Մաթեմատիկայի ֆլեշմոբ

1․ Երեք պահեստ միասին ստացան ինչ-որ քանակի կարտոֆիլ։ Առաջին և երկրորդ պահեստները միասին ստացան 400տ, երկրորդ և երրորդ պահեստները միասին՝ 300տ, իսկ առաջինն ու երրորդը միասին՝ 440տ։ Քանի ՞   տոննա կարտոֆիլ ստացավ յուրաքանչյուր պահեստը։
1․270
2․130
3․270

2․Հեծանվորը 4 օրում անցավ 88կմ։ Ինչքա՞ն ճանապարհ էր անցել առաջին օրը, եթե հայտնի է, որ ամեն հաջորդ օրը նախորդ օրվա համեմատ 2կմ-ով քիչ էր անցել։
25 կմ

3․ Միքայելն, Անին և Արշակը միաժամանակ սկսեցին մրցել 100մ երկարություն ունեցող ուղիղ վազքուղով։ Երբ Անին տեղ հասավ, Արշակը նրանից 10մ էր հետ, իսկ երբ Արշակը տեղ հասավ, Միքայելը նրանից 10մ էր հետ։ Քանի մետր էր Միքայելը հետ Անիից, երբ Անին տեղ հասավ։
20 մ

4.  Պահանջվում է 33մ երկարությամբ պարանը կտրել այնպեսի երկու մասի, որ կարճ կտորի երկարությունը դեցիմետրերով հավասար լինի երկար կտորի երկարությանը՝ մետրերով։ Գտեք երկար կտորի երկարությունը մետրերով։
30 մ

5․ Գրե՛ք բոլոր այն եռանիշ թվերի քանակը, որոնց միավորների կարգում 6 թվանշանն է, իսկ տասնավորների և հարյուրավորների կարգում գրված թվանշանների գումարը հավասար է միավորների կարգում գրված թվանշանին։

6․ Երբ հայրս 31 տարեկան էր, ես 8 տարեկան էի, իսկ այժմ նա ինձանից երկու անգամ մեծ է։ Ես այժմ քանի՞ տարեկան եմ։
23

7. Մի քանի սովորողներ կանգնեցին շրջանաձև: Պարզվեց, որ յուրաքանչյուր սովորողի հարևանները կա՛մ երկուսն էլ աղջիկ են, կա՛մ երկուսն էլ տղա: Քանի՞ աղջիկ կանգնեց, եթե տղաները 5-ն են:
5

8.Արամը գումարեց ընթացիք շաբաթվա շաբաթ և կիրակի օրերի ամսաթվերը և ստացավ՝ 27։ Ի՞նչ կստանար Արամը, եթե գումարեր այդ շաբաթվա մնացած օրերի ամսաթվերը։
50

9. Արսենը, Բաբկենը, Գագիկը, Դավիթը, Երվանդը և Զավենը զառ են գցում։ Յուրաքանչյուրի գցած թիվը տարբերվում է մնացածից։ Արսենի թիվը երկու անգամ մեծ  Բաբկենի թվից։ Արսենի թիվը երեք անգամ մեծ է Գագիկի թվից։ Դավիթի թիվը չորս անգամ մեծ է Երվանդի թվից։ Ի՞նչ թիվ է գցել Զավենը։ 
5

10.    Նկարի շրջանակներից երեքում Արամը գրել է 6, 7 և 8 թվերը։ Մնացած շրջանակներում նա պետք է գրի 1, 2, 3, 4 և 5 թվերն այնպես, որ քառակուսու յուրաքանչյուր կողմի վրա գրված թվերի գումարը հավասար լինի 13-ի։ Այդ դեպքում  որքա՞ն կլինի մոխրագույն շրջանակներում գրված թվերի գումարը։

Подпись отсутствует

16