Ձմեռային ճամբարի ամփոփում

Ահա վերջացավ մեր ճամբարը, ժամանակն է այն ամփոփելու։ Այս ճամբարը շատ հետաքրքիր անցավ։ Մենք ճամփորդեցինք դեպի սահադաշտ, Գյումրի և կինո Հայաստան։ Բացի ճամփորդելուց մենք մասնակցեցինք անգլերենի, երգի, պարի, արհեստական բանականության, դիզայնի և շատ ուրիշ պարապմունքների։ Ինձ շատ դուր եկավ այս ճամբաևը, քանի որ ես իմ ընկերների և ուսուցիչների հետ հետաքրքիր ժամանակ անցկացրեցի և շատ դրական լիցքեր ստացա։

Ճամփորդություն դեպի սահադաշտ

Այս ճամբարային օրը տարբերվում էր մյուսներից նրանով, որ մենք այցելեցինք սահադաշտ։ Ես շատ ուրախ եմ, որ ճամբարի ընթացքում մենք շատ ենք ճամփորդում, քանի որ գրեթե բոլոր մարդիկ սիրում են ճամփորդել։ Մեզ հետ սահադաշտ էին այցելել նաև մեր երեք ուսուցիչները՝ ընկեր Անահիտը, ընկեր Կարինեն և ընկեր Դանիելը։ Սահադաշտում շատ լավ էր, որովհետև բոլորս շատ լավ սահում էինք, իսկ ուսուցիչները մեզ նկարում էին և օգնում։ Ինձ այս ճամփորդության մեջ ամենաշատը այն դուր եկավ, որ ես իմ ընկերների և ուսուցիչների հետ լավ օր անցկացրեցի և ժամանակս շատ հետաքրքիր ու սպորտային անցավ։

Երկրորդ օրը ճամբարում

Այսօր 2024 թվականի երկրորդ օրն էր մեր Ձմեռային ճամբարում։ Մենք ծանոթացանք DGTECK ամենամյա ստուգատեսի նախագծին, անցկացրեցինք հայոց լեզվի շատ հետաքրքիր դաս, խաղացինք սեղանի խաղեր, շփվեցինք իրար հետ, պայմանավորվեցինք, թե երբ պետք է գնանք սահադաշտ։ Կարճ ասած, ունեցանք շատ հետաքրքիր օր։ Ի դեպ, այսօր շատ համը չհանեցինք, վերջում էլ ամփոփեցինք մեր օրը և ավարտեցինք։ Շատ հետաքրքիր են անցնում օրերը մեր ճամբարում։ Ես շատ եմ սիրում ճամբարը, որովհետև մենք դասացուցակով դաս անելու փոխարեն, զբաղվում էնք մեր նախնտրած նախագծերով։

Առաջին օրը ճամբարում

Այսօր մեր ճամբարի առաջին օրն էր։ Մենք շատ հետաքրքիր անցկացրեցինք այս օրը։ Ունեցանք անգլերենի բաց դաս, իսկ վերջում ամփոփեցինք մեր ճամբարային առօրյան։
Մենք ունենք երկու ջոկատավար՝ ընկեր Անահիտն ու ընկեր Կարինեն։ Ես շատ եմ սիրում մեր ուսուցիչներին, քանի որ նրանք շատ խելացի են և բարի։ Քանի որ այսօր մեր առաջին օրն էր ճամբարում, մենք ծանոթացանք ճամբարի նախագծերին և ստուգատեսներին։

Ճամբարի հաշվետու պատում

Ճամբարի դերը իմ առօրյայում

Ճամբարը իմ առօրյան փոխում է նրանով, որ նա համ զվարճացնումն է համ սովորեցնում։

Ճամբարային օրվա առավելությունները

Ճամբարային օրվա առավելությունները նրանք են, որ ճամբարին մենք իրար հետ շատ ենք շփվում և իրար ավելի մոտիկից ենք սքսում ճանաչել։

Իմ ճամբարային օրագիրը․ կցել հղումը

Ահա այն։

Իմ ջոկատը

Հայրենագետ մաթեմատիկներ

Ամենալավն իմ ջոկատում

Ամենալավն իմ ջոկատում նա է, որ մենք այնտեղ շատ ենք ճամփորդում։

Դժվարություններն իմ ջոկատում

Իմ ջոկատում դժվարություն չկա։

Ի՞նչ նախագծերի եմ մասնակցել․ նշել հղումներով

Մասնակցել եմ բոլոր ֆլեշմոբներին։

Ի՞նչ ճամփորդությունների եմ մասնակցել․ նշել հղումներով

Սևաբերդ
Այսօր մենք գնացինք Սևաբերդ։ Սևաբերդը գտնվում է Կոտայքի մարզում։ Երևանից Սևաբերդ մոտավորապես 45-50 րոպե է։ Այն գտնվում է Երևանից 45 կմ հեռու։ Այնտեղ շատ ձյուն էր եկել և դրա պատճառով սահնակը շատ լավ էր սահում։ Նաև Ես և Երանոսյան Ալեքսը ռեկորդսմեն դարձանք, որովհետև մենք ամենաերկարը սահեցինք։ Այս օրը շատ լավն էր։

Արատեսյան պատում

և սահադաշտ։

Ամենատպավորիչ նախագիծը կամ գործունեությունը

Արատեսը

Ամենատպավորիչ օրը

Հունվարի 28։

Հունվարյան ճամբարի իմ ձեռքբերումը

Ես ձեռք բերեցի շատ հետաքրքիր հիշողություններ

Իմ առաջարկը կամ խորհուրդը՝ ջոկատավարներիս

Ես առաջարկ չունեմ

Արատեսյան պատում

Երեքշաբթի օրը մենք ընկեր Արմինեի, ընկեր Գրետաի, Արմինե Մովսիսյանի և ընկեր Ռոբերտի հետ գնացել էինք Արատես։ Մենք Ժամը 9։30 հավաքվեցինք Մայր դպրոցում և 9։40 շարժվեցինք։ Ճանապարհը շատ երկար էր, բայց մի կերպ հասանք Արատես։ Մենք իջանք եկեղեցու մոտ, որովհետև շատ -շատ ձյուն էր եկել և դրա պատճառով մեքենան չկարողացավ բարձունքը հաղթահարել։ Մենք ավտոբուսից իրերը վերցրեցինք և բարձրացանք կացարանների մոտ։ Այնտեղ տեղավորվեցինք, խնջույք պատրաստեցինք։ Մեր ուտելիքը դրեցինք և սկսեցինք ուրախանալ։ Նաև մենք այդ օրը սահնակով սահեցինք և գիշերը պառկեցինք քնելու։ Հաջորդ օրը այդքան հետաքրքիր չանցավ և ես մտածում եմ, որ այդ օրվա մասին պատմելն իմաստ չունի։ Վերջին օրը մենք արթնացանք ժամը 9։40-ին, իջանք ակումբ և սկեցինք սեղանը զարդարել ուտելիքներով։ Դուք կարող է հարցնեք՝ ինչու՞, ես կպատասխանեմ։ Այդ օրը մեր ընկերուհի Նարե Գրիգորյանի ծննդյան տոնն էր։ Մենք նրան շնորհավորեցինք և շարժվեցինք դեպի Երևան։ Այս ճամփորդությունը շատ լավն էր։

Սա իմ առաջին ճամփորդությունն էր իմ ճամբարական ընկերների հետ։ Այս ճամփորդության ընթացքում ես ավելի շատ մարդկանց ճանաչեցի ավելի մոտիկից և շատ ուրախ եմ։ Ընկերներ հետ ճամփորդելը շատ հավես է։ Իմ ջոկատում կային երեխաներ, որոնք առաջին անգամ էին Արատեսում։ Ես նրանց ծանոթացրի Արատեսի հետ, որպեսզի զգան իրենց ինչպես տանը։ Ինձ դա հաջողվեց։ Առանց մայրիկի ու հայրիկի ճամփորդելը ինձ ավելի ինքնուրույն և անկախ է դարձնում։ Ես սվորում եմ, որ իմ ամեն մի ուզածը այդ պահին չեմ կարող ստանալ՝ օրինակ՝ մայրիկս միշտ պատրաստում է իմ սիրած ուտելիքները, իսկ Արատեսում ես ստիպված եմ լինում ուտել այն ուտելիքները, ինչը բոլորի համար է պատրաստվում։ Այնտեղ ամեն ինչ հետաքրքիր է և ինչ-որ բանով նման է տանը։ Ինձ համար Արատեսում հարմարավետ է։ Շնորհակալ եմ իմ բարի ուսուցիչներին, որ մեզ այդքան լավ պահեցին։

Ճամբարային օրակարգ

Օր 1-ին

Բարև ես այսօր կպատմեմ ոնց անցավ մեր ճամբարային օրը։Մենք սկզբում եկանք դպրոց ժամը 9:00-ին, տեսնվեցինք իրար հետ,միքիչ խոսեցինք և բաժանվեցինք ջոկատների, մենք շատ ուրախ էինք իրար տեսնել որովհետև մենք 11 օր իրար չեինք տեսել։Հետո եկավ ընկեր Գրետան և մենք 1 ժամ մաթեմատիկայով սբաղվեցինք և կատարեցինք ամանորյա ֆլեշմոբը այն ինձ շատ դուր եկավ։Մաթեմատիկայից հետո մենք ընդմիջեցինք շատ համեղ ուտելիքներով և գնացինք մարմնակրդության։Այնտեղ լավ մարզվեցինք ես տաքացրեցի իմ մարմինը և ավելի ամուր դարձա։Երգի ժամին նոր շատ սիրուն երգ սովորեցինք, որը կոչվում էր Փափուռի նա երգ էր երկու քաջ կտրիչների մասին, որոնք շատ դյութազուն էին ինձ այդ երգը շատ դուր եկավ։հետո նույնպես ընդմիջեցինք և սկսեցինք խաղալ սեղանի խաղերը։Մեր սեղանին կաին տարբեր խաղեր օրինակ լոտո,ունո և այլն։Ինձ շատ դուր եկավ այս օրը ճամբարը դպրոցից տարբերվում է նրանով, որ ճամբարում մենք իրար հետ ավելի շատ ենք շփվում և հետաքրքիր բաներով ենք զբաղվում իսկ դպրոցում մենք գիտելիք ենք ստանում։

Օր 2-րդ

Մենք այսօր նույնպես եկանք ժամը 9։00-ին։Մենք տեսնվեցինք, խոսեցինք և այլն։Մենք այսօր շատ բաներ ենք արել բայց ես կպատմեմ ամենահետաքրքիրի մասին։Անգլերենի ժամին մենք ուսումնասիրում էինք Ճապոնիան, և մենք փորձեցինք սովորել պատրաստել նորի, դա Ճապոնիայի ավանդական ուտեստներից մեկն է։Մենք նայեցինք նրա բաղադրությունը և նա շատ տարորինակ ուտեստ էր բայց ինձ դուր եկավ դա սովորել պատրաստել։Հետո գնացինք խոհանոց և պատրաստեցինք շատ համեղ գաթա, որի մեջ դրեցինք ընկույզ և մետաղադրամ ում բաժինի մեջ մետաղադրամ կամ ընկույզ լինի նրա տարին հաջողակ կլինի։Ինձ գաթա պատրաստելը դուր եկավ։

Օր 3-րդ

Այսօր մենք եկանք դպրոց, տեղավորվեցինք և եկավ ընկեր Գրետան։Մենք նրա հետ տարբեր տրամաբանական հարցեր լուծեցինք և խոսեցինք ինչ է ազնվությունը։Իմ կարծիքով ազնվությունը նա է, որ դու պետք է ոչմեկին չստես և ուրիշի հետ շահի համար ընկերություն չանես։Հետո մենք ժամը 10։40 դուրս եկանք դպրոցից և ուղեվորվեցինք դեպի Ռոդմինայի անվան սահադաշտը որը կառուցվել է 1971 թ․։Այնտեղ մենք արագ փոխվեցինք և սկսեցինք սահել։Ես այնտեղ շատ ընկա բայց սովորեցի վարժ սահել։Այդ սահադաշտը շատ մեծ էր և գեղեցիկ ես ձեզ կառաջարկեմ այնտեղ գնալ չեք փոշմանի։

Օր 4-րդ

Այսօր մենք կարելի է ասել, որ ուսուցիչներ դարձանք, որովհետև մենք սովորեցրեցինք 2-րդ դասարանցիներին Quiziz.com ծրագիրը։Այդ ծրագրի օգնությամբ կարելի է տարբեր ուսուցողական և հետաքրքիր խաղեր կազմել։Ուսուցիչ լինել ինձ դուր եկավ նաև ինձ դուր եկավ, որ ինչոր բան ուրիշը չգիտի և դու նրան սովորեցնում ես։Հետո մենք դուրս եկանք և սկսեցինք խաղեր խաղալ, գործնագործ, անուն գոռոցի և այլն։Այս օրը շատ լավ անցավ։

Օր 5-րդ

Այսօր մենք գնացինք ուրիշ կրթսեր դասարան և սովորեցրինք փոքրերին օգտվել Quizizz ծրագրով. Երբ մենք սովորեցրինք, թե ոնց օգտվել Quizizz ծրագրով մենք մնացինք նույն դասարանում, որ 6-րդ դասարանցիները մեզ սովորեցնեն օգտվել GeoGebra ծրագրով: Ինձ շատ դուր եկավ այս ծրագիրը, որովհետև այդտեղ գծագրում են և գծում են երկրաչափական պատկերներ և գծագրեր: Երբ վերջացրեցինք գնացինք դասարան և հավաքվեցինք, որ գնանք դուրս: Գնացինք դուրս և մի-քիչ խաղացինք: Երբ վերջացրեցինք գնացինք դասարան խաղացինք: Մենք երկար էինք խաղում: Հետո, երբ վերջացրեցինք խաղալ գնացինք ֆիսկուլտուրա անելու: Շատ լավ էր. Մենք վազում էինք, նախավարժանք էինք անում և այլն: Երբ վերջացրեցինք գնացինք դասարան ավելի շատ խաղացինք: Շատ լավ էր: Երբ վերջացրեցինք խաղալ Ռուսերենի դասը սկսվեց: Մենք կարդում էինք այց կիսամյակի մեր հորինած հեքիաթները: Երբ ռուսերենը վերջացավ դասերը վերջացան: Շատ լավ էր:

Օր 6-րդ

Այսօր առաջին ժամին մենք այցելեցինք կրտսեր դսարանների աշակերտներին և սովորեցրինք աշխատել Quizizz ծրագրով։ Մենք իրականացնում էինք ,,Սովորող սովորեցնող,, նախագիծը։ Շատ հետաքրքիր էր, որովհետև օգտակար բաներ սովորեցրինք։ Հետո մենք գնացինք ուրիշ դասարան և ընկեր Գրետան սկսեց մեզ հարցեր տալ՝ կրկնում էինք բազմապատկման աղյուսակը։ Այնուհետև ընկեր Արմինեի հետ քննարկեցինք դեպի Արատես ճամփորդությունը։ Մեր քննարկումը ընկեր Արմինեի հետ շատ զվարճալի անցավ։

Մարմնակրթության դասին մենք խաղացինք ,,Երրորդն ավելորդ է,, խաղը։ Շատ լավ էր․ մենք վազում էինք և վազում։

Օր 7-րդ

Այսօր մենք եկանք դպրոց և տեսնվեցինք իրար հետ, մի քիչ խաղացինք և նորից գնացինք փոքրերին Quiziz ծրագիրը սովորեցնելու։ Այսօր սովորող սովորեցնող նախագծի վերջին օրն է։ Այնտեղ հարցեր կազմեցինք և ես նրանց համար պատմեցի Կապույտ կետի մասին, ահա ձեզ 3 փաստ նրա մասին։

Կապույտ կետը երկարությամբ կարող է հասնել 15-ից 20 մետր։ Նա աշխարհի ամենածանր կենդանին է ։ Նրա քաշը 121 տոննա է և միանգամից կարող է 40 միլիոն պլանկտոն կուլ տալ։

Հետո մենք շատ բաներ արեցինք բայց ամենահետաքրքիրն այն էր, որ մենք գնացինք ագարակ, որ մեղվի փեթակը չափենք։ Այդ փեթակը ուղանկյունանիստի տեսք ուներ։ Բայց հանկարծ եկավ ընկեր Դիաննան և ինձ և որոշ սովորողների տարավ Մայր դպրոց։ Այնտեղ մենք խոսեցինք միջին և ավագ դպրոցների սովորոխների հետ և նրանք մեզ ասեցին , թե մեզ այնտեղ ինչ է սպասվում։ Մի խոսքով ,այս օրը ինձ շատ դուր եկավ։

Օր 8-րդ

Օրվա սկզբում մենք կազմեցինք խնդիրներ մեր ճամբարի մասին։ Երբ վերջացնում ենք գրել մենք գնացինք ֆիսկուլտուրաի։ Երբ մենք վերջացրեցինք երկու ժամ էլ խաղացինք և զրուցեցինք։ Խաղացինք, իսկ հետո իջանք դուրս չափեցինք փեթակի ծավալը՝ երկարությունի, բարձրությունի և լայնությունի արտադրյալը։Մեր օրը շատ լավ անցավ։

Օր 9-րդ

Այս օր մենք առավոտյան ստուգեցինք մեր պատումները։ Հետո, երբ վերջացրեցինք ստուգել մեր պատումները, սկսեց Անգլերենը։ Մենք պատմեցինք Անգլերենով մի ,,Կրյաի ֆլեյտան,, հեքիաթը։ Երբ Անգլերենը վերջացավ ինձ և իմ դասընկեր Վալերիին կանչեցին, որ մենք գնանք ընկեր Արմինեի հետ գնումների(պատրաստում էինք Պիցցա)

Գնեցինք

  • Պիցցաի խմոր
  • Կետչուպ
  • Մայոնեզ
  • Լոռի պանիր
  • և այլն։

Գնացինք դպրոց և ընդմիջեցինք։
Երբ ընդմիջեցինք մեզ հրավիրեցին Պիցցա ուտելու։
Պիցցան կերանք և գնացինք ընտրությամբ գործունեության։Այս օրը շատ լավն էր

Օր 10-րդ

Այսօր մենք գնացինք Սևաբերդ։ Սևաբերդը գտնվում է Կոտայքի մարզում։ Երևանից Սևաբերդ մոտավորապես 45-50 րոպե է։ Այն գտնվում է Երևանից 45 կմ հեռու։ Այնտեղ շատ ձյուն էր եկել և դրա պատճառով սահնակը շատ լավ էր սահում։ Նաև Ես և Երանոսյան Ալեքսը ռեկորդսմեն դարձանք, որովհետև մենք ամենաերկարը սահեցինք։ Այս օրը շատ լավն էր։

Ճամբարային օրակարգ

Օր 1-ին
Բարև ես այսօր կպատմեմ ոնց անցավ մեր ճամբարային օրը։Մենք սկզբում եկանք դպրոց ժամը 9:00-ին, տեսնվեցինք իրար հետ,միքիչ խոսեցինք և բաժանվեցինք ջոկատների, մենք շատ ուրախ էինք իրար տեսնել որովհետև մենք 11 օր իրար չեինք տեսել։Հետո եկավ ընկեր Գրետան և մենք 1 ժամ մաթեմատիկայով սբաղվեցինք և կատարեցինք ամանորյա ֆլեշմոբը այն ինձ շատ դուր եկավ։Մաթեմատիկայից հետո մենք ընդմիջեցինք շատ համեղ ուտելիքներով և գնացինք մարմնակրդության։Այնտեղ լավ մարզվեցինք ես տաքացրեցի իմ մարմինը և ավելի ամուր դարձա։Երգի ժամին նոր շատ սիրուն երգ սովորեցինք, որը կոչվում էր Փափուռի նա երգ էր երկու քաջ կտրիչների մասին, որոնք շատ դյութազուն էին ինձ այդ երգը շատ դուր եկավ։հետո նույնպես ընդմիջեցինք և սկսեցինք խաղալ սեղանի խաղերը։Մեր սեղանին կաին տարբեր խաղեր օրինակ լոտո,ունո և այլն։Ինձ շատ դուր եկավ այս օրը ճամբարը դպրոցից տարբերվում է նրանով, որ ճամբարում մենք իրար հետ ավելի շատ ենք շփվում և հետաքրքիր բաներով ենք զբաղվում իսկ դպրոցում մենք գիտելիք ենք ստանում։