Մայրենի լեզվի ստուգատեսային առաջադրանքներ

Ստուգատեսային առաջադրանքների փաթեթ

Առաջադրանք 1․Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ ծավալուն (կարող է լինել թե՛ գեղարվեստական, թե՛ գիտական, թե՛ տեղեկատվական և այլն) կարդա այն։

Բանավոր պատասխանի՛ր տրված հարցերին ու այդ ամբողջ ընթացքը տեսագրիր՝
  • կայի՞ն անծանոթ բառեր։ Եթե կան, որո՞նք են, ինչպե՞ս գտար բացատրությունը։
    Եթե  լինում են, ինչպե՞ս ես գտնում բացատրությունը
  • ներկայացրո՛ւ, պատմի՛ր կարդացածդ նյութը
  • կարո՞ղ ես կիրառել քո կարդացածը։ Եթե այո՝ որտե՞ղ, ինչպե՞ս
  • ո՞ւմ կառաջարկեիր կարդալ այդ նյութը
  • կարդա՛ մի հատված այդ նյութից, ի՞նչ ես կարծում՝  ինչպե՞ս ես կարդում
  • ձեր ընտանեկան դպրոցը (ծնողդ, ընտանիքի մյուս անդամները) ի՞նչ կարծիքի է քո կարդալու և կարծիքդ արտահայտելու մասին /կարող է ասել ընտանեկան դպրոցի անդամներից մեկը/:

3․ Պատմի՛ր ձեր ընտանեկան դպրոցի մասին՝ ովքե՞ր են ձեր ընտանեկան դպրոցի անդամները, ի՞նչ ես սովորում-սովորեցնում,  ինչպե՞ս, ո՞րտեղից, ումի՞ց ես սովորում, ի՞նչ նախագծեր եք արել և այլն։

4․ ,,Մայրենիի ստուգատես,, էջում հավաքիր  քո ընտանեկան բոլոր նախագծերի հղումները։

,,Կարդում եմ Չարենց,,

,,Կարդում եմ քույրիկիս համար,,

,,Ընթերցումներ էպոսից,,

,,Կարդում եմ Սահյան,,․ ընտանեկան ընթերցում

5. Հորինի՛ր և գրի՛ր մի էնպիսի  երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։
Պատումդ տեղադրի՛ր ,,Մայրենիի ստուգատես,, էջում:
Գիտե՞ք, երբ ես մի անգամ դպրոցից տուն էի վերադառնում, պատահմամբ կանգնեցի տելեպորտատրի վրա և հայտնվեցի տիեզերքում: Այնտեղ իմ ընկեր Ալեքսն էր։ Նա ինձ ասեց, որ նույնպես գնում էր տուն և պատահմամբ կանգնեց տելեպորտատրի վրա և հայտնվեց աաայստեղ։ Մենք որոշեցինք որ միասին մի քիչ ճամփորդենք իսկ հենց ուզենանք տուն գնալ, կանգնել ուրիշ տելեպորտատրի վրա, որը մոտակայքում էր գտնվում։ Մենք մի աստղապատ դուռ տեսանք և ներս մտանք դռնով։ Այնտե կային միեղջյուրներ և թռչող ձիեր՝ պեգասներ, որոնց վրա նստած էին մեզ ծանոթ գերհերոսները։ Մենք էլ նստեցինք թռչող ձիերի վրա ու գերհերոս դարձանք։ Նրանք մեզ ասեցինք, որ այստեղ միլիոնավոր տարիներ են ապրում․․․ Շատ չանցած, ես տեսա, որ իմ խաղալիքներն էլ էին հայտնվել այստեղ ու իրար հետ խաղում էին։ Իմ արջուկ՝ Միխայիլ Միխալիլովիչը խոսում էր․
-Դավիթ, արի ինձ հետ խաղա, կարոտել եմ քեզ։ Արդեն մի ժամ, ինչ քեզ չեմ տեսել։
Հետո ես թռա արևի վրա, հետո գնացի լուսին, որ նրան մոտեցնեմ մեր Երկիր մոլորակին որովհետև նա մեկ տարվա ընթացքում 3 սմ հեռանում է Երկրից։ Գործերս ավարտելուց ու տիեզերքում թափառելուց հետո, վերադարձա տուն ու խաղացի իմ արջուկի հետ։

6. Մարտահրավե՛ր նետիր ընկերներիցդ որևէ մեկին։

Տեսանյութդ տեղադրի՛ր ,,Մայրենիի ստուգատես,, էջում:

7. Եթե կստանաս մարտահրավեր ընկերոջիցդ, կատարիր այն։
Տեսանյութդ տեղադրի՛ր ,,Մայրենիի ստուգատես,, էջում: