23-24 կենսաբանության ամփոփում

Մարտ
Մարտ ամսվա կենսաբանության ամփոփում
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամփոփում
Նյարդային համակարգ
Գեղձեր
Գլխուղեղի կառուցվածքը և գործառույթները
Լսողական վերլուծչի կառուցվածքը և ֆունկցիան
Նոյեմբեր ամսվա ամփոփում
Մարդու կմախքը
Արյան գործառույթներ և բաղադրություն
Ինսուլտ
Արյան կարգեր
Ներզատիչ գեղձեր
Տեսողական վերլուծիչ և աչքի կառուցվածքը
Շնչառություն
Գազափոխանակությունը թոքերում և հյուսվածքներում․
Արտաթորության համակարգ

Արտաթորության համակարգ

1. Ինչպիսի՞ սննդանյութերի օգտագործուﬓ է բացասաբար ազդում արտազատության օրգանների վրա:

Վատ մշակված:


2. Թվարկե՛ք երիկամային հիվանդությունների պատճառները:

Սովորաբար այս հիվանդությունները առաջանում են ուրիշ հիվանդություններից հետո որոնցից են օրինակի համար՝ ուժեղ մրսածությունը, անգինան, թոքաբորբը և այլն:


3.Ինչպե՞ս են հիվանդությունների հարուցիչները թափանցում ﬕզուղիներ:

Ախտածին մանրէների արյան միջոցով:


4.Ինչպիսի՞ սննդամթերքն է բացասաբար ազդում երիկաﬓերի աշխատանքի
վրա:

Սուր և գրգռիչ :

Գազափոխանակությունը թոքերում և հյուսվածքներում․

Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ առաջադրանքերը․

Լրացուցիչ աշխատանք․

1.Ինչպե՞ս կարելի է բարձրացնել օրգանիզﬕ դիմադրողականությունը շնչառական հիվանդությունների նկատմամբ:

Ներշնչման պահին օդի հետ կարող են շնչուղիներ անցնել հիվանդաբեր բակտերիաներ, փոշի, որոնց մի մասը կպչում է վերին շնչառական ուղիների լորձաթաղանթի թարթիչավոր էպիթելին և վնասազերծվում լորձունքի կողմից։ Սակայն որոշ մանրէներ կարող են անցնել թոքեր և առաջացնել թոքաբորբ և այլն։

Կանխելու համար պետք է պահպանել հիգիենայի կանոնները, ինչպես նաև կարևոր է շնչառության ճիշտ ռիթմը, որը հեշտացնում է ֆիզիկական և մտավոր աշխատանքը: Կրծքավանդակի նորմալ ձևավորման համար կարևոր պայման է գրասեղանի առջև ճիշտ նստելը, շնչառական մարզումներ կատարելը: Անհրաժեշտ է զբաղվել սպորտով, քայլելիս ընդունել ուղղաձիգ կեցվածք, որը նպաստում է կրծքավանդակի լայնացմանը, մեծացնում է թոքերի կենսական տարողությունը։ Շնչառության հիգիենայի կարևոր պայման է նաև քթով շնչելը։


2.Որո՞նք են շնչառության հիգիենայի հիﬓական կանոնները:

Շնչառության հիգիենան պահպանելու համար անհրաժեշտ է բնակարանը մաքրել խոնավ շորով, պետք է պահպանել անձնական հիգիենա, ինչպես նաև կոփել օրգանիզմը։ Եթե բնակարանում շատ մարդ կա, օդում թթվածնի քանակը պակասում է, շատանում են ածխաթթու գազը, ջրային գոլորշիները: Այդպիսի պայմաններում մարդիկ դառնում են քնկոտ, արագ հոգնում են, գանգատվում են գլխացավից: Մարդու առողջության համար անհրաժեշտ է թարմ օդ, բնակարանը պետք է հաճախ օդափոխել։
3.Ինչպե՞ս են հեռացվում քթի խոռոչ կամ շնչափող ընկած առարկաները:

Ուտելու, խոսելու, հատկապես ծիծաղելու պահին, նաև երեխաների որոշ վտանգավոր խաղերի դեպքերում հնարավոր է շնչուղիների մեջ օտար մարմինների` ոսկոր, լոբի, ոլոռ, քար և այլ մանր իրերի հայտնվելը: Քթի մեջ այդպիսի առարկաներ ընկնելու դեպքում անհրաժեշտ է փակել երկրորդ քթանցքը և փորձել փչելով արտաշնչմամբ հեռացնել օտար իրը։ Արգելվում են որևէ գործիքով հեռացնելու փորձերը, քանի որ ոչ հմուտ միջամտության դեպքում օտար մարմինը կթափանցի շնչուղիների ավելի խորը մասեր։ Շնչափող ընկած օտար մարմինը նախ փորձում են հեռացնել արհեստական հազի միջոցով: Անհաջող փորձերից հետո կարելի է տուժածին երկտակել ծնկի վրա` փորով հենված դեպի ծունկը դիրքով, գլուխը ինչքան հնարավոր է դեպի ներքև, ապա մի քանի անգամ կտրուկ հարվածել մեջքին։ Եթե այս ձևով նույնպես օտար մարմինը չի հեռացվում շնչափողից, անհապաղ անհրաժեշտ է դիմել բժշկի:

Մարտ ամսվա կենսաբանության ամփոփում

1․Ինչպե՞ս է առաջանում սրտամկանի ինֆարկտը։
Որպես կանոն՝ սրտամկանի ինֆարկտի հիմնական պատճառն աթերոսկլերոզի հետևանքով սրտի պսակային զարկերակների ախտահարումն է, որը հանգեցնում է դրանց լուսանցքների նեղացմանը։
2. Սրտամկանի ինֆարկտի նախանշաններ։

Սրտամկանի ինֆարկտի ամենատարածված ախտանիշներից են՝

  • կրծքավանդակի շրջանի ցավեր, որոնք հաճախ տեղակայված են կրծոսկրի ետևում և ունեն սեղմող, ճնշող, այրող կամ նվացող բնույթ
  • ցավ կամ անհարմարավետության զգացում, որը տարածվում է դեպի ուսեր, ձեռքեր, թիկունք, պարանոց, ստորին ծնոտ, ատամներ կամ երբեմն՝ որովայնի վերջին շրջաններ
  • սառը քրտինք (հաճախ՝ ամբողջ մարմինը պատող)
  • ընդհանուր թուլություն կամ ինքնազգացողության կտրուկ վատթարացում
  • այրոցք (изжога) կամ «ստամոքսի խանգարում»
  • ուշագնացության զգացում կամ հանկարծակի գլխապտույտ
  • սրտխառնոց
  • օդի պակասի զգացում կամ շնչարգելություն (հևոց)
  • երբեմն՝ վախի («մահվան վախ»), տագնապի ճնշող զգացողություններ:


3․Գլխուղեղի կաթված։

Մեր ուղեղը, ինչպես մնացած բոլոր օրգանները, սնվում են թթվածնով հարուստ զարկերակային արյունով: Ուղեղի անոթների խցանման կամ վնասման դեպքում ուղեղը մնում է առանց սնուցման: Հետևող արձագանքը լինում է տվյալ հատվածի մահը: Ուղեղի մահացած հատվածի հետ մարդը կորցնում է այն ֆունկցիաները, որոնց համար այն պատասխանատու էր: Այդպես է զարգանում է իշեմիկ կաթվածը: Վտանգավորը այն է, որ աղտանիշներն աստիճանաբար են զարգանում, իսկ օգնությունը պետք է ցուցաբերել անոթների խցանումից ոչ ուշ, քան 3 ժամից: Հեմորագիկ կաթվածը հանկարծակի է առաջանում: Այդ դեպքում բարձր զարկերակային ճնշման ֆոնի վրա պայթում են ուղեղի անոթները և արյունը լցնում է տվյալ հատվածը: Հեմատոմա է առաջանում: Առողջությունը պահպանելու համար հարկավոր է հիվանդանոց հասնել մեկ ժամվա ընթացքում:
4․Գլխուղեղի կաթվածի նախաշաններ։

Գլխուղեղի կաթվածի նախանշաններն են՝

  1. Հանկարծակի գլխացավ
  2. Մկանային հոգնածություն
  3. Տեսողության խախտում
  4. Խոսքի խնդիրներ
  5. Հավասարակշռության կորուստ, որը հաճախ ուղեկցվում է սրտխառնոցով և գիտակցության կորստով:


5․Ինչպիսի՞ սրտանոթային հիվանդություններ գիտեք։

Ինֆարկտ, սրտի իշեվիկ հիվանդություն և այլն։
6․Թվարկել շնչառական համակարգի բաժինները։

Շնչրառական համակարգի բաժիններն են՝ քթի խոռոչը, կոկորդը, շնչափողը, բրոնխները և թոքերը։
7․Բրոնխների դերը շնչառական համակարգում։

Բրոնխները մարդու շնչառական համակարգի մի մասն են, որոնք միացնում են շնչափողն ու թոքերը: Կան երկու հիմնական բրոնխներ (նրանց հետ կապված է շնչափողը), ինչպես նաև դրանց ճյուղերը։ Նրանք միասին կազմում են բրոնխիալ ծառը, որով օդը մտնում է թոքեր։
8․Ի՞նչ ձեր ունեն ձայնալարերը, և ինչպես են աշխատում։

Ձայնալարերը լորձաթաղանթի ծալքեր են, որոնք դուրս են ցցված կոկորդի խոռոչում վահանաձև գեղձի և արիտենոիդ աճառների միջև: Նրանք մասնակցում են ձայնի ձևավորմանը, ինչպես նաև ունեն պաշտպանիչ գործառույթ՝ կանխում են օտար առարկաների, սննդի մասնիկների և ջրի ներթափանցումը թոքեր և բրոնխներ։
9․Ներկայացնել գազափոխանակությունը թոքերում։

Գազափոխանակության հիմքում ընկած է օդի բաղադրիչ տարրերի քանակական տարբերությունը, ընդ որում` ներշնչման պահին, համեմատած թոքաբշտերը պատող մազանոթների երակային արյան մեջ եղած CO2-ի խտության հետ, թոքաբշտերում CO2-ի խտությունը փոքր է: Այդ պատճառով մազանոթից CO2-ը անցնում է թոքաբուշտ:

Մյուս կողմից` թոքաբշտեր մտնող թթվածնի քանակն ավելի բարձր է, քան դրանց պատերի մազանոթներում պարունակվող արյան մեջ: Այդ պատճառով թթվածինը թոքաբշտից դիֆուզիայի եղանակով անցնում է մազանոթների երակային արյան մեջ և CO2-ից ազատված հեմոգլոբինի հետ առաջացնում ոչ կայուն միացություն` օքսիհեմոգլոբին:


10․Ինչպիսի՞ հիվանդություններ կարող են առաջանալ  շնչառական համակարգում, նշել մի քանիսը։

Բրոնխիալ Ասթմա, Թոքաբորբ, Բրոնխիտ, Անգինա, Գրիպ, Կոռոնավիրուս։
11․ Ֆլեշմոբ։
12․Ներկայացնել մարտ ամսվա բլոգային աշխատանքները։
Բաժինը տեսեք՝ այստեղ։

Շնչառություն

1. Ինչո՞ւ պետք է քթով շնչել:

Քթային շնչառությունը (ի տարբերություն բերանով շնչելու) բարելավում է արյան շրջանառությունը, բարձրացնում արյան մեջ թթվածնի մակարդակը, դանդաղեցնում շնչառության ռիթմը և մեծացնում թոքերի ընդհանուր ծավալը։ Քթային շնչառությունը մասնակցում է մարմնի ջերմակարգավորմանը՝ օգնելով պահպանել մարմնի ջերմաստիճանը: Այն նաև բարելավում է ուղեղի գործունեությունը և մարմնի բոլոր օրգան համակարգերի աշխատանքը:

Քթային շնչառությունն ունի բուժական ազդեցություն: Ճիշտ շնչառությունը իջեցնում է արյան ճնշումը և նվազեցնում սթրեսի մակարդակը:

2. Ինչո՞ւ ջրի մեջ ընկած թոքի կտորը չի ընկղմվում:

Թոքային հյուսվածքում գտնվող օդային բշտերը լցված են օդով, որի պատճառով էլ թոքի կտորը չի ընկղմվում, այլ բարձրանում է ջրի երես:

shutterstock_450810031.jpg

3. Ինչո՞ւ երեխան, ով այս կամ այն պատճառով դժվարանում է քթով շնչել, հաճախ է հիվանդանում մրսածության հիվանդություններով:

Քթային շնչառությունն օգնում է պայքարել վարակների դեմ: Մեր քիթը միակ օրգանն է, որը կարող է պատշաճ կերպով «պատրաստել» մեր շնչած օդը: Քթուղիներով անցնող օդը տաքանում է, խոնավանում, խառնվում ազոտի օքսիդի հետ, որն ունի 2 կարևոր գործառույթ. սպանում է հարուցիչներին և լայնացնում անոթներն ու մազանոթները՝ հագեցնելով թթվածնով։

Իսկ բերանով շնչառության ժամանակ կկատարվի հաակռակը՝ վարակը կմտնի մեր օրգանիզմ։

gif.gif

Տեսողական վերլուծիչ և աչքի կառուցվածքը

maxresdefault6.jpg


Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ուսումնասիրելու ենք հետևյալ թեման․

  • Տեսողական վերլուծիչ,
  •  աչքի կառուցվածքը։
  • էջ՝ 46

    Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին
    1. Ո՞րն է տեսողության նշանակությունը:
    Միջավայրից ստացվող տեղեկատվության մեծ մասը (70−90 %) մարդը ստանում է տեսողության միջոցով: Տեսողության վերլուծիչի շնորհիվ մարդը կարողանում է կողմնորոշվել շրջապատի առարկաների նկատմամբ և խուսափել վտանգից: Մարդկության փորձը, ձեռք բերած գիտելիքները, ստեղծած արվեստը սերունդներին են փոխանցվում գրավոր խոսքի միջոցով, որը մենք ընկալում ենք տեսողության օգնությամբ: Մարդու ուսումնառությունը, աշխատանքային գործունեությունը նույնպես կապված են տեսողության հետ:
    2.Որո՞նք են աչքի օժանդակ հարմարանքները:
    Օժանդակ հարմարանքներից են հոնքերը, կոպերը, թարթիչները, շաղկապենին, արցունքագեղձերը և ակնագունդը շարժող մկանները:

    3.Ի նչպե՞ս է փոխվում բբի ﬔծությունը` կախված լուսավորությունից:

    Լուսավորության դեպքում բիբը նեղանում է, իսկ մթության ժամանակ՝ լայնանում։
    4.Որ տե՞ղ են տեղավորված տեսողական ընկալիչները:

    Տեսողական ընկալիչները ցուպիկներն ու սրվակներն են, որոնք տեղավորված են ցանցաթաղանթի վրա։
    5. Ո՞րն է սրվակիկների և ցուպիկների դերը:

    Ցուպիկները ընկալում են լույսը, իսկ սրվկներ ընկալում են գույնը։
    6. Ի՞նչ է կարճատեսությունը, և ինչպե՞ս կարելի է կանխել այն:

    Տեսողության խանգարման ավելի հաճախ հանդիպող տեսակներն են կարճատեսությունը և հեռատեսությունը: Կարճատեսության դեպքում մարդը տեսնում է միայն մոտիկ գտնվող առարկաները, քանի որ ճառագայթների հատման կետը (կիզակետ) ընկնում է ցանցաթաղանթից առաջ: Կարճատեսությունը կարող է լինել բնածին, որի դեպքում ակնագունդը ի ծնե երկարավուն է, և ձեռքբերովի, երբ ակնաբյուրեղի կորությունը մեծանում է կյանքի ընթացքում: Կարճատեսության ժամանակ ընտրվում է երկգոգավոր ապակիով ակնոց,որը  լույսի ճառագայթները բեկում է այնպես, որ պատկերը ձևավորվում է ցանցաթաղանթի դեղին բծի վրա:
izo-konyuktiva123.jpg

Ներզատիչ գեղձեր

Ես ներկայացնելու եմ նոր թեմա,

Օրգանիզմի կենսական գործառությների կարգավորման եղանակները: Գեղձեր, տեսակները, ֆունկցիաները:

Լրացուցիչ աշխատանք:

Նկարագրեք որևէ գեղձի ֆուկցիայի խանգարման հետևանքով առաջացած հիվանդություն։

Ներզատական գեղձերի ֆունկցիայի խանգարումներն ուղեկցվում են նրանց կողմից արտադրվող հորմոնների քանակի փոփոխությամբ, որն առաջացնում է բազմաթիվ ծանր հիվանդություններ։ Վաղ մանկական ներզատական գեղձի վահանագեղձի թերֆունկցիայի դեպքում զարգանում է գաճաճություն՝ կրետինիզմ հիվանդությունը, որի հիմնական նշաններն են կարճ հասակը, մտավոր թերզարգացումը, փքված որովայնը, ատամների անկանոնությունը, գունազրկված մաշկը և այլն։ Այդ գեղձի թերֆունկցիան հասուն շրջանում առաջացնում է լորձայտուց հիվանդությունը, որի ժամանակ նյութափոխանակության խանգարման, արյան ճնշման անկման, արյան դանդաղ հոսքի հետևանքով առաջանում է միջհյուսվածքային հեղուկի շատացում, դիտվում է այտուց, մաշկը չորանում ու դեղնում է, նկատվում է քնկոտություն, հիշողության վատացում։    Այն վայրերում, որտեղ ջրի ու սննդի մեջ քիչ է յոդը,վահանագեղձը գերաճում է, և զարգանում է տեղային խպիպ հիվանդություն։ Վահանագեղձի զանգվածի այդպիսի մեծացումն ունի հարմարողական նշանակություն՝ այն ավելի շատ հորմոն է արտադրում օրգանիզմի պահանջը բավարարելու համար։ Տեղային խպիպի կանխարգելման համար օգտագործում են յոդացված կերակրի աղ։ Վահանագեղձի գերֆունկցիայի դեպքում առաջանում է բազեդովյան հիվանդություն, որի ժամանակ նկատվում է կենտրոնական նյարդային համակարգի դրդունակության ու նյութափոխանակության բարձրացում, սրտխբոց, փքակնություն, մարմնի կշռի անկում։

Կենսաբանություն

1.Ներկայացրեք կանաչ էվգլենայի տարածվածությունը, արտաքին և ներքին կառուցվածքը։
Կանաչ էվգլենայի առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝սուր։ Նրա երկարությունը 0,05 մմ է:Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, ծածկված է առաձգական ամուր թաղանթով: 
 Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում։ Էվգլենան կարող է միայն թեթևակի կծկվել, որի հետևանքով կարճանում ու լայնանում է։ ։ Մարմնի հետևում կա բշտաձև կորիզ, որը կարգավորում է օրգանիզմի կենսական ֆունկցիաները։ Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվում է ցիտոպլազմայի նուրբ թելանման ելուստ՝մտրակ։ Մտրակը պտուտակաձև շարժելով՝Էվգլենան խրվում է ջրի մեջ և դրա շնորհիվ լողում բութ ծայրով առաջ։
2․Կանաչ էվգլենայի բազմացումը։
Էվգլենայի բազմացումը
Էվգլենան հիմնականում բազմանում է անսեռ եղանակով՝ կիսվելով:
3․Հողաթափիկ ինֆուզորիայի տարածվածությունը, արտաքին և ներքին կառուցվածքը։
Ինֆուզորիա հողաթափիկը տարածված է քաղցրահամ ջրերում։
4․Հողաթափիկ ինֆուզորիայի բազմացումը (սեռական անսեռ):

Հողաթափիկ ինֆուզորիան ունի երկու կորիզ, որոնցից մեծը կարգավորում է կենսագործունեությունը, իսկ փոքրը մասնակցում է սեռական գործընթացին: Հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով:

Այսպիսով, թարթիչավորների մոտ առաջին անգամ դրսևորվում է սեռական գործընթաց:

Անսեռ բազմացումը նույնական է բոլոր միաբջիջ կենդանիներին. բարենպաստ պայմաններում կատարվում է բջջի լայնական կիսում:

Անբարենպաստ պայմաններում երկու ինֆուզորիա մոտենում են միմյանց, և փոքր կորիզը բաժանվում է երկու մասի: Ինֆուզորիաների բերանային անցքով կատարվում է կորիզանյութի ժառանգական տեղեկատվության փոխանակություն: Այս երևույթը կոչվում է կոնյուգացիա:


5.Միաբջիջ կենդանիների առաջացած հիվանդություններ, վերցնել մեկ օրինակ, և հետազոտել (քնախտ,մալարիա,դիզինտերիա)։

Քնախտ
6.Հղումներով ներկայացնել, փետրվար ամսվա բլոգային աշխատանքները։

Կենսաբանություն

Աղտոտ և օրգանական մնացորդներով հարուստ ջրամբարներում բնակվում են թարթիչավոր նախակենդանիները: Թարթիչավորներն ապրում են արմատամտրակավորների հետ նույն կենսամիջավայրում և, ի տարբերություն նրանց, ունեն գիշատիչ ձևեր: Հայտնի է ինֆուզորիաների կամ թարթիչավորների ավելի քան 7000 տեսակային ներկայացուցիչ:

Թարթիչավորների կամ ինֆուզորիաների տիպի ակնառու ներկայացուցիչն է հողաթափիկ ինֆուզորիան: Այն 0,1−0,3 մմ երկարությամբ, արտաքինից հողաթափիկի տեսք ունեցող նախակենդանի է:

l.jpg

Հողաթափիկ ինֆուզորիան ունի ցիտոպլազմայի արտաքին խիտ շերտ, որն ապահովում է նրա մարմնի հստակ ձևը: Նա արտաքինից պատված է բազմաթիվ թարթիչներով, որոնց օգնությամբ շարժվում է՝ պտտվելով բջջի առանցքի շուրջ: Հողաթափիկ ինֆուզորիան ցիտոպլազմայի արտաքին շերտում ունի նաև փոքր շշիկներ հիշեցնող կազմավորումներ, որոնք կիրառվում են պաշտպանվելիս կամ հարձակվելիս:

Ուշադրություն

Այսպիսով նկատում ենք, որ թարթիչավորները, ի տարբերություն արմատամտրակավորների, ունեն ավելի բարձր զարգացում և մեկ աստիճան բարձր են կյանքի պատմական զարգացման սանդղակում:

1276811.gif

Սննդառությունը: Հողաթափիկ ինֆուզորիայի բջջի առջևի մասում առկա է երկայնական ակոս, որի մոտակա թարթիչները համեմատաբար ավելի երկարավուն են: Ակոսը նեղանալով՝ վերածվում է նախակենդանու կեղծ բերանի, որին էլ հաջորդում է ցիտոպլազմայի մեջ խորասուզված բջջակլանը:



Համեմատել միաբջիջ կենդանիների կառուցվածքը և կենսակերպը:Համացանցից գտնել տեղեկություններ նախակենդանիների առաջացրած հիվանդությունների (քնախտ, դիզինթերիա, մալարիա և այլն) վերաբերյալ,դրանց ախտանիշները , տարածման մեթոդները, կանխարգելումն ու բուժումը:


Քնախտի փոխանցողը ցեցե ճանճն է։ Հանդիպում է         ՝ Կենտրոնական, Արևմտյան և Արևելյան Աֆրիկայի մի շարք շրջաններում։ Վարակված ճանճի օրգանիզմում տրիպանոսոմները կարող են պահպանվել 2–3 ամիս։Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, արտահայտվում կրկնվող տենդով, անցողիկ այտուցներով։ Մաշկի վրա առաջանում է ցան, մեծանում են ավշային, հատկապես պարանոցային, հանգույցները։ Հիվանդության երկրորդ շրջանին խիստ բնորոշ են քնկոտությունը, հոգնածությունը, գլխացավը, խիստ հյուծվածությունը։ Այդ շրջանը կարող է տևել 4–8 ամիս։ Ծանր դեպքերում մահը վրա է հասնում կոմայի կամ զուգակցող այլ հիվանդությունների հետևանքով։Հիվանդների և տրիպանոսոմակիրների հայտնաբերում և բուժում, էնդեմիկ շրջաններում՝ բնակչությանը ցեցե ճանճի խայթոցից պաշտպանող միջոցներ։ Փոխանցողների ոչնչացում քլոր և ֆոսֆորօրգանական միջատասպան նյութերով։ 

Կենսաբանություն

Նոյեմբերի 14-20

  • Մերկասերմերի կառուցվածքը,
  • բազմացումը,
  •  բազմացումը անգլերեն լեզվով:
  • Լրացուցիչ առաջադրանք
    Ինչու են այս բույսերը անվանվում մերկասերմներ, բացատրել դրանց դերը մարդու կյանքում և բնության մեջ:
    Դրանք արտաքնապես չունեն հուսալի պաշտապանիչ ծածկույթներ և մերկ վիճակում են, որի համար էլ ստացել են տվյալ անվանումը: Նաև նրանք պետք են գալիս մարդուն փայտանյութ ստանալու համար, որի շնորհիվ սարքում են կահույք։ Սիբիրում և Հեռավոր Արևելքում աճում է սիբիրյան սոճին` մայրին, որի կոներից ստանում են շատ արժեքավոր սննդանյութ՝ մայրու յուղ: