Թվաբանությունը լոգարանում

Թվային միջոցները մեր ընտանիքի ամենասիրելի և ամենից հաճախ գործածվող գործիքներն են: Պատահական չէ, որ մեր հայտը ձևակերպել ենք՝ «Իմ ընկեր Դիջիթեքը» խորագրով: Թվային միջոցների հետևողական գործածման շնորհիվ, Դավիթն այսօր ունի իր բլոգը՝ հարուստ թվային արխիվ-տեսադարանով: Կարելի է ասել, որ ծնված օրվանից նա մեր ֆոտոխցիկի օբյեկտիվի կիզակետում է ու մենք հնարավորություն ունենք ցանկացած պահի ֆիքսելու, դիտարկելու նրա աճը, առաջընթացը, հայտնագործությունները:  Թվային միջոցները /տեսախցիկ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, համակարգիչ../  լավագույն դիտարկման գործիքներն են ծնողի ձեռքին, դրանք մեր ընտանիքի անփոխարինելի օգնականներն են: Դավթին ներկայացնող բոլոր տեսանյութերը ստեղծվում են միասնական ջանքերով՝ մեզ պարգևելով ընտանեկան, միասնական ստեղծագործության անսպասելի պահեր: Դժվար է ասել, թե դրանք դիտելիս ո՞վ է առավել ոգևորվում. Դավի՞թը, թե՞ մենք: