Բրազիլիա

  1. Բնութագրեք Բրազիլիայի աշխարհագրական դիրքը: Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՎ Ամերիկայի երլրնրեը

Բրազիլիայի աշխարհագրական դիրքը ունի լավ և վատ կողմեր։ Լավ կողմերը այն են, որ ունի շատ մեծ տարածք, շատ մեծ են ջրային ավազանները և ՀՎ Ամերիկայի համարյա բոլոր երկրներին հարևան է։ Վատ կողմը այն է, որ հեռու է գտնվում զարգացած երկրներից։

Հարավային Ամերիկա
  1. Որո՞նք են Բրազիլայի զարգացման նախադրյալները:

Բրազիլիայի զարգացման նախադրյալներն են տարածքը, ջրային ավազանները, հարուստ բնական ռեսուրսները։

  1. Որո՞նք են Բրազիլայի տնտեսության առաջատար ճյուղերը

Բրազիլիայի տնտեսության առաջատար ճյուղերն են՝ մեքենաշինությունը, բուսաբուծությունը, սննդի արդյունաբերությունները և էներգետիկան։

Կանադա

1. Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը

Կանադան սահմանակցում է ԱՄՆ- ին և ծովային հարևան է Գրելանդիային։ Կանադան ողողվում է Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ջրերով։ Կանադայի տարածությունը 9.976.000 կմ² է, բնակչությունը ՝ 35 մլն մարդ: Կանադան բաժանվում է 10 նահանգի: Հյուսիսային մասը ավելի ցուրտ է Գրելանդիային մոտ գտնվելու պատճառով, և այնտեղ գրեթե ոչ ոք չի ապրում:

2 Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները

Կանադայի առաջին նախադրյալը ԱՄՆ– ին սահմանակից լինելն է և հետևաբար Հարավում ունի ռեսուրսների մեծ պաշար, որոնցից աչքի է ընկնում ցորենը, եգիպտացորենը, քիչ քանակությամբ բամբակը և այլն:

3 Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը

Կանադան ամենախոշոր տնտեսություն ունեցող երկրների շարքում զբաղեցնում է 11- րդ տեղն աշխարհում: Այն աշխարհի առևտրային տասյակի երկրներից մեկն է բարձր մակարդակ ունեցող տնտեսությամբ: Կանադան խառը տնտեսություն ունեցող երկիր է, որն առաջ է անցել ԱՄՆ- ից և արևմտյան եվրոպայի երկրների մեծ մասից: Բայց այնտեղ դեռ նավթը անկայուն գին ունի:

Կենտրոնական Ասիա

Քարտեզի վրա նշել Կենտրոնական Ասիայի երկրները ու դրնաց ափերը ողողող ջրային ավազանները: 

  1. Որոնք են Կենտրոնկան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:
    Կենտրոնական Ասիայի զարգացման նախադրյալներն են, ածխի հանույթը, սև մետաղները, ունի մեքենաշինության որոշ արտադրատեսակներ, ոչխարների և խոզերի բիզնես, ձկնորսությունը և այլն։
  2. Ինչ դեր ունի Կենտրոնական Ասիան համաշխարհային տնտեսության մեջ: 

Հարավարևելյան Ասիայի երկրների մասնագիտացման և տնտեսության զարգացման վրա զգալի ազդեցություն են ունեցել կլիմայական պայմանները, տնտեսաաշխարհագրական դիրքը, մարդկային ռեսուրսները և բնական հարուստ ռեսուրսները:

Գյուղատնտեսությունը տնտեսության հիմքն է: Այնտեղ մշակում են ջուր, սուրճ և գետնանուշ։ Հարավարևելյան Ասիայում արտադրվում է ողջ աշխարհի բնական կաուչուկի 78 %-ը։

Հարավարևելյան Ասիա

Քարտեզի վրա նշել Հարավարևելյան Ասիայի երկրները ու դրնաց ափերը ողողող ջրային ավազանները: 

World_map_blank 1

Որոնք են Հարավարևելյան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:

Հարավարևելյան Ասիան ունի տնտեսության զարգացման նախադրյալ հանդիսացող բավարար բնական ռեսուրսներ: Հարավարևելյան Ասիայում վառելիքային ռեսուրսներից առանձնապես շատ կան նավթ և բնական գազ: Այս տարածաշրջանում կան մետաղային, հանքային ռեսուրսներ, հատկապես պնձի, ոսկու և անագի պաշարներ: Հարավարևելյան Ասիայի կլիման բարենպաստ է հողագործության համար:

Ինչ դեր ունի Հարավարևելյան Ասիան համաշխարհային տնտեսության մեջ: 

Այս տարածաշրջանում շատ են մշակում ջուտ, գետնանուշ և սուրճ: Հարավարևելյան Ասիայի մի քանի երկրները առաջատարն են բնական կաուչուկի արտադրության ծավալով: Տարածաշրջանը նաև կոկոսյան արմավի յուղ, համեմունքներ և թեյ արտադրող է:

Հնդկաստան

1. Քարտեզի վրա նշել Հնդկաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

World_map_blank 1 - Copy

2. Բնութագրեք Հնդկաստանի աշխարհագրական դիրքը:

Հնդկաստանի թերակղզին խորացած է Հնդկական օվկիանոսի մեջ և գտնվում է Արաբական ծովի ու Բենգալյան ծոցի միջև: Հնդկաստանի հյուսիսում Հիմալայան ու Կարակորամ լեռնաշղթաներն են: Ներքին հատվածում Դեկանի սարահարթն է և դրանից վերև՝ Ինդոս-Գանգեսյան դաշտավայրն է:

3. Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հարավային Ասիայում և ամբողջ աշխարհում:

Հնդկաստանը հարավային Ասիայում տարածքով ամենամեծ երկիրն է, իսկ աշխարհում՝ 7-րդը: Երբ եվրոպացիները ուզեցին Հնդկաստանի հետ առևտրական կապ հաստատել և նրանք կատարեցին աշխարհագարական մեծ հայտնագործություններ: Հնդկաստանը եղել է Մեծ Բրիտանիայի ամենամեծ գաղութը:

4. Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները: 

Մի շարք հանքատեսակների պաշարներով Հնդկաստանը աշխարհում առաջին տեղում է: Դրանցից են տիտանը, պղինձը, քրոմիտը, մանգանը, երկաթի հանքաքարը և բոքսիտը: Հյուսիս-արևելքում նաև կան քարածխի մեծ պաշարներ: Հազվադեպ է լինում, որ սև մետաղաձուլության անհրաժեշտ այս երեք նյութերը իրար այնքան մոտ են գտնվում: 

5. Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերն են էլեկտրաէներգիայի արտադրությունը, սև մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, քիմիական ու թեթև արդյունաբերությունը, հողագործությունը:

Հարավային Ասիա

  1. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:

Հարավային Ասիա տարածաշրջանում առանձնացնում են 3 գոտի` հյուսիսային` լեռնային, հարավային` թերակղզային, միջին` գետահովտային: Հարավային Ասիայի արևմտյան մասում տեղումները այնքան քիչ են, որ գյուղատնտեսական խնդիրներ են առաջացել: Իսկ արևելյան մասի տեղումների մեծ քանակությունը հանգեցնում է ջրհեղեղների: Հարավային Ասիայում են գտնվում աշխարհի չքավորության 2/3-ը:

  1. Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում:

Հարավային Ասիայի տնտեսությունը թույլ է զարգացած, ինչը պայմանավորված է գաղութային անցյալով: Արդյունաբերությամբ աչքի են ընկնում միայն Հնդկաստանն ու Պակիստանը:  Հարավային Ասիան աշխարհում առաջատարն է թեյի, ոսպի, ջուտի, գետնանուշի, գարու, բրնձի, ցորենի, բամբակի և այլ բույսերի համախառն բերքով:

  1. Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

Հարավային Ասիայի երկրներում գերակշռում է գյուղատնտեսությունը: Իսկ գյուղանտնտեսության գերակշռող ճյուղը տարածաշրջանում բուսաբուծությունն է: Միայն Շրի Լանկայում անտառային գյուղատնտեսությունն է զարգացած: Իսկ Մալդիվներում առավել զարգացած է զբոսաշրջությունը:

4. Քարտեզի վրա նշել Հարավային Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

1- Իրան, 2- Աֆղանստան, 3- Պակիստան, 4- Հնդկաստան, 5- Շրի Լանկա, 6-Նեպալ, 7- Բանգլադեշ, 8- Բութան, 9- Մյանմա, 10- Թաիլանդ, 11- Լաոս, 12- Կամբոջա, 13- Մալայզիա, 14- Սինգապուր

1- Բենգալյան ծոց, 2- Անդամանյան ծով, 3- Սիամի ծոց, 4- Արաբական ծով

Ադրբեջան

  1. Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:
    Ադրբեջանը սահմանակցում է Հայաստանին արևմուտքում, Վրաստանին հյուսիս արևմուտքում, Ռուսաստանին հյուսիսում և Իրանին հարավում։ Ադրբեջանի կազմի մեջ են մտնում նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որը սահմանակցում է Հայաստանին, Իրանին և Թուրքիային։ Նաև Ադրբեջանը ելք ունի դեպի կասպից ծով։
  2. Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:
    Ադրբեջանը տարբեր երկրներ նավթ և գազ է մատակարարում, այդ պատճառով էլ մեծ դեր ունի հարավ-արևմտյան Ասիայում։
  3. Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:
    Ադրբեջանի զարգացման նախադրայալներն են օգտակար հանածոները` նավթը, արդյունաբերությունը, բնական գազը, գյուղատնտեսությունը։ Նաև զարգացման նախադրյալններ են համարվում բնական ռեսուրսները, առևտրային կապերն երկրների հետ, Կասպից ծովը, Կուր և Արաքս գետերը։

Վրաստան

  1. Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:

Վրաստանը գտնվում է Հվ-արվ Ասիայում, վրաստանի աշխարհագրական դիրքը լավն է, որովհետև ելք ունի սև ծով և կարող է ապրանք տեղափոխել ու զբոսնել։ Նրա հարևան պետությունները՝ Հայաստանն է, Ռուսաստանը, Ադերբեջանը, Թուրքիան։ Ադերբեջանից ստանում է գազ և նաֆթ, Հայաստանից ստանում է ավելորդ եկամուտ, որովհետև ապրանքները անցնում են Վրաստանի սահմանով և այդ ապրանքի համար վճարում ավելորդ գումար։

  1. Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:

Վրաստանը՝ որպես տարածաշրջանում բավական ակտիվ դերակատարում ունեցող երկիր, փորձում էր մի կողմից ամրապնդել և զարգացնել իր հարաբերությունները տարածաշրջանային իր հարևանների հետ, մյուս կողմից, արդյունավետորեն մանևրելով, առաջ մղել իր շահերը տարածաշրջանում:

  1. Որո՞նք են Վրաստանի զարգացման նախադրյալները:

Վրաստանը ինդուստրալ-ագրարային երկիր է։ Այն ունի զարգացման միջին մակարդակ։ Տնտեսությունը բազմաճյուղ է։ Դրա գլխավոր նախադրյալը բնակլիմայական պայմանների և ռեսուրսների բազմազանությունն է։ Արդյունաբերական արտադրանքի արժեքն զգալիորեն գերազանցում է գյուղատնտեսականին։ Մեծ է երկրի տնտեսության կախվածությունը արտաքին առևտրից։ Վրաստանի համար տնտեսական զարգացման հզոր գործոնը՝ Սև ծովն է ։ Վրաստանում նաև զարգացած է տուրիզմը։

  1. Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար, ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանան այդ հարաբերությունները:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 17-ին:Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993 թ. հուլիսից:2008թ. ապրիլին Բաթումիում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:Հայաստանը գործնականում հետաքրքրություն չէր ցուցաբերում Վրաստանի հանդեպ, բավարարվելով ավելի շատ կենացներով:

Իրանի Իսլամական Հանրապետություն

1. Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Իրան

2. Բնութագրեք Իրանյի աշխարհագրական դիրքը:

Իրանն ընկած է Ասիա աշխարհամասի հարավարևմտյան մասում և զբաղեցնում է Իրանական բարձրավանդակի ընդարձակ տարածքի 2/3 մասը: Հյուսիսում Իրանը սահմանակցում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Թուրքմենստանի Հանրապետության, հյուսիս-արևմուտքում Թուրքիայի, արևմուտքում Իրաքի, արևելքում Աֆղանստանի, հարավ-արևելքում Պակիստանի հետ։ Հյուսիսում Իրանի տարածքը ողողվում է Կասպից ծովի, հարավում՝ Պարսից ծոցի և Օմանի ծովի ջրերով։ Իրանը՝ լեռների ու բարձր լեռնաշղթաների երկիր է, որոնք զբաղեցնում են նրա տարածքի 4/5-ից ավելին։

3. Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:

Իրանն աշխարհի հնագույն պետություններից մեկն է։ Այն տարածքով և բնակչության թվով Հարավարևմտյան Ասիայի խոշոր երկիրն է։ Պարսից ծոցի ափամերձ գոտում է գտնվում նավթի համաշխարհային պաշարների 67%-ը։ Իրանը Հարավարևմտյան Ասիայի ամենաբազմազգ և ամենաբազմալեզու, բազմակրոն պետությունն է։

4. Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:

Իրանի զարգացման նախադրյալներն են բնական ռեսուրսները և տնտեսությունը։

Թուրքիա

  1. Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
Թուրքիա
  1. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Թուրքիայի տարածքը գտնվում է համ Եվրոպայում, համ Ասիայում։ Բայց քանի որ ավելի մեծ մասը գտնվում է Ասիայում, այն համարվում է Հվ-Արմ Ասիայի պետություն։ Թուրքիայի ափերը ողողում են Միջերկրական և Սև ծովերը։

  1. Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում:

Թուրքիան մեծ դեր ունի Հվ-Արմ Ասիայում, որովհետև Թուրքիայում զարգացած է սպասարկման ոլորտը և գյուղատնտեսությունը։ Թուրքիան ունի բազմաթիվ ռեսուրսներ, այդ պատճառով էլ օգուտ է տալիս մյուս երկրներին։ Թուրքիան արտահանում է ածուխ, մետաղներ, սնունդ և այլ բաներ։ Թուրքիայում նաև զարգացած են բարձր տեխնոլոգիաները և մեքենաշինությունը։ Շատ ճանապարհներ անցնում են Թուրքիայով։

  1. Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:

Թուրքիայի զարգացման նախադրյալներն են՝ կլիմայական պայմանները, ռեսուրսները, տարածքը, զբոսաշրջիկները։ Թուրքիայի տարբեր շրջաններում կան տարբեր կլիմայական պայմաններ, բայց դա օգուտ է բուսաբուծությանը և գյուղատնտեսությանը։ Թուրքիան հարուստ է ածխով, գետերով, անտառներով, մետաղներով, սնունդով և կենդանիներով։