Անհատական նախագիծ

Նախագծի վերնագիրը — Իմ սիրելի ֆուտբոլիստը։
Նախագծի մասնակիցներ — Ֆուտբոլասեր սովորողներ։
Նախագծի ժամանակահատված — 2023-2024։
Նախագծի նպատակը — Տեղեկություններ հայթայթել և տարածել սիրելի ֆուտբոլիստի մասին։
Նախագծի ընթացքը — Բլոգում տեղեկություններ հրապարակել սիրելի ֆուտբոլիստի մասին։

Խնդիրներ — Ընթերցողական, թարգմանական, հետազոտական և խմբագրական կարողությունների զարգացում։

Օրինակ՝ Ֆրենկ ԼեմպարդՖրենկ Լեմպարդը ծնվել է 1978 թվականի հունիսի 20 Անգլիական Ռոմֆորդ քաղաքում։ Լեմպարդը համարվում է ժամանակակից ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից մեկը։ Նա (ինչպես իր հայրը) իր կարիերան սկսել է Վեսթ Հեմ Յունայթեդում։ 2001 թվականին 11 միլիոն ֆունտի դիմաց տեղափոխվել է Չելսի (Չելսիի պատմության լավագույն ռմբարկուն է 208 խփած գոլով)։

Ֆրենկը ծնվել է ֆուտբոլային ընտանիքում։ Նրա հայրը՝ Ֆրենկ Լեմպարդ ավագը, եղել է անգլիացի պաշտպան և Վեսթ Հեմ Յունայթեդի կազմում 2 անգամ հաղթել է Անգլիայի գավաթը, իսկ մայրը՝ Պետը, մահացել է 2008 թվականի ապրիլի 24-ին թոքերի բորբոքումից։ Ֆրենկի հորեղբայրը՝ Գարրի Ռեդնապը, Կուինզ Պարկ Ռեյնջերսի գլխավոր մարզիչն է, իսկ նրա ազգական Ջեյմի Ռեդնապը հայտնի է Լիվերպուլում իր ելույթներով։ Լեմպարդը կրթություն է ստացել Բրենտվուդի դպրոցում, որը գտնվում է Էսսեկսեում։

1994 թվականին Լեմպարդը միանում է Վեսթ Հեմ Յունայթեդին, որտեղ իր հայրը մարզչի օգնականն էր։ Մեկ տարի անց կնքում է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Հոկտեմբերին վարձավճարով տեղափոխվում է Սուոնսի Սիթի, որտեղ անցկացնում է 9 հանդիպում։ Հաջորդ տարի Ասթոն Վիլլայի հետ հանդիպման ժամանակ կոտրում է ոտքը։ 1998-99 մրցաշրջանում Լեմպարդը մասնակցում է իր թիմի բոլոր խաղերին։ Վեսթ Հեմը գրավում է իր պատմության մեջ ամենաբարձր՝ 5-րդ տեղը։ 2001 թվականին Ֆրենկ Լեմպարդը 11 միլիոն ֆունտի դիմաց տեղափոխվում է Չելսի։

Ֆրենկի համար 2004-05 մրցաշրջանն հաջող սկսվող մրցաշրջաններից էր, որտեղ նա դարձավ Պրեմիեր Լիգայի կիսապաշտպանների լավագույն ռմբարկուն 13 գոլ խփելով։ 2005 թվականի վերջում Լեմպարդը ռեկորդ սահմանեց խաղերի թվով։ Ֆրենկը իրար հետևից խաղաց 164 խաղ։ Նա այդ մրցաշրջանում դարձավ Չելսիի առաջատարներից մեկը։ 2005-06 մրցաշրջանում Լեմպարդը Չելսիի կազմում դարձավ Անգլիայի առաջնության հաղթող։ Նա մրցաշրջանում 20 գոլ խփելով դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն։ Լեմպարդի համար առաջնությունում խփած 16 գոլերը կիսապաշտպանի համար Պրեմիեր Լիգայում լավագույն ցուցանիշն էր։ Հաջորդ մրցաշրջանում Չելսիի կազմում Ֆրենկը 21 գոլ խփեց, մրցույթում նրանից առաջ միայն հարձակվող Դիդե Դրոգբան էր։ 2006-07 մրցաշրջանում Չելսիի կազմում՝ բոլոր առաջնություններում անցկացրեց 62 խաղ։ Այդպիսի արդյունքի հասնել Չելսիի կազմում ոչ ոքի չէր հաջողվել։ Ֆրենկն անգլիական լրատվամիջոցների վարկածով տարվա լավագույն խաղացողն էր։

Լեմպարդը Չելսիի կազմում
Լեմպարդը Չելսիի կազմում

Նաև Ֆրենկը ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի վարկածով 2005 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման եռյակում էր։ Նրանից առաջ անցավ միայն ֆենոմենալ մրցաշրջան անցկացրած Ռոնալդինյոն։ 2008 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակչում Լեմպարդի գոլից հետո բարձրացավ խաղի ինտրիգը, և նա ճանաչվեց առաջնության լավագույն կիսապաշտպանը։ 2009 թվականի հունվարի 17-ին, Ստոք Սիթիի դեմ խաղը Լեմպարդի համար Լոնդոնի Չելսիի կազմում 400-րդ խաղն էր։ Նրանից առաջ այդպիսի արդյունքի հասել են միայն 9 խաղացողներ։ 2009 թվականի դեկտեմբերի 24-ին, Ֆրենկ Լեմպարդը ճանաչվեց վերջին 10 տարիների (2000-2010) լավագույն խաղացող, համաձայն անգլիական Պրեմիեր Լիգայի պաշտոնական վիճակագրության։ 2010 թվականի հունվարի 16-ին, 23-րդ տուրի շրջանակներում կայացած Բիրմինգհեմ Սիթիի դեմ խաղում Լեմպարդը խփեց իր 139-րդ գոլը և դուրս եկավ լոնդոնյան ակումբի լավագույն ռմբարկուների հնգյակ, հնգյակից դուրս թողնելով Ջիմմի Գրիվզին (132 գոլ)։ 2010 թվականի մարտի 27-ին, 32-րդ տուրում՝ Ասթոն Վիլլայի դեմ խաղում Լեմպարդը 4 գոլ խփեց և մտավ Չելսիի պատմության լավագույն ռմբարկուների եռյակ։ Առջևում էր արիստոկրատ Բոբբի Տեմբլինգը։ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղը 32-ամյա կիսապաշտպանի համար Չելսիի կազմում 500-րդն էր։ Միայն երեք ֆուտբոլիստ էին կարողացել նրանից շատ խաղ անցկացնել Չելսիի կազմում։ Նրանք են. Ռոն Հարրիսը (795 խաղ), Փիտեր Բոնետտին (729 խաղ) և Ջոն Հոլլինսը (592 խաղ)։ 2013 թվականի հունվարի 12-ին Լեմպարդը Ստոք Սիթիի դեմ արտագնա խաղում 11 մետրանոց իրացրեց, և մտավ Չելսիի պատմության լավագույն ռմբարկուների ցանկի 2-րդ հորիզոնականը։ Լեմպարդը ակտիվում ուներ 194 գոլ՝ լոնդոնական ակումբի կազմում։ Նա երրորդ հորիզոնական ուղարկեց Կերրի Դիկսոնին։ Առաջին հորիզոնականում էր ակումբի լեգենդար ֆուտբոլիսը Բոբբի Տեմբլինգը (202 գոլ), որին հասնելու համար Ֆրենկին անհրաժեշտ էր 8 գոլ։ 2013 թվականի փետրվարի 24-ին, Լեմպարդը Մանչեսթեր Սիթիի դեմ արտագնա խաղում, երբ հաշիվը 0:0 էր չկարողացավ իրակցնել 11 մետրանոցը, որից հետո Սիթին 2 ամպատասխան գնդակ ուղարկեց Չելսիի դարպասը (եթե նա 11 մետրանոցից գոլ խփեր իր 200-րդ գոլը կլիներ)։ Իր 200-րդ գոլը Լեմպարդը խփեց մարտի 17-ին, երբ խաղում էին Վեսթ Հեմ Յունայթեդի դեմ։ Խաղն ավարտվեց 2:0 հաշվով հօգուտ Չելսիի։ 2013 թվականի մայիսի 11-ին Լեմպարդը Ասթոն Վիլլայի դարպասին գոլ խփեց և անցվաց Բոբբի Տեմբլինգի սահմանած ռեկորդը Չելսիի կազմում գոլերի թվով։ 203-րդ գոլը խփելով նա համարվեց Չելսիի լավագույն ռմբարկուն։ Իր ռեկորդը նվիրց մորը, որը մահացել էր 2008 թվականին թոքերի բորբոքումից։

Վերջին գնդակը Չելսիի կազմում Ֆրենկը խփել է 2014 թվականի ապրիլի 5-ին, Անգլիայի առաջնության 33-րդ տուրում՝ Ստոք Սիթիի դեմ խաղում (Չելսի-Ստոք Սիթի 3:0)։

23-24 կենսաբանության ամփոփում

Մարտ
Մարտ ամսվա կենսաբանության ամփոփում
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամփոփում
Նյարդային համակարգ
Գեղձեր
Գլխուղեղի կառուցվածքը և գործառույթները
Լսողական վերլուծչի կառուցվածքը և ֆունկցիան
Նոյեմբեր ամսվա ամփոփում
Մարդու կմախքը
Արյան գործառույթներ և բաղադրություն
Ինսուլտ
Արյան կարգեր
Ներզատիչ գեղձեր
Տեսողական վերլուծիչ և աչքի կառուցվածքը
Շնչառություն
Գազափոխանակությունը թոքերում և հյուսվածքներում․
Արտաթորության համակարգ

Руский язык

Домашнее задание: написать рассуждение “ Что такое тайна”
Тайна, это такая информация или какая-то вещь, о которой ты не хочешь никому рассказывать, либо же рассказываешь нескольким людям. У всех людей без исключения есть тайны, у некоторых не очень серьезные тайны, которые они рассказывают определьённым людям, а некоторые не хотят рассказывать эту тайну даже самым близким людям.

Պարապմունք 58

1․ Լուծել խնդիրը․

x(10-x)=21
10x-x2=21
x2-10x+21=0
D=-102-4*1*21=100-84=16
x1=(10+√16)/2=(10+4)/2=7
x2=(10-√16)/2=(10-4)/2=3
Պատ․՝ 7 և 3

2․ Լուծել խնդիրները քառակուսային հավասարումների օգնությամբ։

ա) 10 և 11
բ) 14 և 15
գ) 4 և 11
դ) 28 և 16

3․ Լուծել խնդիրները․

ա) 13 և 7
բ) -5 և 3

Բրազիլիա

  1. Բնութագրեք Բրազիլիայի աշխարհագրական դիրքը: Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՎ Ամերիկայի երլրնրեը

Բրազիլիայի աշխարհագրական դիրքը ունի լավ և վատ կողմեր։ Լավ կողմերը այն են, որ ունի շատ մեծ տարածք, շատ մեծ են ջրային ավազանները և ՀՎ Ամերիկայի համարյա բոլոր երկրներին հարևան է։ Վատ կողմը այն է, որ հեռու է գտնվում զարգացած երկրներից։

Հարավային Ամերիկա
  1. Որո՞նք են Բրազիլայի զարգացման նախադրյալները:

Բրազիլիայի զարգացման նախադրյալներն են տարածքը, ջրային ավազանները, հարուստ բնական ռեսուրսները։

  1. Որո՞նք են Բրազիլայի տնտեսության առաջատար ճյուղերը

Բրազիլիայի տնտեսության առաջատար ճյուղերն են՝ մեքենաշինությունը, բուսաբուծությունը, սննդի արդյունաբերությունները և էներգետիկան։

Արտաթորության համակարգ

1. Ինչպիսի՞ սննդանյութերի օգտագործուﬓ է բացասաբար ազդում արտազատության օրգանների վրա:

Վատ մշակված:


2. Թվարկե՛ք երիկամային հիվանդությունների պատճառները:

Սովորաբար այս հիվանդությունները առաջանում են ուրիշ հիվանդություններից հետո որոնցից են օրինակի համար՝ ուժեղ մրսածությունը, անգինան, թոքաբորբը և այլն:


3.Ինչպե՞ս են հիվանդությունների հարուցիչները թափանցում ﬕզուղիներ:

Ախտածին մանրէների արյան միջոցով:


4.Ինչպիսի՞ սննդամթերքն է բացասաբար ազդում երիկաﬓերի աշխատանքի
վրա:

Սուր և գրգռիչ :

Պարապմունք 54

1․ Ի՞նչ է սինուսը, կոսինուսը և տանգենսը:
a անկյան սինուսը հավասար է դիմացի էջի և ներքնաձիգի քանորդին։
a անկյան կոսինուսը հավասար է կից էջի և ներքնաձիգի քանորդին։
a անկյան տանգենսը հավասար է դիմացի էջի և կից էջի քանորդին։

2․ ABC ուղղանկյուն եռանկյան սուր անկյունների սինուսի, կոսինուսի և տանգենսի արժեքների վերաբերյալ ո՞ր բանաձևերն են ճիշտ:

era.png

ա) tgA=CB/CA բ)tgA=CA/CB գ) բոլորն էլ սխալ են դ) cosA=AC/AB

ե) sinB=AC/AB զ) բոլորն էլ ճիշտ են է) sinB=AB/CB ը) cosA=AC/AB

3․ Գտնել D անկյան սինուսը, կոսինուսը և տանգենսը;

tdef5.PNG

sin D = FE/FD
cos D = DE/DF
tg D = DE/FE

4․ Գտնել F անկյան սինուսը,կոսինուսը և տանգենսը:

tdef4.PNG

sin F=DE/DF
cos F=EF/DF
tg F=DE/FE

5․ Տրված է ABC ուղղանկյուն եռանկյունը: Գտնել A անկյան սինուսն ու կոսինուսը: 

era.png

ա) Ո՞րն է A անկյան սինուսը՝    BC/BA CB/AC CA/BA
բ) Ո՞րն է A անկյան կոսինուսը՝ CA/BA CB/AC BC/BA

6․ Կամայական ուղղանկյուն եռանկյան սուր անկյան սինուսը փոքր է մեկից: Բացատրել, ինչո՞ւ
Այդպես է լինում, քանի որ ներքնաձիգը մեծ է էջերից, սակայն այն միշտ հայտարարում է, հետևաբար կստանանք կոտորակային թիվ, որը փոքր կլինի մեկից։

7․ Կարո՞ղ է մեկից մեծ արժեք ունենալ ուղղանկյուն եռանկյան սուր անկյան
ա) կոսինուսը — Ո՛չ քանի որ ներքնաձիգը հայտարարում է, և այն մեծ է էջերից, հետևաբար կստանանք մեկից փոքր թիվ։
բ) տանգենսը — Այո, քանի որ էջերից մեկը կարող է մեծ լինել մյուսից
Պատասխանը հիմնավորել:

8. Գծել ABC ուղղանկյուն եռանկյունը այնպես, որ ∠C=90°, CA=6 սմ և CB=10 սմ: Գտնել A և B սուր անկյունների սինուսը, կոսինոիսը և տանգենսը:

9. ABC ուղղանկյուն եռանկյան մեջ C -ն ուղիղ անկյունն է, CA=18 սմ և CB=24 սմ: Հաշվել B անկյան տանգենսը, սինուսը և կոսինուսը:
182+242=900
AB=√900=30
sin B=18/30=0,6
cos B=24/30=0,8
tg B=18/24=0,75

Մայրենի

Տոմս ունե՞ս-տոմս-ենթակա, ունես- պարզ ստորոգյալ, ենթական արտահայտված է գոյականով։
Դուռը ֆսսոցով փակվեց-դուռը-ենթակա, փակվեց-պարզ ստորոգյալ, ենթական արտահայտված է գոյականով։

– Քայլիր, ոտքդ թող բացվի: Ոտքդ-ենթակա, թող բացվի-բաղադրյալ ստորոգյալ, ենթական արտահայտված է գոյականով։

Եվ նա իրեն սպասել չտվեց: Նա-ենթակա, սպասել չտվեց-բաղադրյալ ստորոգյալ, ենթական արտահայտված է դերանունով։

Մի քանի վայրկյան ոտքը կախ գցեց: Ոտքը-ենթակա,կախ գցեց-բաղադրյալ ստորոգյալ, ենթական արտահայտված է գոյականով։

Նրանց երբեք չէր տեսել ու չէր հիշում: Նրանց-ենթակա, չէր տեսել, չէր հիշում-բաղադրյալ ստորոգյալներ։ Ենթական արտահայտված է դերանունով։

Մարդու սիրտ է կտոր-կտոր լինում: Ենթակա-սիրտ, կտոր-կտոր է լինում-բաղադրյալ ստորոգյալ, ենթական արտահայտված է գոյականով։

Նա վախեցել էր անգամ պատասխանել նրանց։ Նա-ենթակա, վախեցել էր-բաղադրյալ ստորոգյալ, դերանունով։


Կանադա

1. Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը

Կանադան սահմանակցում է ԱՄՆ- ին և ծովային հարևան է Գրելանդիային։ Կանադան ողողվում է Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ջրերով։ Կանադայի տարածությունը 9.976.000 կմ² է, բնակչությունը ՝ 35 մլն մարդ: Կանադան բաժանվում է 10 նահանգի: Հյուսիսային մասը ավելի ցուրտ է Գրելանդիային մոտ գտնվելու պատճառով, և այնտեղ գրեթե ոչ ոք չի ապրում:

2 Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները

Կանադայի առաջին նախադրյալը ԱՄՆ– ին սահմանակից լինելն է և հետևաբար Հարավում ունի ռեսուրսների մեծ պաշար, որոնցից աչքի է ընկնում ցորենը, եգիպտացորենը, քիչ քանակությամբ բամբակը և այլն:

3 Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը

Կանադան ամենախոշոր տնտեսություն ունեցող երկրների շարքում զբաղեցնում է 11- րդ տեղն աշխարհում: Այն աշխարհի առևտրային տասյակի երկրներից մեկն է բարձր մակարդակ ունեցող տնտեսությամբ: Կանադան խառը տնտեսություն ունեցող երկիր է, որն առաջ է անցել ԱՄՆ- ից և արևմտյան եվրոպայի երկրների մեծ մասից: Բայց այնտեղ դեռ նավթը անկայուն գին ունի:

Ֆիզիկա 8

1. Ինչի՞ համար է ծախսվում եռացող հեղուկին տրվող էներգիան:

Եռացող հեղուկին մատակարարվող էներգիան ծախսվում է մոլեկուլային կապերի ոչնչացման վրա և վերածվում գոլորշու ներքին էներգիայի։Այսինքն՝ այդ էներգիան ծախսվում է ներքին էներգիան մեծացնելու վրա։ Էներգիա ստացող մոլեկուլները մեծացնում են իրենց միջև հեռավորությունը՝ հեղուկը վերածվում է գազի:

2. Ի՞նչն են անվանում շոգեգոյացման ջերմություն:

Տվյալ զանգվածով հեղուկը նույն ջերմաստիճանի գոլորշու փոխարկելու համար անհրաժեշտ ջերմաքանակն անվանում են շոգեգոյացման ջերմություն:

3. Ի՞նչն են անվանում շոգեգոյացման տեսակարար ջերմություն:

Այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է 1կգ զանգվածով հեղուկը նույն ջերմաստիճանի գոլորշու փոխարկելու համար, կոչվում է շոգեգոյացման տեսակարար ջերմություն:

4. Ո՞րն է շոգեգոյացման տեսակարար ջերմության միավորը միավորների ՄՀ-ում:

Շոգեգոյացման տեսակարար ջերմության միավորը 1 Ջ/կգ-ն է:

5. Ի՞նչ է նշանակում «սպիրտի շոգեգոյացման տեսակարար ջերմությունը 9-10Ջ/կգ է» արտահայտությունը:

Սա նշանակում է, որ 1 կգ սպիրտը եռման կետում ամբողջությամբ գոլորշիացնելու համար անհրաժեշտ է ծախսել 0,9 ՄՋ ջերմային էներգիա։

6. Ինչպե՞ս են հաշվում այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ Է եռման ջերմաստիճանում հեղուկը գոլորշու փոխարկելու համար:

Q=rm

7. Ինչպե՞ս կարելի է փորձով ցույց տալ, որ գոլորշու խտացման ժամանակ էներգիա է անջատվում:

8. Ո՞ր մարմինն ունի ավելի մեծ ներքին էներգիա` 100 °C ջերմաստիճանի ջուրը, թե՞ դրա- նից ստացված 100 °C ջերմաստիճանի գոլորշին:

100°C ջերմաստիճանում ջրի գոլորշին ավելի շատ ներքին էներգիա կունենա, քան 100°C ջերմաստիճանի ջրի նույն զանգվածը:

9. Ինչու՞ մթնոլորտում ջրի գոլորշու խտացումն անձրևի կաթիլների կամ ձյան տեսքով հանգեցնում է օդի տաքացման:

10. Ինչու՞ սենյակի հատակը լվանալուց հետո սառնություն է զգացվում։