման օրենք է ընդունել։POSTED INՀԱՅՈՑ