Շնչառություն

1. Ինչո՞ւ պետք է քթով շնչել:

Քթային շնչառությունը (ի տարբերություն բերանով շնչելու) բարելավում է արյան շրջանառությունը, բարձրացնում արյան մեջ թթվածնի մակարդակը, դանդաղեցնում շնչառության ռիթմը և մեծացնում թոքերի ընդհանուր ծավալը։ Քթային շնչառությունը մասնակցում է մարմնի ջերմակարգավորմանը՝ օգնելով պահպանել մարմնի ջերմաստիճանը: Այն նաև բարելավում է ուղեղի գործունեությունը և մարմնի բոլոր օրգան համակարգերի աշխատանքը:

Քթային շնչառությունն ունի բուժական ազդեցություն: Ճիշտ շնչառությունը իջեցնում է արյան ճնշումը և նվազեցնում սթրեսի մակարդակը:

2. Ինչո՞ւ ջրի մեջ ընկած թոքի կտորը չի ընկղմվում:

Թոքային հյուսվածքում գտնվող օդային բշտերը լցված են օդով, որի պատճառով էլ թոքի կտորը չի ընկղմվում, այլ բարձրանում է ջրի երես:

shutterstock_450810031.jpg

3. Ինչո՞ւ երեխան, ով այս կամ այն պատճառով դժվարանում է քթով շնչել, հաճախ է հիվանդանում մրսածության հիվանդություններով:

Քթային շնչառությունն օգնում է պայքարել վարակների դեմ: Մեր քիթը միակ օրգանն է, որը կարող է պատշաճ կերպով «պատրաստել» մեր շնչած օդը: Քթուղիներով անցնող օդը տաքանում է, խոնավանում, խառնվում ազոտի օքսիդի հետ, որն ունի 2 կարևոր գործառույթ. սպանում է հարուցիչներին և լայնացնում անոթներն ու մազանոթները՝ հագեցնելով թթվածնով։

Իսկ բերանով շնչառության ժամանակ կկատարվի հաակռակը՝ վարակը կմտնի մեր օրգանիզմ։

gif.gif

Ինսուլտ

  1. Ինչպե՞ս է առաջանում սրտամկանի ինֆարկտը։

Նկարագրություն

Սրտամկանի ինֆարկտն իրենից ներկայացնում է սրտամկանում մեկ կամ մի քանի մեռուկացման օջախների առաջացումով և սրտի գործունեության խանգարմամբ պայմանավորված սուր հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են տղամարդիկ՝ 40-60 տարեկանում։

Որպես կանոն՝ սրտամկանի ինֆարկտի հիմնական պատճառն աթերոսկլերոզի հետևանքով սրտի պսակային զարկերակների ախտահարումն է, որը հանգեցնում է դրանց լուսանցքների նեղացմանը։ Հաճախ անոթների ախտահարման հատվածում աթերոսկլերոզային գործընթացն ուղեկցվում է թրոմբոզով (անոթների խցանում), որի հետևանքով լրիվ կամ մասնակի դադարում է արյան հոսքը սրտամկանի համապատասխան հատված։ Թրոմբի առաջացմանը նպաստում են արյան մակարդման խանգարումները։ Որոշակի դեր ունի պսակային զարկերակների ճյուղերի կծկանքը։ Սրտամկանի ինֆարկտի առաջացմանը նպաստում են հիպերտոնիկ հիվանդությունը, շաքարախտը, ճարպակալումը, նյարդային գերլարումն ու հոգեկան ցնցումները, ծխելը։ Սրտամկանի ինֆարկտը մեծ մասամբ առաջանում է կրծքային հեղձուկի ֆոնի վրա, որի դեպքում ֆիզիկական և հոգեկան գերլարումները կարող են դառնալ սրտամկանի ինֆարկտի անմիջական պատճառ։

Կանխարգելում

Աթերոսկլերոզի կանխումը զգալիորեն նպաստում է սրտամկանի ինֆարկտի կանխարգելմանը։ Սրտամկանի ինֆարկտից հետո կանխարգելիչ միջոցառումներն ուղղված են սրտի իշեմիկ հիվանդության սրացումների, սրտամկանի ինֆարկտի կրկնվելու և սրտի գործունեության խանգարումների կանխմանը։

Օրվա ռեժիմը պետք է լինի խիստ չափավորված, ամեն օր վեր կենալ ու քնել նույն ժամերին։ Քնել 7 ժամից ոչ պակաս։ Շտապողականությունն ու արագ քայլքը սառը օդում կարող են նոպայի պատճառ դառնալ։ Արգելվում են ֆիզիկական և նյարդային լարումով աշխատանքները և այլն։ Հանգստյան օրերն ու արձակուրդն անցկացնել մաքուր օդում, օգտակար են զբոսանքը, թեթև ֆիզիկական բեռնվածությունը, որոնք մարզում են սիրտանոթային համակարգը, բարելավում սրտամկանի կծկողականությունը և արյունամատակարարումը։ Սնուցումը պետք է լինի չորսանգամյա, բազմատեսակ, վիտամիններով հարուստ և սահմանափակ կալորիականությամբ (օրական 2500 կկալ-ից ոչ ավելի)։ Ճիշտ սնուցման դեպքում հիվանդի քաշը չպետք է ավելանա։ 

  1. Ինչպե՞ս է առաջանում գլխուղեղի կաթվածը։

Ինչպե՞ս է տեղի ունենում գլխուղեղի կաթվածը

Մեր ուղեղը, ինչպես մնացած բոլոր օրգանները, սնվում են թթվածնով հարուստ զարկերակային արյունով: Ուղեղի անոթների խցանման կամ վնասման դեպքում ուղեղը մնում է առանց սնուցման: Հետևող արձագանքը լինում է տվյալ հատվածի մահը: Ուղեղի մահացած հատվածի հետ մարդը կորցնում է այն ֆունկցիաները, որոնց համար այն պատասխանատու էր: Այդպես է զարգանում է իշեմիկ կաթվածը: Վտանգավորը այն է, որ աղտանիշներն աստիճանաբար են զարգանում, իսկ օգնությունը պետք է ցուցաբերել անոթների խցանումից ոչ ուշ, քան 3 ժամից: Հեմորագիկ կաթվածը հանկարծակի է առաջանում: Այդ դեպքում բարձր զարկերակային ճնշման ֆոնի վրա պայթում են ուղեղի անոթները և արյունը լցնում է տվյալ հատվածը: Հեմատոմա է առաջանում: Առողջությունը պահպանելու համար հարկավոր է հիվանդանոց հասնել մեկ ժամվա ընթացքում:

Մեզանից յուրաքանչյուրը պետք է իմանա ինսուլտի 5 հիմնական ախտանիշները.

Դեմքի, ձեռքերի կամ ոտքերի անզգայացում

Խոսքի կամ ձայների ընկալումների, շարժումների կոորդինացիայի խանգարում

Տեսողության կտրուկ վատացում

Գլխապտույտ

Անհավանական ուժեղ գլխացավ

Ինսուլտի պատճառները

Սթրես

Նյարդային համակարգում ադրենալինի և սթրեսի հորմոնների անընդհատ առաջացումը բարձրացնում է զարկերակային ճնշումը: Դա փոխում է անոթների կառուցվածքը, բարձրացնում է արյան լյարդացումը և տրոմբ  է առաջացնում:

Ծխելը

Նիկոտինը նեղացնում է անոթները և կծկումներ է առաջացնում: Ծխախոտի մեջ առկա թունավոր նյութերը նպաստում են, որպեսզի խոլեստերինը նստի անոթների պատերին և տրոմբ առաջանա:

Ալկոհոլ

Սպիրտը բարձրացնում է զարկերակային ճնշումը, կարող է հանգեցնել խրոնիկ հիպերտոնիայի: Այդ հիվանդություններով Դուք մեխանիկորեն հայտնվում եք ռիսկի խմբում:

Ճարպակալություն

Եթե մարդու մոտ ավելորդ քաշ կա, ապա սիրտը ստիպված է ավելի ծանրաբեռնված աշխատել: Անոթները կարող են չհաղթահարել այդպիսի ծանրաբեռնվածությունը և դա կհանգեցնի ճնշման բարձրացման:

1. Վերահսկեք զարկերակային ճնշումը (40 անց մարդկանց համար այդ գործողությունը պետք է ամենօրյա դառնա): Փորձեք պահել ճնշումը 140/90 կամ ավելի ցածր ցուցանիշների վրա:

2. Անտիագրեգանտներ օգտագործեք: Դրանք դեղահաբեր են, որոնք նոսրացնում են արյունը (միայն այն դեպքում, եթե Ձեզ նշանակել է բժիշկը):

3. Տարին մեկ ուղեղը սնուցող վզի անոթների ուլտրաձայնային հետազոտություն և էլեկտրասրտագրություն կատարեք:

4. Վերահսկեք շաքարի և խոլեստիրինի աստիճանը արյան մեջ (գլյուկոմետրի կամ թեստ-գծերի միջոցով, որոնք կարելի է գտնել դեղատներում):

5. Պարբերաբար սպորտով զբաղվեք կամ որքան հնարավոր է, շատ ոտքով զբոսնեք (օրական 3000 քայլը բավական է):

6. Դադարեք ծխել:

7. Մի չարաշահեք ալկոհոլը:

Կենսաբանություն

Սիրելի՛ ընկերներ, այս շաբաթ աշխատելու ենք հետևյալ առաջադրանքների շուրջ․

  • Արյան կարգեր
  • Արյան շրջանառությունը անոթներով-կրկնություն դասագրքից-էջ՝ 107-109
  • Արյան զարկերակային ճնշում և անոթազարկ- դասագիրքից էջ՝ 112-114

Լրացուցիչ աշխատանքն, պատասխանել հարցերին․

1․ Կառուցվածքային ինչպիսի առանձնահատկություններ ունեն զարկերակները , երակները և մազանոթները։

Զարկերակներն են այն անոթները, որոնցով արյունը հեռանում է սրտից։ Նրանցով շարժվում է թթվածնով հարուստ աչյուն, բացառություններից է թոքային զարկերակը։ Երակներ են կոչվում այն անոթները որոնցով արյունը տեղափոխվում է դեպի սիրտ։Բացառություններից է թոքից դեպի նախասիրտ եկող երակը։ Մազանոթները հյուսվածքներում կապ են հաստատում երակների և զարկերակների հետ։

2․Ինչով է պայմանավորված անոթներում արյան շարժման արագությունը։

Անոթներում արյան շարժումը պայմանավորված է ճնշման տարբերությամբ , որնել տարբերվում է սրտի ձախ փորոքի կծկման տարածմամբ։

3․Որ անոթներում է դիտվում արյան հոսքի մեծ արագություն։

Այրան հոսքի ամենամեծ արագություն դիտվում է արյան աորտայում ,որովհետև աորտայում սրտի ձախ փորոքի կծքման շնորհիվ գործադրվում է բարձր ճնշում , արյան աորտայի շնորհիվ, աորտայի մկանները և երակները նեղանում են, իսկ նրանց մեջ բարձր ճնշման շնորհիվ, արյունը սկսում է ավելի արագ հոսել։

4․Որոնք են արյան հոսքի դանդաղացման պատճառները մազանոթներում։

Արյան հոսքի արագությունը մազանոթներում կազմում է 0,5մմ/վ ։ Արյան հոսքի արագությոն այդպիսի դանդաղումը պայմանավորված մազանոթների լուսանցքի մակերեսների գումարի մեծությամբ, որը 500 անգամ գերազանցում է աորտայի երակի մեծությունը։

5․Ինչու են դեպի թոքեր գնացող անոթները կոչվում երակային անոթներ։

Դեպի թոքեր գնացող երակներն են թոքային զարկերակները, որոնք հիմնականում բացառություններ են և աշխատում են թոքերում թթվածին վերցնելով և ածխաթթու գազ տալով։

Արյան գործառույթներ և բաղադրություն

1. Ի՞նչ նյութեր են մտնում արյան պլազմայի բաղադրության ﬔջ:
Արյան պլազման դեղին, կիսաթափանցիկ հեղուկ է: Նրա բաղադրության ﬔջ ջուրը կազմում է 90-92%-ը, իսկ
8-10%-ը օրգանական նյութեր և անօրգանական աղեր են: Օրգանական աղերից են սպիտակուցները (7-8%), ածխաջրերը (0,08-0,12%) և ճարպերը (0,5-1%), իսկ
անօրգանական նյութերից աղերը կազմում են 0,9%:


2. Ի՞նչ նշանակություն ունի պլազմայի բաղադրության կայունությունը:
Արյան պլազմայի սպիտակուցները ապահովում են պլազմայի օնկոսային ճնշումը, արյան թթվա-հիմնային հաշվեկշռի կարգավորում, ալբումինների և գլոբուլինների հարաբերությամբ արյան ձևավոր տարրերի կախույթային վիճակը հետևաբար ԷՆԱ-ն, պայմանավորում են պլազմայի մածուծիկությունը, մասնակցում են ոչ սպեցի‎ֆիկ պաշտպանական ռեակցիաներին, իրականացնում են հումորալ իմունիտետը, փոխադրում են ածխաջրեր, լիպիդներ, հորմոններ, վիտամիններ, միկրոտարրեր, մասնակցում են արյան մակարդմանը, ‎ֆիբրինոգենը հանդիսանում է մակարդման ամենակարևոր գործոններից մեկը։



3.Արյան մակարդումը արյան ո՞ր գործառույթն է:
Արյան պաշտպանական գործառույթ է համարվում նաև նրա մակարդելիության
հատկությունը:


4.Որո՞նք են արյան գործառույթները:
Արյունն օրգանիզﬕ բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և
սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազը և կենսագործունեության արգասիքները: Արյան ﬔջ են թափվում ներզատական գեղձերում մշակված կենսաբանական ակտիվ նյութերը (հորմոններ), որոնք
կարգավորում են օրգան-համակարգերի գործունեությու նը: Այն նաև
նպաստում է օրգանիզﬕ ներքին ﬕջավայրի քիﬕական բաղադրության
ու մարﬓի կայուն ջերմաստիճանի պահպանմանը: Արյունը կատարում է
նաև պաշտպանական դեր, նրանում գտնվում են արյան սպիտակ գնդիկներ՝ լեյկոցիտներ, ինչպես նաև հակամարﬕններ, որոնք ﬖասազերծում են օտարածին մարﬕնները և ապահովում օրգանիզﬕ անընկալունակությունը որոշակի հիվանդությունների նկատմամբ (իմունիտետ):


5.Որո՞նք են լեյկոցիտների գործառույթները:
Lեյկոցիտները ﬖասազերծում են օտարածին մարﬕնները և ապահովում օրգանիզﬕ անընկալունակությունը որոշակի հիվանդությունների նկատմամբ (իմունիտետ):


6. Ի՞նչ դեր են կատարում թրոմբոցիտները:
Թրոմբոցիտները մասնակցում են արյան մակարդման գործընթացին: Սրանց քանակի պակասի դեպքում վնասված անոթից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն:

Արյան գործառույթներն ու բաղադրություն

Սովորողներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք․

  • Օրգանիզմի ներքին միջավայրի բաղադրամասեր
  • Հյուսվածքային հեղուկ, ավիշ
  • Դսագիրք-էջ՝ 85-87
  • Սրտի կառուցվածք
  • Դասը սովորել պատմել

Նոր լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին

  1. Քանի՞  խորշից է կազմված  մարդու սիրտը։
    Սիրտը քառախորշ սնամեջ մկանային օրգան է, գտնվում է կրծքավանդակում, փոքր-ինչ ձախակողմյան դասավորությամբ:
  2. Ավիշը ի՞նչ դեր է կատարում օրգանիզմում։
    Հյուսվածքային հեղուկից որոշ նյութեր լուծված վիճակում թափանցում են ավշային անոթներ, որից հետո այդ հեղուկը կոչվում է ավիշ:
  3. Արյունը ի՞մչ դեր է կատարում մեր օրգանիզմում
    Արյունը ներքին ﬕ ջավայրի աﬔնակարևոր բաղադրիչն է, այն շարժվում է արյունատար անոթների փակ համակարգով: Արյունից են ձևավորվում հյուսվածքային հեղուկը և ավիշը:

Ներկայացնելու եմ ,,Արյան գործառույթներն ու բաղադրություն,, թեման

Մարդու կմախքը

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ուսումնասիրելու ենք․

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

1.Որո՞նք են կմախքի բաժինները:
Մարդու կմախքում տարբերում են գլխի, իրանի, ստորին և վերին վերջույթների բաժիններ:
2. Ի՞նչ բաժիններից է կազմված իրանի կմախքը:
Իրանի կմախքը կազմում են ողնաշարը և կրծքավանդակը։
3. Ի՞նչ ոսկրերից է կազմված կրծքա վանդակը:
Ողնաշարում տարբերում են 5 հատված՝ պարանոցային (7 ող), կրծքային (12 ող), գոտկային (5 ող), սրբանային (5 սերտաճած ող), պոչուկային (4−5 սերտաճած ող)։

grudnaja-kletka01.jpg


4.Ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի մարդու կմախքը` կապված ուղղաձիգ քայլվածքի հետ:
Ուղիղ կեցվածքի ժամանակ մարդու ողնաշարը կրկնակի թեքվում է՝ վերին (կրծքավանդակի) հատվածը թեքվում է դեպի ետ, իսկ ստորին (գոտկային) հատվածը՝ դեպի առաջ:
5. Ի՞նչ դեր են կատարում ողնաշարիկորությունները:

Ողնաշարն ունի 4 կորություն՝ պարանոցային և գոտկային հատվածներում այն ուղղված է առաջ, իսկ կրծքային և սրբանային հատվածներում՝ հետ։ Նորածնի ողնաշարը գրեթե ուղիղ է։ Կորություններն առաջանում են, երբ երեխան սկսում է գլուխը պահել, նստել, կանգնել և քայլել։ Ողնաշարի ֆիզիոլոգիական այս կորությունները մեծացնում են նրա ճկունությունը և մեղմացնում այն հարվածներն ու ցնցումները, որոնք գանգին են հասնում քայլելիս, ցատկելիս, վազելիս։

clip_image001.jpg

Նոյեմբեր ամսվա ամփոփում

  1. Ներկայացնել գլխուղեղի կառուցվածքը, բաժինները և դրանց կատարած ֆունկցիաները։
    Գլխուղեղը կազմված է միջանկյալ ուղեղից, միջին ուղեղից, կամուրջից, երկարավուն ուղեղից և ուղեղիկից: Միջին ուղեղը բաղկացած է քառաբլուրներից, որոնք ապահովում են տեսողության ու լսողության առաջնային ռեակցիաները՝ ակնագնդի շարժումը դեպի լույսի աղբյուրը, կենդանիների ականջախեցու և մարդու գլխի թեքումը դեպի ձայնը։ Միջանկյալ ուղեղը տեղադրված է մեծ կիսագնդերի տակ։ Նրա հիմնական բաժիններից են տեսաթումբը ու ենթատեսաթումբը։ Տեսաթու՛մբն իրականացնում է ողնուղեղից, միջին ուղեղից, ուղեղիկից ու հիմային հանգույցներից դեպի մեծ կիսագնդեր ընթացող նյարդային ազդակների մշակում, մասնակցում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կարգավորմանը։ Մեծ կիսագնդերի կեղևի հետ ունեցած երկկողմանի կապերի շնորհիվ տեսաթումբը մասնակցում է քնի ու արթունության հերթագայմանը, գիտակցության պահպանմանը, արգելակման զարգացմանը։ Այն նաև ցավազգաց կենտրոն է։Ենթատեսաթումբը կարևոր դեր ունի օրգանիզմի ներքին միջավայրի կայունության պահպանման, ինքնավար, ներզատական ու մարմնական համակարգերի ամբողջականության համար։ Այստեղ են գտնվում նյութափոխանակությունը, մարմնի կայուն ջերմաստիճանը, քաղցի ու հագեցման, ծարավի, սեռական վարքագծի, վախի ու կատաղության, քնի ու արթունության հերթագայումը կարգավորող կենտրոնները։ Ենթատեսաթումբը նաև վեգետատիվ նյարդային համակարգի գործունեությունը կարգավորող ենթակեղևային բարձրագույն բաժինն է։
    Կամրջում գտնվում են որոշ գանգուղեղային նյարդերի կորիզներ, որոնք նյարդավորում են գլխի առջևի մասը, դեմքի մաշկը, դիմախաղի մկանները, ենթածնոտային, ենթալեզվային թքագեղձերը, արցունքագեղձերը, ականջի, բերանի ու քթի խոռոչի լորձաթաղանթը։ Նրանով են անցնում առջևի և միջին ուղեղը ստորև գտնվող կենտրոններին կապող ուղիները։
    Երկարավուն ուղեղն իր կառուցվածքով նման է ողնուղեղին և նրա նման կատարում է ռեֆլեքսային և հաղորդող գործառույթներ: Երկարավուն ուղեղի տարբեր կորիզներն ապահովում են շնչառական, սիրտ-անոթային, մարսողական համակարգերի գործունեությունը, արգելակում և դրդում մեծ կիսագնդերի կեղևի ու ողնուղեղի ֆունկցիաները։ Այստեղ են գտնվում ծամելու, կլլման, ծծելու ռեֆլեքսների կենտրոնները։ Երկարավուն ուղեղն իրականացնում է նաև մի շարք պաշտպանական ռեֆլեքսներ՝ փռշտոց, հազ, փսխում, արցունքազատում, կոպերի թարթում, մասնակցում է նաև կեցվածքն ապահովող ռեֆլեքսների իրականացմանը։ Այսպիսով, երկարավուն ուղեղում գտնվում են կենսական կարևոր կենտրոններ, ուստի նրա ոչ միայն հեռացումը, այլև վնասումն ավարտվում է մահով։ Երկարավուն ուղեղով են անցնում գլխուղեղի մյուս բաժինները ողնուղեղի հետ միացնող վարընթաց և ողնուղեղից հաղորդվող վերընթաց ուղիները։ Ուղեղիկը  համարվում է վարոլյան կամրջի խոշոր ելուստ։ Մարդու ուղեղիկի զանգվածը մոտավորապես 150 գ է։ Ուղեղիկը կազմված է երկու կիսագնդերից ու դրանք միացնող որդից։ Կիսագնդերը խոր ակոսներով բաժանվում են բլթերի ու բազմաթիվ գալարների։ Ուղեղիկի գորշ նյութը առաջացնում է կեղև, որի տակ սպիտակ նյութն է գորշ նյութի կուտակներով՝ կորիզներով։ Ուղեղիկի գորշ ու սպիտակ նյութերի հետաքրքիր պատկերը կոչվում է «կենաց ծառ»։

  2. Վեռցնել գլխուղեղի մեկ բաժին և ներկայացնել ինչ տեղի կունենա մարդու հետ, եթե այդ բաժինը վնասվի կամ ընդանրապես չլինի։
    Ուղեղիկը դասվում է շարժումները կարգավորող համակարգի մեջ։ Ուղեղիկի վնասվածքի դեպքում նկատվում են համաձայնեցված շարժումներ կատարելու ընդունակության կորուստ, տատանողական շարժումներ, մկանների դող, անհամապատասխանություն մկանային կծկումների մեծության և կատարվելիք շարժման միջև։ Ուղեղիկի վնասվելուց հետո նրա գործառույթները մասնակիորեն կատարում է մեծ կիսագնդերի կեղևը:Մեծ կիսագնդերի սպիտակ նյութում տեղակայված հիմային կորիզները մասնակցում են շարժումների կազմակերպմանն ու կարգավորմանը։ Որոշ կորիզների վնասվելուց առաջանում է սակավաշարժություն, գլխի ու վերջույթների մկանների դող, քայլելիս խանգարվում են փոխհամաձայնեցված շարժումները։
  3. Տեսողական վերլուծչի օժանդակ հարմարանքներ։
    Օժանդակ հարմարանքներից են հոնքերը, կոպերը, թարթիչները, շաղկապենին, արցունքագեղձերը և ակնագունդը շարժող մկանները:
  4. Աչքի կառուցվածքը, բաժիններ և դրանց կատարած ֆունկցիաները։
  5. Տեսողական հիվանդություններ։
    Տեսողության խանգարման ավելի հաճախ հանդիպող տեսակներն են կարճատեսությունը և հեռատեսությունը: Կարճատեսության դեպքում մարդը տեսնում է միայն մոտիկ գտնվող առարկաները, քանի որ ճառագայթների հատման կետը (կիզակետ) ընկնում է ցանցաթաղանթից առաջ: Կարճատեսությունը կարող է լինել բնածին, որի դեպքում ակնագունդը ի ծնե երկարավուն է, և ձեռքբերովի, երբ ակնաբյուրեղի կորությունը մեծանում է կյանքի ընթացքում: Կարճատեսության ժամանակ ընտրվում է երկգոգավոր ապակիով ակնոց,որը  լույսի ճառագայթները բեկում է այնպես, որ պատկերը ձևավորվում է ցանցաթաղանթի դեղին բծի վրա:
  6. Լսողական վերլուծչի բաժիններ և դրանց կատարած ֆունկցիաները։
  7. Լսողական և տեսողական վերլուծչի հիգենա։
  8. Նոյեմբեր ամսվա բլոգային աշխատանքները։
    https://davitbleyan.wordpress.com/category/%d5%a1%d5%b6%d5%a1%d5%bf%d5%b8%d5%b4%d5%ab%d5%a1/

Լսողական վերլուծչի կառուցվածքը և ֆունկցիան

Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք․

Լրացուցիչ աշխատաքնք- պատասծանել հարցերին․

1. Ի՞նչ նշանակություն ունի լսողությունը մարդու կյանքում:
 Լսողության շնորհիվ մարդը զանազանում է միջավայրի բազմաթիվ ձայները և կողմնորոշվում նրանցում: Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցվում միմյանց հետ, տեղեկատվություն ստանում, սովորում: Լսողության դերը մեծ է նաև մարդու խոսքի և մտավոր զարգացման համար:
2.Ի նչպե՞ս են ձայնային տատանուﬓերը հասնում լսողական ընկալիչներին:
Ականջախեցին ձայնային ալիքը արտաքին լսողական խողովակով փոխանցում է թմբկաթաղանթին, որը տատանվելով այն հաղորդում է միջին ականջի ոսկրիկներին, որոնց միջոցով էլ օվալաձև թաղանթին։ Օվալաձև թաղանթը տատանվելով առաջացնում է ներքին ականջի խխունջի հեղուկի տատանում որը գրգռում է ընկալիչները։
3. Ի՞նչ մասերից է կազմված ականջը:

Ականջը կազմված է երեք բաժիններից՝ արտաքին, միջին և ներքին:
4.Որ տե՞ղ է գտնվում լսողական վերլուծիչի կենտրոնական բաժինը:

Լսողական վերլուծիչի կենտրոնական բաժինը գտնվում է մեծ կիսագնդերի քունքային հատվածում։

Տեսողական վերլուծիչ և աչքի կառուցվածքը

maxresdefault6.jpg


Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ուսումնասիրելու ենք հետևյալ թեման․

  • Տեսողական վերլուծիչ,
  •  աչքի կառուցվածքը։
  • էջ՝ 46

    Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին
    1. Ո՞րն է տեսողության նշանակությունը:
    Միջավայրից ստացվող տեղեկատվության մեծ մասը (70−90 %) մարդը ստանում է տեսողության միջոցով: Տեսողության վերլուծիչի շնորհիվ մարդը կարողանում է կողմնորոշվել շրջապատի առարկաների նկատմամբ և խուսափել վտանգից: Մարդկության փորձը, ձեռք բերած գիտելիքները, ստեղծած արվեստը սերունդներին են փոխանցվում գրավոր խոսքի միջոցով, որը մենք ընկալում ենք տեսողության օգնությամբ: Մարդու ուսումնառությունը, աշխատանքային գործունեությունը նույնպես կապված են տեսողության հետ:
    2.Որո՞նք են աչքի օժանդակ հարմարանքները:
    Օժանդակ հարմարանքներից են հոնքերը, կոպերը, թարթիչները, շաղկապենին, արցունքագեղձերը և ակնագունդը շարժող մկանները:

    3.Ի նչպե՞ս է փոխվում բբի ﬔծությունը` կախված լուսավորությունից:

    Լուսավորության դեպքում բիբը նեղանում է, իսկ մթության ժամանակ՝ լայնանում։
    4.Որ տե՞ղ են տեղավորված տեսողական ընկալիչները:

    Տեսողական ընկալիչները ցուպիկներն ու սրվակներն են, որոնք տեղավորված են ցանցաթաղանթի վրա։
    5. Ո՞րն է սրվակիկների և ցուպիկների դերը:

    Ցուպիկները ընկալում են լույսը, իսկ սրվկներ ընկալում են գույնը։
    6. Ի՞նչ է կարճատեսությունը, և ինչպե՞ս կարելի է կանխել այն:

    Տեսողության խանգարման ավելի հաճախ հանդիպող տեսակներն են կարճատեսությունը և հեռատեսությունը: Կարճատեսության դեպքում մարդը տեսնում է միայն մոտիկ գտնվող առարկաները, քանի որ ճառագայթների հատման կետը (կիզակետ) ընկնում է ցանցաթաղանթից առաջ: Կարճատեսությունը կարող է լինել բնածին, որի դեպքում ակնագունդը ի ծնե երկարավուն է, և ձեռքբերովի, երբ ակնաբյուրեղի կորությունը մեծանում է կյանքի ընթացքում: Կարճատեսության ժամանակ ընտրվում է երկգոգավոր ապակիով ակնոց,որը  լույսի ճառագայթները բեկում է այնպես, որ պատկերը ձևավորվում է ցանցաթաղանթի դեղին բծի վրա:
izo-konyuktiva123.jpg

Գլխուղեղի կառուցվածքը և գործառույթները

Դասագիրքը՝ տես այստեղ:

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5

Սիրելի՛ ընկերներ, այս շաբաթ ուսումնասիրելու ենք մարդու գլխուղեղը, քանի որ այս թեման բավականին ծավալուն է, մենք այն կուսումնասիրենք երկու մասով, խնդրում եմ գլխուղեղի բաժինները սովորել մանրամասն։

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

  1. Ի՞նչ բաժիններից է կազմված գլխուղեղը։
    Գլխուղեղը կազմված է միջանկյալ ուղեղից, միջին ուղեղից, կամուրջից, երկարավուն ուղեղից, մեծ կիսագնդերից և ուղեղիկից:
  2. Ի՞նչ գիտեք երկարավուն ուղեղի և կամուրջի գործառույթների մասին։
    Երկարավուն ուղեղը  ողնուղեղի վերին հաստացած կոնաձև մասն է՝ 2,5-3 սմ երկարությամբ։ Երկարավուն ուղեղն իր կառուցվածքով նման է ողնուղեղին և նրա նման կատարում է ռեֆլեքսային և հաղորդող գործառույթներ: Երկարավուն ուղեղի տարբեր կորիզներն ապահովում են շնչառական, սիրտ-անոթային, մարսողական համակարգերի գործունեությունը, արգելակում և դրդում մեծ կիսագնդերի կեղևի ու ողնուղեղի ֆունկցիաները։ Այստեղ են գտնվում ծամելու, կլլման, ծծելու ռեֆլեքսների կենտրոնները։ Երկարավուն ուղեղն իրականացնում է նաև մի շարք պաշտպանական ռեֆլեքսներ՝ փռշտոց, հազ, փսխում, արցունքազատում, կոպերի թարթում, մասնակցում է նաև կեցվածքն ապահովող ռեֆլեքսների իրականացմանը։ Այսպիսով, երկարավուն ուղեղում գտնվում են կենսական կարևոր կենտրոններ, ուստի նրա ոչ միայն հեռացումը, այլև վնասումն ավարտվում է մահով։ Երկարավուն ուղեղով են անցնում գլխուղեղի մյուս բաժինները ողնուղեղի հետ միացնող վարընթաց և ողնուղեղից հաղորդվող վերընթաց ուղիները։
  3. Միջին ուղեղի ինչպիսի՞ գործառույթ գիտեք։
    Միջին ուղեղը միացնում է գլխուղեղի բոլոր բաժինները, ապահովում մկանների տոնուսը և լույսի ու ձայնի նկատմամբ կողմնորոշման ռեֆլեքսը։