Իմ ուսումնական աշունը

Աշնանային արձակուդի օրերին ես սկսեցի կարդալ <<Աշխարհի ռեկորդների իմ ատլասը>> գրքույկը, որը անգլերենից թարգմանել է՝ Էլլա Ասատրյանը։ Դեռ փոքր հասակից ինձ հետաքրքրում են հանրագիտարանները, որովհետև ես սիրում եմ նոր բաներ իմանալ։

Ինձ ամենից շատ դուր է եկել այս փաստը

Ամենացածր կետը Մեռյալ ծովի ափն է, որը 420 մ ցածր է ծովի մակարդակից։ Բայց Անտարկտիկայում կա ևս մի վայր՝ Բըրդ սառցադաշտի տակ թաքնված մի տարածություն, որը 2780 մ ցածր է ծովի մակերևույթից։ Այն ամբողջապես սառցապատ է, ինչի հետևանքով գրեթե անհնար է այնտեղ հասնել։ Ինձ շատ դուր եկավ այս գիրքը։ Ես կարող եմ գովազդել այս գիրքը նրանով, որ այս գիրքը խաղային է։ Նրա մեջ կան տարբեր քարտեզներ ու սոսնձվող պատկերներ, որոնք կարող եք փակցնել գրքին կամ ձեր ցանկացած իրերին։

Հետաքրքիր փաստեր # 1Իմ ուսումնական աշունը․ Ներկայացնում է՝ Դավիթ Բլեյանը։soundcloud.com