10 Հետաքրքիր փաստ շոկոլադի մասին

1. Կակաոն դեռ 4000 տարի առաջ օգտագործվել է Ամերիկայում, սակայն հիմա կակաո ամբողջ աշխարհին վաճառում է Աֆրիկան:

2. Առաջին շոկոլադե սալիկը արտադրվել է 1842թ. անգլիական «Cadbury» ընկերության կողմից:

3. Աշխարհի ամենաթանկարժեք շոկոլադե սալիկը  «Cadbury» ընկերության սալիկն էր, որը բևեռային հետախույզ Ռոբերտ Սքոթն իր հետ էր վերցրել Հյուսիսային բևեռ ճանապարհորդելու ժամանակ։ Այժմ այդ սալիկը 100 և ավելի տարեկան է։ 2001թ.-ին սալիկն աճուրդի ժամանակ գնվել է մի անհայտ գնորդի կողմից՝ մոտ 700 դոլարով:

4. Շոկոլադի բիզնեսի հետ կապված խնդիրների պատճառով «Hershey» շոկոլադի ընկերության հիմնադիրը չի կարողացել բարձրանալ «Տիտանիկ» նավը:

5. Շոկոլադը Երկրորդ Համաշխարհային պատերազմի զինվորների օրապարենի մեջ մտնող ուտելիքներից մեկն էր։ Ըստ հրամանատարների հրամանի՝ այդ շոկոլադի համը պետք է լիներ «եփած կարտոֆիլից մի փոքր համեղ», որպեսզի միանգամից չսպառվեր։

6. Շոկոլադի մեկ փոքրիկ կտորը կարող է մարդուն այնքան էներգիա հաղորդել, որը բավարար է 45.5 մետր քայլելու համար։

7. Կակաոյի առկայության վկայությունները թույլ են տալիս ենթադրել, որ այն աշխարհի ամենահին սնունդներից մեկն է։

8. Սպիտակ շոկոլադը չի կարելի անվանել շոկոլադ, քանի որ այն չի պարունակում կակաոյի նյութեր։

9. Շոկոլադը օգտակար է սրտի համար: Պարբերաբար շոկոլադ օգտագործող մարդկանց մոտ սրտային հիվանդությունների հավանականությունը կրճատվում է 37%-ով:

10. Շոկոլադի օգտագործումը կանխում է բշտիկների առաջացումը:

Մայրենիի նախագիծ

Նպատակը՝ սեփական նախասիրությունների ներկայացում և ծանոթացում ընկերների հետաքրքրություններին։

Ընթացքը՝ յուրաքանչյուր սովորող իր հետաքրքրությունների, նախասիրությունների շրջանակում ընտրում է որևէ թեմա (ֆուտբոլ, պար, երաժշտություն, պատմություն, սպորտ և այլն) և ձևակերպում է անհատական նախագիծ։ Իր ձևակերպած անհատական նախագծին նախ մասնակցում է ինքը՝ աշխատանքը տեղադրելով նախագծի ներքևում։ Դասավանդողի հետ համաձայնեցնելուց, նախագիծն ամբողջական տեսքի բերելուց հետո կարող ես այն ուղարկել ընկերներիդ, որ իրենք էլ կատարեն։ Ցանկալի է, որ դու էլ մասնակցես ընկերոջդ առաջարկած անհատական նախագծին։ Ներկայացնում եմ անհատական նախագծի մի նմուշ, որը քեզ հաստատ կօգնի։ Նախագիծդ պետք է ունենա ժամկետ, նպատակ, ընթացք, արդյունք։

Արդյունքում՝ սովորողների անհատական նախագծերի շրջանակներում ստեղծված տեսանյութ-ռադիոնյութեր, պատումներ, որոնք կհրապարակվեն սովորողների բլոգներում, ենթակայքում, կայքում։

Ամփոփում՝

Առցանց ճամբարային օրերն է՛լ ավելի հագեցած դարձան, երբ Արևմուտքի չորրորդցիներն իրենց հետաքրքրությունների, նախասիրությունների շրջանակում ձևակերպեցին ու իրականացրին անհատական նախագծեր։ Ճամբարային տեսահանդիպումներից մեկի ընթացքում ճամբարականներն այնպես գովազդեցին իրենց նախագիծը, որ  դասընկերներն էլ ցանկություն հայտնեցին մասնակցել նախագծին։ Արդյունքում ստացվեց ահա այսպիսի հետաքրքիր փաթեթ։

Ուտեստներ

Ամեն երկիր ունի իր ուտեստները։ Ես այսոր ձեզ կպատմեմ Հայկական և Իտալական խոհանոցների մասին։

Հայկական խոհանոց

Հայկական խոհանոցը, ունի մի շարք առանձնահատուկ ուտեստներ, որոնք կապված են տարբեր պատմական, աշխարհագրական պատմությունների հետ։ Հայկական լեռնաշխարհում մի ժամանակ գտնվում էր Վանի թագավորությունը։ Եվ Հայաստանում պահպանվել են այդ հին պետությանմշակույթի հուշարձանները։ Իսկ հայկական խոհանոցը իր վրա կրում է դեռևս այն ժամանակների աշխարհագրա-կլիմայական և հասարակարգային գործոնների ազդեցությունը։

Եկե՛ք միասին տոլմա պատրաստենք

5 Հայկական ուտեստներ։

Հարիսա

Մշոշ

Տոլմա

Անուշապուր

Թթվեպաս

Իտալական խոհանոց

Իտալիայի ազգային խոհանոցը, որը տարածված է ամբողջ աշխարհում,շնորհիվ այնպիսի ճաշատեսակների, օրինակ՝ պիցցան, ռիզոտոն և սպագետտին: Իտալական խոհանոցը բազմատեսակ է, իսկ Իտալիայի յուրաքանչյուր շրջանն ունի իրեն բնորոշ ճաշատեսակները:Իտալական աղբյուրները վկայում են, որ այս խոհանոցում մեծ փոփոխություններ են եղել հատկապես այն ժամանակ, երբ բացահայտվել է Նորաշխարհը: Դրանից հետո իտալական ճաշատեսակներում հայտնվել են լոլիկը, կարտոֆիլը, տաքդեղը և եգիպտացորենը, որոնք հիմա ներկայանում են իտալական ճաշատեսակների անբաժանելի մասը:

Իտալական աղբյուրները վկայում են, որ այս խոհանոցում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել հատկապես այն ժամանակ, երբ բացահայտվել է Նորաշխարհը: Դրանից հետո իտալական ճաշատեսակներում հայտնվել են լոլիկը, կարտոֆիլը, տաքդեղը և եգիպտացորենը, որոնք ներկայումս հանդիսանում են իտալական ճաշատեսակների անբաժանելի մասը:

5 Իտալական ուտեստներ։

Պիցցա

Ռիզոտոն

Սպագետտին

Պեկորինո

Գրապպա

Հանդիպում Աշոտ Տիգրանյանի հետ

Ես այսօր ձեզ կպատմեմ մեր և 9-րդ դասարանցիների զրույցի մասին։ Նրանք իրենց հասարակագիտության ուսուցիչ՝ Աշոտ Տիգրանյանի հետ այցելել էին մեզ և տարբեր հետաքրքիր բաներ էին սովորեցնում։ Իմ կարծիքով ամենահետաքրքիրն այն էր, որ եթե մարդը շատ ծանր առարկայի մոտ է կանգում, նրա համար ժամանակը ավելի դանդաղ է անցնում։ Ես ամեն ինչ պատմեցի հաջողություն։

Գիշերակաց դպրոցում

Ամսաթիվը՝ հունիսի 5-6

Մասնակիցներ՝ 3․2 դասարանի սովորողներ, դասավանդողներ (Աստղիկ Արսենյան, Սոֆյա Գրիգորյան), ծնողներ

Օրակարգ

Հունիսի 5

  • ժ․ 17։30՝ լող բացօթյա լողավազանում
  • ժ․ 18։00՝ վրանների տեղադրում դպրոցի բակում (Միքայել Ղազարյան, ծնողներ)
  • ժ․ 18։30՝ ընթրիքի պատրաստում
  • ժ․ 19։30՝ ընթրիք․(սպագետի մսով, ամառային աղցան, հաց, հյութ )
  • ժ․ 20։00՝ այցելություն ագարակ, դիտարկում՝ կենդանիները քնելուց առաջ
  • ժ․ 20։30՝ խարույկ, Անտիվիրուս Կոմիտաս, Հարսանյաց երգեր, խաղիկներ
  • ժ․ 21։30՝ նախապատրաստություն հաջորդ օրվա ճամփորդությանը
  • ժ․ 22։00՝ գիշերազգեստների ցուցադրություն,  քուն

Հունիսի 6

  • ժ․ 7։30՝ վերկաց
  • ժ․ 8։00՝ նախաճաշ (ձու,պանիր,թթվասեր, կարագ, թեյ)
  • ժ․ 9։00՝ առավոտյան ընդհանուր պարապմունք
  • ժ․ 9։30՝ մեկնում ճամփորդության

Ծիծեռնակի մասին

  1. կառուցվածքով թռչուններ են։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։

Եթե ծիծեռնակները բարձր են թռչում ուրեմն արևոտ օր է սպասվում, իսկ եթե ցածր են թռչում ուրեմն օրը անձրևոտ է լինելու։

Տները կառուցում են տարբեր ճյուղերից և իրենց թուքով ճյուղերը իրար ամրացնում։

Քաղաքային ծիծեռնակների բույնը լինում է կլոր, իսկ գյուղական ծիծեռնակներինը բաժականաման։

Ձմռանը նրանք թռչում են տաք երկրներ և երբ մեզ մոտ եղանակը տաքանում է նրանք վերադառնում են։ Հիմնականում գալիս են ապրիլին, մայիսին կամ հունիսին։ Մայիսից մինչև հունիս ձագեր են հանում։ Նրանք հանում են 4-6 ձագ և բույն շինում 1000 – 5000 հատ։

Ծիծեռնակները համեմատաբար մյուս թռչունների նրանք ավելի հաճախ են իջնում գետնին։

Գյուղական ծիծեռնակի մարմնի վերին մասը սև է՝ կապտավուն փայլով, թևերի ու պոչի փայլը ավելի թույլ է, ճակատը, կզակը և կոկորդը մուգ շիկաշագանակագույն են, որովայնը, մարմնի կողային հատվածները, թևերի ստորին մակերեսը՝ սպիտակ կամ շիկավուն։ Պոչի վրա կան սպիտակ բծեր։ Քաշը՝ 14-22, 5 գ, թևի երկարությունը՝ 105-130 մմ։

 Բույնը ափսեանման է, սարքում է ցեխից և ամրացնում ժայռերին, շենքերի պատերին, տանիքների անկյուններում, քիվերին և կամուրջների տակ։ Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ, կարմրագորշ պտերով ձվեր։

նվում է հիմնականում միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։

Գերադասում է բնադրվել մարդու հարևանությամբ՝ գյուղերում, ավաններում և քաղաքներում։ Թռիչքը սահուն է՝ թևերի արագ թափահարումով։