Շոկոլադ Շոկոլադյան

Անունը՝Շոկոլադ

Ազգանունը՝Շոկոլադյան

Ծնվել է՝Պլուտոնում, 99999․99999999 թվականին

Ապրում է Յուպիտերում

Սիրում է վազվզել

Չի սիրում նստել

Ցանկանում է ամեն տեղ գնալ

Երազում է ամենաբարձրը թռչել

Կարողանում է արագ վազել

Երբ մարդիկ նրան տեսնում են, տալիս են ալմազ։

Ոչ մի բանից կետ

Լինում է չի լինում մի ոչ մի բանից կետ է լինում։ Այդ կետը ապրում էր ոչ մի բանից օվկիանոսում ։Նա ուներ ոչ մի բանից ընկերներ։ Մի օր նա ոչ բանից դպրոցից  եկավ տուն և ոչ մի բան անելուց ձանձրացավ և գնաց ոչ մի բանից բակ և իր ոչ մի բանից ընկերների հետ ոչ մի բանից գնդակով  ֆուտբոլ խաղաց։

Լինում է,բայց չի լինում

Լինում է, բայց չի լինում, մի շոկոլադ է լինում։ Այդ շոկոլադը շատ էր ուզում, որ իրեն ուտեն։ Մի անգամ էս շոկոլադը, գնաց-գնաց և հազար մարդ տեսավ․ ինը հարյուր իննսունինը մահացած էին, իսկ մեկի բերանում ըսկի շունչ չկար։ Շոկոլադը այդ անշունչ մարդուն ասաց, որ  կարող է իրեն ուտել․․․

-Չէ, չեմ կարող, որովհետև ես անշունչ եմ, բայց ես  քեզ կասեմ, թե  ով քեզ կուտի։ Նրանք գնացին-գնացին շատ թե քիչ, մի անշեն գյուղ տեսան։ Շոկոլադը զարմացավ , ասաց՝ էս ի՜նչ մեծ գյուղ է, էս ինչքա՜ն մեծ ու շատ շենքեր կան․․․ Ման եկան այդ գյուղով շատ թե քիչ, այնտեղ մի սոված մարդ տեսան։ Էդ մարդը սոված չէր ու շոկոլադ չէր սիրում , բայց  շոկոլադը հաճույքով կերավ։ 

Քայլող տունը

Լինում է չի լինում մի տուն է լինում,  շատ սովորական տուն: Նա երազում էր  մարդկանց նման քայլել։Մի անգամ նա բարի կախարդին հանդիպեց և  նրան խնդրեց,  որ իրեն կախարդի։ Կախարդը համաձայնեց և նրան կախարդեց նրան, և նա դարձավ քայլող տուն։ ԵՎ նա գնաց ճամփորդության։Քայլող տունը.png

Անսովոր տոնածառը

Անսովոր տոնախառըԼինում է, չի լինում, մի եղևնի է լինում: Նա 1000 հարկանի շենքի չափ է լինում։ Նա շատ է սիրում  գեղեցիկ լինել  և  ճամփորդել։ Մի անգամ նա գնում է ճանփորդության, այնտեղ նա շատ  ժամանակ է անցկացնում, բայց իր համար  նախշ չի գտնում։ Նա գնում է անտառ,  բայց այդ անտառը սովորական անտառ չի լինում,  այդ անտառը Փշատերև ծառի հեքիաթի անտառն է լինում։  Նա փշատերև ծառին խնդրում է,որ նա իրեն խաղալիք տա,  փշատերևը համաձայնում է և ր իր խաղալիքների կեսը տալիս է։  Տոնածառը ուրախ և երջանիկ  տուն է գնում։

The End 🌈⛄🐟🐠

Ինչու՞ է ձմեռը ցուրտ և ունի Ձմեռ պապիկ

Ինչու՞ է ձմեռւ ցուրտ և ունի Ձմեռ պապիկ.pngՄի անգամ ձմեռը գնաց ճամփորդության։Այնտեղ շատ ցուրտ էր, և ձմեռը այնտեղ մրսեց։ Հանկարծ իր սահնակից իջավ Ձմեռ պապիկը։ Ձմեռ պապիկը շատ էր սիրում քաղցր և ցուրտ։ Երբ ձմեռը տեսավ Ձմեռ պապիկին, ուրախացավ, և նրանք ապրեցին միասին։Եվ Ձմեռ պապիկը նրան նվիրեց սառույց և փաթիլներ։

Իմ փոքրիկ քույրիկ Աստղիկը

Ես ունեմ փոքր քույրիկ, նրա անունը Աստղիկ է։ Նա ինը օրական է։ Նա ծնվել է նոյեմբերի 21-ին։ Նրա աչքերի գույնը կապույտ է։ Նա սիրում է կաթ ուտել և քնել, չի սիրում, երբ իրեն վախեցնում են, երբ իր մոտ բարձր են խոսում։ Այդ ժամանակ նա սկսում է լաց լինել և հագստանում է, երբ նրան մայրիկը կաթ է տալիս։Ես ցանկանում եմ, որ նա առողջ մեծանա։

Իմ քույրիկ աստղիկը

Ինքնաթիռների ժողովը

Ինքնաթիռների ժողովը.pngԴավիթ Բլեյան

 

Մի անգամ ինքնաթիռները հավաքվեցին ժողովի։Մի ինքնաթիռ ասաց․

— Ինչո՞ւ մենք պետք է մարդկանց տանենք-բերենք, թող մեզ հանգիստ թողնեն։

Մյուս ինքնաթիռը ասաց․

— ճիշտ է, մենք ինչի՞ պետք է իրենց ենթարկվենք։

Նրանք մտածեցին-մտածեցին և ճար գտան։ Նրանք իրենց վառելիքը վերջացրին, և մարդիկ չկարողանան ճամփորդել։

Մարդիկ դադարեցին ինքնաթիռներով ճամփորդել, իսկ ինքնաթիռները վառելիք լցրեցին և իրենց համար ճամփորդեցին։

Աշնան անձնագիր

Իմ պատկերացրած աշունը

Աշուն Ցրտանյան

Ոսկեզօծ, գեղեցիկ, անձրևոտ,

Մի քիչ նման է ձմեռի, որովհետև աշնանը փաթիլի պես տերևներ են թափվում ու հաճախ է ձյուն գալիս։

Ունի տերևաթափ, քամի, անտերև ծառեր,

Տերևներին զվարճեցնում է,

Սիրում է անձրևներ,

Ուրախանում է,  երբ անձրև է գալիս,

Տխրում է, երբ շոգ է լինում,

Զարմանում է, երբ փոթորիկ է լինում,

Վախենում է, երբ ձմեռ է գալիս,

Ուզում է, որ ինքն աշխարհի ամենացուրտ եղանակը լինի։