Սահադաշտում

Բարև ձեզ, ես այսօր կպատմեմ, թե մեր օրը ինչպես անցավ սահադաշտում։Այնտեղ շատ լավ էր, ես այնտեղ սովորում էի սահել, ես  միլիոն անգամ ընկա, բայց ինձ մեկ է դուր եկավ։ Մենք որ ավտոբուսով գնում էինք ու գալիս էինք, ռադիոյի համար ձայնագրություն էինք անում,  անպայման լսեք։

 

Վիգեն Ավետիսի արվեստանոցում

file-828129Այսօր Հյուսիսային դպրոցում մենք քանդակեցինք Վիգեն Ավետիսի  հետ։ Վիգեն Ավետիսը հայտնի քանդակաործ է։ Ես այնտեղ կավից նավ պատրաստեցի։  Այնտեղ շատ լավ էր։ Իմ օրը շատ լավ անցավ։

Փոքր ճնճղուկի պատմությունը

Ուրբաթ օրը մենք դպրոցի բակում մի ճնճղուկ գտանք։ Նա ընկած էր ծառի տակ, անշարժ էր։ Մեզ թված, թե նա սատկած է, բայց հետո երբ Անահիտը վերցրեց նրան,հասկացանք որ նա դեռ կենդանի է։ Մենք նրան ջուր տվեցինք, նա կտուցով խմեց ջուրը և մի քիչ շարժվեց։ Մենք նրան դրեցին քարի վրա ,բայց ես ճնճղուկի տակւ տերև դրեցի, որ ճնճղուկը  չմրսի իսկ նարեն հացի փշուրներ բերեց։մենք ճնճղուկին թողեցինք քարի վրա ուժեր հավաքի և թռչի։երբ ես պատուհանից նայում էի,տեսա,որ որ ճնճղուկը արյունոտ էր։ Ինձ թվում է, որ ճնճղուկին սատկացրել են նրա մոտով անցնող մեծերը։

Ագարակում

Այսօր մենք գնացել ենք ագարակ։ Այնտեղ մենք տեսել ենք ձի,բադ,սագ,նապաստակ,իշուկ,շուն, ճագարներ։Մենք այնտեղ ձիերին  կերակրել  ենք խնձորով և մաքրել, իսկ  ճագարներին կերակրել ենք գազարով։ Երբ վերադարձանք դպրոց, մաքրեցինք մեր ներքին բակը։