Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը

1. Ի՞նչ է ընձյուղը: Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:
Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը: 
Ընձյուղի գագաթին, որպես կանոն, գտնվում է գագաթային բողբոջը:
Գագաթային ցողունի վերին մասը անվանում են աճման կոն: Աճման կոնի բջիջների բաժանման հաշվին ցողունն աճում է երկարությամբ: Դա կոչվում է գագաթային աճ:
Ընձյուղի երկարությամբ դասավորված են կողմնային բողբոջները: Դրանցից զարգանում են կողմնային ցողուններ: Դա կոչվում է կողմնային աճ:
2. Ի՞նչ նշանակություն ունեն տերևները և ի՞նչ տիպի են լինում:
Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշիացումը:
Բողբոջը սաղմնային ընձյուղ է: Գարնան գալուն պես, բողբոջները բացվում են՝ առաջացնելով երիտասարդ տերևներ, ծաղիկներ, սկսվում է ընձյուղի աճը: Ցողունը պահում է իր վրայի տերևները,
3. Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:
Ցողունը կարող է կուտակել պահեստային սննդանյութեր՝ կատարելով պաշարող գործառույթ: Ցողունի միջոցով ընձյուղն իր տերևները և բողբոջները ուղղում է դեպի լույսը:

Լույսը և գույնը բնության մեջ։ Ծիածան

Հարցեր
1. Ինչի՞ց է կախված անթափանց մարմինների գույնը:
Անթափանց մարմինների գույնը պայմանավորված է դրանց միջով լույսի գույն չի անցնում:
2. Ինչի՞ց է կախված թափանցիկ մարմինների գույնը:
Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է դրանց միջով անցնող լույսի գույնով:
3. Ձեր կարծիքով՝ ի՞նչ դեր կարող է ունենալ գույնը կենդանիների կյանքում:
Շատ կենդանիներ կան, որոնք տեսնում են օրինակ՝ կարմիրը կանաչ, կամ՝ կապույտը դեղին: Օրինակ՝ շները տեսնում են միայն սև և սպիտակ: Կենդանիների կյանքում գույն այդքան մեծ դեր չի տանում, որովհետև նրանց մոտ հիմնականում զարգացած է լսողությունը և հոտառությունը:

Փաստեր աչքերի մասին

1. Մարդկային աչքն ավելի քան 10 միլիոն գույն է ընկալում

2. Աչքի եղջերաթաղանթը մարմնի միակ հատվածն է, որտեղ արյուն չի հասնում: Այն թթվածին է ստանում անմիջապես օդից:

3. Աչքը, կարելի է ասել, բարձր արագություն ունեցող համակարգիչ է: Հաշվարկված է, որ մեր տեսողությունը ժամում 36 հազար բիթ է մշակում: Անդադար ընկալում, մշակում և փոխանցում ուղեղին:

4. Մեր աչքի ցանցաթաղանթն ընկալում է ինֆորմացիան շրջված տեսքով, որից հետո դեպի ուղեղ ուղարկում շրջակա աշխարհի պատկերը հակառակ տեսքով:

5. Ցանցաթաղանթն ունի և՛ կարմիր, և՛ կապույտ, և՛ կանաչ ընկալիչներ, սակայն կարմիր գույնը տարբերել անհնար է: Կրկին ուղեղը գործն իր ձեռքն է վերցնում և ստացված դեղնականաչավուն և կապտականաչավուն երանգը փոխակերպում կարմիր գույնի:

Չրեր

Չիր (չրեր), չորացված մրգեր կամ հատապտուղներ, որոնց մեջ խոնավությունը կազմում է շուրջ 20 տոկոս։ Մրգերը կամ հատապտուղները չորացվում են կա՛մ բնական եղանակով (արևի տակ), կա՛մ արտադրական մեթոդների կիրառմամբ (էլեկտրական չորանոցի օգնությամբ)։

Չրերը հարուստ են (A, B1, B2, B3, B5, B6) վիտամիններով, հանքային էլեմենտներով (երկաթ, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալիում, նատրիում), 100 գրամում պարունակում են 1,5-5 գրամ 250 կիլոկալորիա սպիտակուցներ։ Ունեն պահպանման երկար ժամկետ, և սառը տեղում պահելու անհրաժեշտություն չկա։ Հենց սրանում է կայանում չրերի գլխավոր առավելությունը, և այս առումով այն հանդիսանում է թարմ մրգերին այլընտրանք (մանավանդ բերքահավաքից շատ ժամանակ անց)։ Սակայն չորացման ընթացքում չրերը կորցնում են մեծ քանակությամբ C վիտամինը։

Խոհարարության մեջ չրերն կիրառվում են խմորեղենների, մրգային հացի, չոր նախաճաշերի, քաղցրավենիքի, մրգաջրերի պատրաստման համար։ Չորացման ընթացքում կորցնելով բնական խոնավությամ մեծ մասը (կարող է կորել պտղի սկզբնական ծավալի 80 տոկոսը)՝ ձեռք է բերում ինտենսիվ, հաճախ՝ քաղցրումեղցր, կամ քաղցրաթթու համ և յուրահատուկ բուրմունք։

Արտադրական պայմաններում կարող են մշակվել ազոտի երկօքսիդով՝ արտադրանքի գույնի պահպանման և չբորբոսնելու համար։ Որոշ անբարեխիղճ արտադրողներ, մանավանդ այն երկրներում, որտեղ մասնավոր գործարանների և նրանց կողմից արտադրվող սննդային արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը բացակայում է կամ ձևական բնույթ է կրում, նույն նպատակով չրերը մշակում են քիմիական լուծույթներով և գոլորշիներով, որոնք բնավ նախատեսված չեն մթերքների համար, իսկ երբեմն էլ թունավոր են․ միջատասպան միջոցները և նավթամթերքներն օգտագործում են բնական եղանակով ստացված չրերը փոշուց կամ կեղտից՝ լվանալու միջոցով մաքրելու համար, որը պտղի վերին շերտի վրա թողնում է բարակ շերտ՝ պաշտպանելով նեխելուց և վնասակար միջատներից, բայց դրա հետ մեկտեղ օգտագործողների առողջությանը նկատելի վնաս է հասցնում, որի վերաբերյալ ապրանքապիտակի վրա հաճախ ոչ մի նախազգուշացում կամ հիշատակում չի լինում։ Ազոտի երկօքսիդով չմշակված չրերը կարող են ունենալ համեմատաբար մուգ գույն։

Ջերմային հավասարակշռություն

1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը:
Ջերմաստիճանը մարմնի տաքացման աստիճանը և ջերմային հավասարակշռության վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն է:
2. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում:
Երբ ջերմաչափը դնում են հիվանդի թևի տակ, ջերմությունը հիվանդից անցնում է ջերմաչափին, և հիվանդի ու ջերմաչափի ջերմաստիճանները հավասարվում են, ջերմաչափը և հիվանդը միմյանց հետ գտնվում են ջերմային հավասարակշռության վիճակում:
3. Ջերմաչափերի ի՞նչ տեսակներ կան:
Հեղուկ, մեխանիկական, գազ, էլեկտրական, օպտիկական:

Մասրենի

Մասրենին վարդազգիների ընտանիքի վայրի բույս, սովորաբար մինչև մեկ մետր բարձրության թփեր, երբեմն՝ ծառանմաններ, հազվադեպ՝ լիաններ։ Հայտնի են մոտ 350-400 (այլ տվյալներով՝ 100-250) տեսակներ։

Հիմնականում կանաչ, դարչնագույն կամ գորշ ընձյուղներով թփեր են՝ պատված փայտանման, ամուր, սուր, կեռ փշերով, բարձրություն՝ մինչև 2 (3) մ։ Տերևները հերթադիր են, բարդ, կենտփետրաձև, ատամևաեզր։ Ծաղիկները մեկական են կամ հովհանոցաձև ծաղկաբույլերում հավաքված, մասրենու ծաղիկն ունի 8 պսակաթերթ։, երկսեռ, սպիտակ, վարդագույն, կարմիր, դեղին։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը բազմասերմ ընկուզիկ է, պտղաբույլը՝ մսալի, ոչ հյութալի, արտաքին մաշկը՝ կաշեկերպ, հաստ, կարմիր, վարդագույն, դեղնակարմրավուն և այլն։ Ունի անուշ, քաղցր բույր, առէջը գազարագույն է։ Պտուղը պարունակում է վիտամիններ (հատկապես՝ C), շաքարներ, թթուներ, աղաղանյութեր, հանքային տարրեր, եթերայուղեր և այլն։ Բժշկության մեջ պտուղներն օգտագործում են որպես վիտամինային հումք (թուրմ, հյութեր), յուղը կիրառվում է սնուցողական խոցերի, մաշկային որոշ հիվանդությունների բուժման համար։

Արևորդի բնապահպանական փառատոն

Մի շարք բնապահպանական ֆիլմերից ես ընտրեցի ֆիլմ փղերի մասին, որը կոչվում էր <<Հսկա ստրուկները>>։Այդ ֆիլմի հաղորթավարը ցույց էր տալիս թե, ոնց են փղերին տանջում, որ նրանք թողեն, որ իրենց վրան մարդ նստի և իրեն տանեն ման տալու։ Ես շատ տխուր եմ, որ փղերի հանդեպ այսպես են վարվում, բայց շատ լավ է, որ աշխարհում կան շատ արգելոցներ որտեղ փղերին պաշտպանում էն։

Մարմինների փոխազդեցությունը

1.Մարմինների փոխազդեցությունը: Ի՞նչ է ուժը:

2.2 Մարմինների փոխազդեցություն: Ուժ

Հաստատուն արագությամբ հավասարաչափ շարժում հազվադեպ է լինում: Հաճախ մարմինները շարժվում են անհավասարաչափ. շարժման ընթացքում նրանց արագությունը մեծանում կամ փոքրանում է:
Օրինակ սեղանի վրայով գլորվող գնդի բախումը սեղանի վրա դրված անշարժ գնդի հետ: Բախման հետևանքով երկու գնդերն էլ փոխում են իրենց արագությունները. շարժվող գնդի արագությունը փոքրանում է, իսկ անշարժ գունդը սկսում է շարժվել:

  • Ի՞նչ է փոխազդեցությունը, կարողանալ օրինակներ բերել
  • Ի՞նչ է ուժը, ինչ տառով են այն նշանակում:
  • Ե՞րբ են մարմինները փոխում իրենց շարժման արագությունը:

Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

1. Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

1. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:

2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները, և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:

3. Համացանցից գտիր տեղեկություններ, պատրաստիր հետաքրքիր տեսանյութ կամ փոքրիկ ուսումնական նյութ: Բանջարեղենի օգտակար հատկությունների ուսումնասիրում:

4.Վայրի կենդանիների, թռչունների ու ձկների, հող ու ջրի պահպանման համար ի՞նչ քայլեր են արվում: