Երգի հաշվետվություն

Ո՞ր նախագծերին եք մասնակցել և ինչպե՞ս
ԵԱռաջին ուսումնական շրջանի ընթացքում ես մասնակցել եմ բազմաթիվ նախագծերի։ Հիմա հղումներով կներկայացնեմ այդ նախագծերը։

<<Կոմիտասով Թումանյան >> նախագծի ընթացքում մասնակցել եմ <<Շունն ու կատուն>> օպերայի բեմադրմանը։

Մասնակցել եմ <<Հոգևոր Հայաստան>> նախագծին, որի ընթացքում նոր շարականներ եմ սովորել։

Մասնակցել եմ <<Ուսումնական ժամերգություն>>նախագծին, որի ընթացքում ուսուցիչներիս և ընկերներիս հետ ոտքով քայլել ենք դեպի  Մալաթիա Սեբաստիա համայնքի <<Սուրբ Աստվածածին >> եկեղեցի և երգել մեր սովորած շարականները։

Մասնակցել եմ <<Կոմիտասյան աշուն >>ուսումնական մեդիաուրբաթին, որի ընթացքում ընկերներիս հետ երգել ու պարել եմ այս նախագծի ընթացքում իմ սովորած երգերն ու պարերը։

Մասնակցել եմ իմ փոքրիկ քույրիկի <<Աստղափայլ ծննդյան ծես>>-ին։

<<Հակաբացիլ Կոմիտաս>>նախագծի ընթացքում մենք կրկնել, ամրապնդլե ենք նախկինում սովորած երգերը, որոնք ես սիրում եմ երգել իմ փոքրիկ քույրիկի համար, բայց չեմ թողնում, որ մայրիկս ինձ նկարի։ Այս նախագծի ընթացքում մենք այցելել ենք Կոմիտասի թանգարան ինստիտուտ, որտեղ բաց դաս ենք արել։

<<Ծննդյան ծեսով Ամանորին ընդառաջ>> նախագծի ընթացքում ընկերներիս հետ իրականացրել եմ տարբեր գործունեություններ։ Ընկեր Սոնայի և ընկեր Սեդայի օգնությամբ ես շատ ուրախ նշեցի իմ ծննդյան տոնը։ Մենք Ագարակում երգեցինք, պարեցինք, աառաջին անգամ իմ մայրիկի և հայրիկի համար ներկայացրինք << Շունն ու կատուն>> օպերան, ընկեր Էդմոնի հետ առաջին անգամ վառեցինք Ամանորի լույսերն ու շուրջպար բռնեցինք տոնածառի շուրջ։

<<Գեղարվեստը կրթահամալիրում>>նախագծի ընթացքում մենք ներկայացրել ենք տարվա ընթացքում սովորած ազգային պարերը։ Այդ օրը շատ ուրախ անցավ։

  1. Ի՞նչ նոր երգեր-պարերգեր եք սովորել այս ուսումնական շրջանում
    <<Այ իմ դիլո>>
  2. Ո՞րն է եղել ձեր ամենասիրելի նախագիծը։

Իմ ամենասիրած նախագծերը իմ ու քույրիկիս ծննդյան ծեսերն էին։

Ամենասիրելի երգը/պարերգը
Բոլորն երգերն ու պարերն էլ շատ եմ սիրում։

  1. Ի՞նչ առաջարկներ ունեք առարկայի հետ կապված
    Ես ոչ մի առաջարկ չունեմ

Մի քանի տողով պատմեք այն նախագծերի մասին, որոնց մասնակցել եք, հրապարակեք ձեր բլոգերում և հղումն ուղարկեք ինձ։