§47.Նյութի ագրեգատային վիճակները:

§48.Բյուրեղային մարմինների հալումն ու պնդացումը:

1.Ինչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:

Նյութը կարող է լինել պինդ, հեղուկ և գազային վիճակներում։

2.Որոնք են ջրի ագրեգատային վիճակները:

Ջրի պինդ վիճակը սառուցն է, հեղուկ վիճակը ջուրը, իսկ գազային վիճակը՝ գոլորշի։

3.Ինչով են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները:

Պինդ մարմինները պահպանում են իրենց ձև և ծավալը, հեղուկների ծավալը անհնար է փոխել, իսկ գազային նյութրը ամեն ինչն էլ կարողանում են փոխել։

4.Ինչպիսի դիրքերում են մոլեկուլները գազերում,հեղուկներում և պինդ մարմիններում:

Գազերում մոլեկուլները անկանոն են և տեղակայված են իրարից մեծ հեռավորությունների վրա։ Հեղուկներում մոլեկուլները ավելի մոտիկ են և անընդհատ տեղաշարժվում են, իսկ պինդ մարմիններում կանոնավոր և իր շատ մոտիկ են։

5.Որ պրոցեսն է կոչվում հալում:

Բյուրեղային նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակին, կոչվում է հալում։ 

6.Որ պրոցեսն է կոչվում պնդացում:

Հեղուկ նյութի անցումը հեղուկ վիճակից պինդ վիճակին, կոչվում է պնդացում։

7.Ինչ է հալման ջերմաստիճանը:

Հալման ջերմաստիճանը այն ջերմաստիճանն է, որում մարմինը պինդ վիճակից վերածվում է հեղուկ վիճակի։

8.Ինչն են անվանում հալման տեսակարար ջերմություն:

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե ինչ ջերմաքանակ անհրաժեշտ հաղորդել 1կգ զանգվածով բյուրեղային մարմնին այն հալման ջերմաստիճանում ամբողջությամբ հեղուկի վերածելու համար, կոչվում է հալման տեսակարար ջերմություն։ 

9.Ինչպես են հաշվում ջերմաքանակը,որն անհրաժեշտ է հալման ջերմաստիճանում բյուրեղային մարմինը հալելու համար:

Q=λm

10.Ինչ է շոգեգոյացումը,և ինչ ձևով է այն արտահայտվում

Շոգոյացումը մարմնի պինդ կամ հեղուկ վիճակից գազային վիճակի վերածվելն է։ Այն արտահայտվում է գոլորշիացման և եռման միջոցով։

11.Ինչ է գոլորշիացումը

Հեղուկի ազատ մակերևույթից շոգեգոյացումը կոչվում է գոլորշիացում։

12Ինչու է հեղուկը գոլորշիանում բոլոր ջերմաստիճաններում