Հայրենագիտության հաշվետվություն

Իմ կարծիքով հայրենագիտությունը աենակարևոր դասն է, որովհետև ով Հայաստանում է ապրում հայ է պիտի իր հայրենիքի պատմությունը իմանա, իսկ եթե չիմանա նա հայ չի։ Ահա իմ հայրենագիտության բաժինը՝ Հայրենագիտության բաժին։

Արատեսյան պատում

Մենք ուրբաթ օրը գնացել էինք եռօրյա ճամփորդություն դեպի Արատես։ Մեր մեքենան շարժվեց Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից ժամը 9:30-ին։Ճանապարհը տևեց 3 ժամ։ Ճամփորդությունների իմ չսիրած մասը ճանապարհ գնալն է, որովհետև ես անհամբեր եմ և դժվարանում եմ այդքան երկար մի տեղում նստել։

Երբ մենք հասանք Արատես և տեղավորվեցինք, ես, Դանիելը և Գրիգորը ստեղծեցինք մի խումբ, որի մեջ մենք երեքով էինք և այն կոչեցինք կպցրած մահճակալներ։ Մենք երկար Ֆրիզբի, ֆուտբոլ էինք խաղում և չէինք ձանձրանում։ Առաջին օրվա մեջ ամենահետաքրքիրը ընկերներիս հետ խաղալն էր։ Օրվա վերջում մենք նստեցինք խարույկի շուրջը և սկսեցինք զրուցել արատեսյան ճամբարի մասին։ Գիշերը ամենաշուտը ես քնեցի և ամենաուշը արթնացա։ այնքան ուշ արթնացա, որ չմասնակցեցի առավոտյան նախավարժանքին։ Այնքան հոգնած էի, որ չէի կարողանում արթնանալ։ Առավոտյան, երբ մենք արթնացանք, միանգամից իջանք խոհանոց, նախաճաշեցինք և սկսեցինք նորից մեր խաղերը խաղալ։ Առավոտյան մեզ միացավ նաև իմ հայրիկ Աշոտ Բլեյանը։ Մենք մինչև իրիկուն խաղացինք, մաքրեցինք շրջակա տարածքը և երեկոյան իջանք Արատես գետի մոտ, որը շատ սառն էր, բայց ես ու իմ ընկերները կարողացանք մեր վախը հաղթահարել և մտնել այդ սառը ջուրը։ Գիշերը նորից հավաքվեցինք խարուկի շուրջ և Աշոտ Բլեյանին հարցեր տվեցինք Արատեսի ստեղծման մասին, տիարն էլ մեզ հարցեր տվեց։ Հետո խարույկի շուրջ թեյ խմելով արտասանեցինք մեր սիրելի բանաստեղծությունները և գնացինք քնելու։ Առավոտյան շուտ արթնացանք և տիարի գնացինք քայլքի ։ Քայլքի ժամանակ մենք մեր հարգելի Աշոտ Բլեյանի հետ զրուցում էինք անտառի թռթուռների մասին, որոնք ծառերի տերևները ուտում էին և ծառերը փչացնում։ Ուզում եմ ավելացնեմ, որ այդ ճամփորդությունը իմ քույրիկ Աստղիկի հետ երկրորդ եռօրյա ճամփորդությունն էր։ Ինձ դուր եկավ Աստղիկի հետ ճամփորդելը։

Քայլքից հետո իջանք, նախաճաշեցինք, մի քիչ խաղացինք, հավաքեցինք մեր իրերը, մաքրեցինք սենյակները և շարժվեցինք Երևան։ Վերադարձին մեր առաջին կանգառը Արգիճիի հովտում էր, իսկ երկրորդը՝ Սևանի ափին։ Մենք լողացինք Սևանում։ Ջուրը շատ տաք էր։ Ինձ այդ ճամփորդությունը շատ դուր եկավ։ Շնորհակալ եմ իմ ջոկատավարներին՝ ընկեր Արմինեին ու ընկեր մամային։

Ճամփորդություն դեպի Հրազդանի կիրճ

Այսօր մենք գնացինք Հրազդանի կիրճ։ Քայլելով գնացինք Բախշյանի այգի և նստելով մեր ավտոբուսը, շարժվեցինք։ Քանի որ ես շատ սոված էի, ճանապարհին երկու բրդուճ կերա, կշտացա։ Գնացինք շատ, թե քիչ, Աստված գիտի և ընկեր Արմինեն, հասանք Սուրբ Սարգիս եկեղեցի։ Այնտեղ ես աղոթեցի իմ պապիկի համար, որովհետև նա կորոնավիրուսով է վարակվել և նրան տեղափոխել են վերակենդանացման բաժին։ Մենք այնտեղ աղոթեցինք, երգեցինք, հետո դուրս եկանք Սուրբ Սարգիս եկեղեցուց և իջանք Հրազդանի կիրճ։ Իջանք մանկական երկաթուղուց մոտավորապես 1,5 կմ հեռավորության վրա և սկսեցինք հաց ուտել։ Բոլորը կերան կշտացան, բացի ինձնից․ ինքներդ գիտեք՝ ինչու, հատուկ չիմացողների համար ասում եմ՝ ես ճանապարհին բրդուճներս կերել էի։ Քայլեցինք, աղբ հավաքեցինք մինչև մանկական երկաթուղի։ Ասեմ, որ տարաշքը շատ փնթի էր։ Ես իմ ընկերների հետ մաքրեցի միջավայչը, մեր Հրազդան գետը։ Մարդիկ անշնորհակալ են, որովհետև իրենց այդքան սիրուն Հրազդան է տրված, բայց իրենք փոխանակ շնորհակալություն հայտնեն, փչացնում ու աղտում են։ Մանկական երկաթուղու մոտով անցանք, զգուշանալով գնացքից, հասանք երկաուղու հրապարակ։ Նստոտեցինք խոտերի մեջ, զրուցեցինք , հանգստացանք և ընթերցեցինք մեր ամենասիրած բանաստեղծույունը՝ <<Ես իմ անուշ Հայաստանի>>-ն։ Մի քիչ վազվզեցինք, հիացանք Հրազդան գետով, հետո քայլեցինք դեպի մեր մեքենան, որով մենք եկել էինք։ Նաև մոռացա հիշեցնեմ, որ մեզ ընկեր Արմինեն պաղպաղակով հյուրասիրեց։ Վերջ։ Հիմա հաստատ ամբողջը կարդացիք և կարող եք գնալ, իսկ եթե դուք ուզում եք իմ մյուս նյութերը տեսնել , մտե՛ք իմ բլոգի գլխավոր էջ և նայե՛ք։ Ցտեսությո՜ւն։

Սա էլ տեսանյութը

Մեծեփ

Մեծեփի ամրոցը գտնվում է Սևան քաղաքից մեկ կիլոմետր դեպի հյուսիս ընկած մի բարձունքի վրա, որը Փամբակի լեռնաշղթայի ամենահարավային գագաթներից մեկն է։ Բարձունքը արևելքից, հարավից և արևմուտքից խիստ թեքությամբ, կոնաձև վեր է խոյանում, որի լանջերը ծածկված են հրաբխային տուֆի կամ այլ կոնգլոմերատի բեկորներով։ Գագաթը շրջապատից բարձր է մոտ 600 մետր և խիստ դժվարամատչելի է։ Տեղացիների մոտ բարձունքը հայտնի է «Մեծեփ» անունով, որի վրա կա ավերակ մի մատուռ, նույն անունով։

Տավուշի մարզ

Մարզկենտրոնը Իջևանն է։ Տավուշի մարզը ունի 3 շրջան՝ Իջևանի շրջան, Բերդի շրջան և Նոյեմբերյանի շրջան։ Մարզի համայնքները 5-ն են՝ Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ և Այրում։ Տավուշի մարզի ընդհանուր տարածքը  5.8 կմ²։
Տավուշի մարզը գտնվում է ՀՀ հյուսիս-արևելքում։ Փոքր Կովկասի լեռնահամակարգի արտաքին շարի վրա, որը բաղկացած է Վիրահայոց, Գուգարաց, Միափորի, Արեգունու և Փամբակի լեռնաշղթաներից: Դրանցից կենտրոնական դիրք են գրավում Գուգարաց լեռները, որոնք բնական ջրաբաժան են Անդրկովկասի խոշոր Կուր գետի Դեբեդ և Աղստև վտակների միջև: Մ․ Թ․ Ա մարզի տարածքում է գտնվել Ուրատու պետության, Մեծ Հայքի հյուսիսային բդեշխության կազմի մեջ։ Դիլիջանը բոլոր ժամանակներում հայտնի է եղել իր բնակլիմայական բարենպաստ պայմաններով և մինչ օրս համարվում է Հայաստանի զբոսաշրջության լավագույն վայրերից մեկը։ 10-րդ դարում, հայկական պետության վերականգնման պահից եղել է Բագրատունյաց թագավորության տիրույթներում, իսկ 1918-ի մայիսից՝ հայկական առաջին հանրապետության ստեղծումից ի վեր, նրա կազմում նոր միավոր մարզ է դարձել 1995-ի դեկտեմբերին։
Տավուշի մարզը զբաղեցնում է 2700կ2 տարածք, որի կեսը պատված է անտառներով։ Հարավում և հարավ-արևելքում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի մարզին և Կոտայքի մարզին, արևմուտքում`   Լոռու մարզին, իսկ հյուսիսում`   Վրաստանի Հանրապետությանը, արևելքում և հյուսիս-արևելքում Ադրբեջանի Հանրապետությանը, որի հետ շփման գիծը 300 կմ է:

Զատկական խաղեր

Ձուկոտրոցի

Ձուկոտրոցին խաղում են երկուսով: Մրցակիցներից յուրաքանչյուրը պետք է ունենա խաշած, բայց չկոտրված ձու: Խաղի նպատակն է ՝ պարզել թե ու՞մ ձունն է ավելի ամուր:
Խաղի կանոններն են՝
1. Մասնակիցները պետք է բանավոր որոշեն թե ո՞վ է ձուն բռնողը կամ հարվածողը:
2. Հարվածողը պարտավոր է հարված կատարել ձվի ճիշտ ծայրամասին:
3. Նախ կռվեցնում են ձվերի սուր քթերը և դրանից հետո միայն, երբ այդպիսի պայմանավորվածություն է եղել, կռվեցնում են բութ քիթը բութի կամ հաղթող ձվի սուր քիթը՝ պարտված ձվի սուր քթի հետ:
4. Հաղթողը տիրանում է ջարդված ձվին: Որպես կանոն, այս ձվախաղին նախորդում է ձու կռվեցնողների՝ իրենց ձվի գովաբանությունը: Պարծենում են, թե քանի օր են ձուն աղի մեջ պահել, թե ինչպես է այդ ձուն շատ ձվեր կոտրել և այլն: Մինչ բուն կռվին անվնելը, կռվեցնողները նախ ստուգում են՝ արդյո՞ք կեղծ չի հակառակորդի ձուն (հում ձուն դատարկելով՝ «հմուտները» մեջը լցնում են մոմ, ձյութ), ատամին խփելով ցուցադրաում են իրենց ձվի ամրությունը, կատակով կամ լուրջ առաջարկում են փոխանակել ձվերը և նոր կռվեցնել:

Ձուպտտոցի 

Խաղի համար մեկին դատավոր են ընտրում, որի հրահանգ տալուն պես որևէ հարթ մակերեսին փորձում են սուր քթի վրա միաժամանակ պտտեցնել ձվերը: Ում ձուն ավելի երկար պտտվի, նա էլ հաղթող է ճանաչվում և մյուս բոլոր խաղացողների ձվերը շահում: Երբեմն, վեճերից խուսափելու նպատակով հաղթողին այլ կերպ են որոշում՝ ելնելով ոչ թե ձվի՝ քթի վրա երկար ժամանակ պտտվելուց, այլ վերջինիս անշարժանալով:

Երևան

Երևանը ՀՀ մայրաքաղաքն է: Երևանը ՀՀ մայրաքաղաք է համարվել 1918 թ և 12-րդն է Հայաստանի պատմության մեջ : Նշեմ նաև, որ Երևանը աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է: Երևանը 2800 տարեկան է: Բնակչության քանակը (ըստ 2010 թվականի) կազմում է 1,117 մլն բնակիչ: Երևանը ՀՀ խոշորագույն քաղաքներից մեկն է: Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը:

Սևանա լիճ

Երկարություն`   78 կմ
Լայնություն`   56 կմ
Մակերես `  1243 կմ2
Ծավալ`   33.2 կմ3
Ամենամեծ խորություն`   100 մ
Միջին խորություն`   30 մ
Թափանցելիություն`   4.5 մ
Ավազանի մակերես`   3647 կմ2

Սևանա լիճ (նաև`   Գեղամա ծով)՝ լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լուխմիտա անուններով: Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի, բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը: Աշխարհի քաղցրահամ ջուր ունեցող ամենաբարձրադիր լճերից մեկն է։ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա։ Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լիճն առաջացել է 3-րդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր: Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 50-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները։ՁկնատեսակներըԼճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով`   գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ: Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համար կենսաբանական պայմանները խիստ վատացել են: Այն այժմ ոչնչացման եզրին է և գրանցված է Կարմիր գրքում: 1924 թվականից Լադոգա և Չուդ լճերից Սևան է բերվել սիգը, որը շատ արագ բազմացավ և ունի արդյունագործական նշանակություն: Սևանի ձկնատեսակներից է նաև կողակը: Ջրի մակարդակի իջնելը, որը 1950 թվականից էներգետիկ կարիքների և ոռոգման նպատակով լճից մեծ քանակությամբ ջրի բաց թողնման հետևանք էր: Այն հանգեցրեց շատ ձկնատեսակների ոչնչացման, ափամերձ հատվածների ճահճացման և բնապահպանական աղետի իրական վտանգի առաջացման: 80-ականներին լճից ջրի բացթողումը էապես կրճատվեց, և կառուցվեց 48 կիլոմետր երկարությամբ Արփա-Սևան թունելը`   Արփա գետի ջրերը լիճ տեղափոխելու համար: Այդուհանդերձ, լճի ներկայիս մակարդակը 11 մետրով ցածր է նախնականից, որը 2000 մետրով բարձր է եղել ծովի մակերևույթից: Լճի իջնելուն համընթաց բարձրանում է նաև ջրի ջերմաստիճանը և այդ պատճառով տուժում են ձկներն ու բուսատեսակները, որոնք սովոր էին սառը ջրին:

Ավանդազրույցներ

Ասում են` մի քանի կրոնավորներ Վանից գալիս են այստեղ և լճի մեջ տեսնելով գեղեցիկ կղզին և հոգեպարար լռությունը` բացականչում են. «Սա է Վան»: Այսինքն` մեզ համար լավ բնակվելու տեղ է: Այդպես են կղզին և լիճը ստացել Սևան անունը:

Իսկ մեկ ուրիշ զրույց պատմում է, որ շատ հին ժամանակներում չքնաղ ու կապուտաչ մի գեղագանգուր ու քաջ հսկա էր ապրում: Նա առավոտյան վաղ արթնանում էր, վերցնում էր իր մեծ նիզակն ու մտնում լիճը: Նա քաջ լողորդ էր և օրվա մեծ մասն անց էր կացնում լճի ջրի մեջ: Այդ հսկան` Սևանը, հսկում էր ամենուր և անսպասելի հայտնվում էր այն ափերում, որտեղ թշնամի էր երևում: Եվ նրա անվրեպ նիզակն անմիջապես վնասազերծում էր թշնամուն, որը կա՛մ խեղդվում էր լճում, կա՛մ էլ մազապուրծ փախչում էր: Հենց այս հայկազուն հսկայի անունով էլ լիճը կոչվեց «Սևան»:

Գոյություն ունի լճի անվանման ծագման ևս մեկ ավանդություն․

  • Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով։ Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի ջրառատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի/ սկզբնակետ, որտեղից բխում է աղբյուրը/ մեծ փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում տեղում։

Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը։ Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ, երբ հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»։ Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրը անընդհատ հոսելով գոյացնում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը՝ Հարսնաքարը։

Խոր վիրապի պատում

Մենք շաբաթ օրը ճամփորդել էինք դեպի Խոր վիրապ։Ժամը 10։00 մենք հավաքվեցինք մայր դպրոցում և այնտեղից շարժվեցինք։Հենց մենք հասանք Խոր վիրապ այնտեղ ցուրտ էր և ես միքիչ մրսեցի բայց ոչ մեկին դրա մասին չասեցի, որովհետև իսկական ճամփորդը պիտի պատրաստ լինի փորձությունների։Այնտեղ միքիչ զբոսնեցինք և մտանք եկեղեցի։Քահանան մեզ հարցրեց թե արդյո՞ք մենք կնքված էնք, երեխաների մեծ մասը կնքված էին բայց մարդիք կան, որոնք կնքված չեին։Որոշ ժամանակ անց մենք իջանք Խոր վիրապի փոսը որում Գրիքոր Լուսավորիչը ապրել էր 13 տարի, փոսի տանիքը փակած էր բայց այն ժամանակ այն բաց էր։Այդ փոսը աստիճանները շատ վտանգավոր էին, որովհետև այն սառն էր և սղլիկ։Ինձ դուր եկավ այդ փոսը։
Միքիչ այն ուսումնասիրեցինք և բարձրացանք վերև ընդմիջելու։Մեր մայրիկները մեզ շատ համեղ ուտելիքներ էին դրել։Այնտեղ կար մի փոքր բարձունք որի գագաթին կար մեր եռագույն դրոշը որը այնքան գեղեցիկ է, որ չի կարող համեմատվի ուրիշ դրոշների հետ։Բարձրացանք միքիչ խոսեցինք և իջանք ավտոբուսի մոտ։Ինձ այս ճամփորդությունը շատ դուր եկավ