Իմ ընտանեկան դպրոցը․ կոլաժ

Այս աշխատանքը կատարելիս ինձ շատ է օգնել մեր ընտանեկան դպրոցի տեխնոլոգիայի ուսուցիչ, իմ քույրիկ Մելինեն։ Այս աշխատանքը ինձ շատ է դուր եկել։ Հուսով եմ՝ ձեզ էլ դուր կգա։

thumbnail_Imagethumbnail_Image (1)

Ընտանեկան դպրոցի հաշվետվություն․ 20-27 ապրիլի

Բարև ձեզ ես այսօր ձեզ կպատմեմ իմ շաբաթվա մասին։ Ընտանեկան դպրոցում օրերը հետաքրքիր են անցնում։ Ես չեմ ձանրանում։ Ինձ դուր է գալիս այն, որ ես արթնանում եմ ինքս։ Ստիպված չեմ շատ շուտ արթնանալ, որ դպրոցից չուշանամ։ Չեմ սիրում, երբ ինձ քնից արթնացնում են։ Լավ է նաև այն, որ ես շատ եմ շփվում ընտանիքիս անդամների հետ, երբ այցելում է մորաքույրս ու զարմիկներս, տանն եմ լինում ու միասին հետաքրքիր տարբեր նախագծեր ենք անում։ Լավ է նաև, որ միասին գնում ենք զբոսնելու ու ես հեծանիվ եմ վարում։ Վատն այն է, որ շատ դասեր եմ ունենում և չեմ կարողանում իմ ուզած դասերն անել։ Վատ է նաև այն որ տանից դուրս չենք գալիս, հյուր չենք գնում, հյուրեր չենք ընդունում, շփվում ենք միայն ընտանիքի անդամներով, իսկ ես կարոտել եմ իմ ընկերներին և ուսուցիչներին։

Այս շաբաթ իմ սանիկի՝ Մարտինի ծննդյան մեկ տարին լրացավ։ Ուրախ եմ, որ այցելեցի նրա ծնունդին ու ծանոթացա Էլիլի հետ, խաղացի քույրիկների հետ, որոնց ծանոթ էի։ Ես շատ եմ սիրում իմ հասակակից երեխաների հետ խաղալ․ ձանձրանում եմ, երբ երեխաներ չեն լինում, որովհետև մեծերի հետ խաղալ չեմ սիրում․ հետաքրքիր չէ։ Մնացածը կարող եք տեսնել մեր ընտանեկան դպրոցի մասին պատմող այս քրոնիկոնում։

Իմ ընտանեկան դպրոցի մեկ շաբաթը

 

Իմ ընտանեկան դպրոցը շատ լավ է անցնում։ Ես տարբեր նախագծեր եմ կատարում, օրինակ՝ հաց եմ թխում, մարնամարզություններ եմ կատարում, ընթերցում եմ, երգում- պարում եմ, Աստղիկի հետ եմ խաղում։ Բայց ես ավելի շատ ուզում եմ գնալ դպրոց , որ ընկերերիս տեսնեմ և դաս անեմ։

Առցանց ընտանեկան դպրոց

Անհատական և ընտանեկան նախագծերի հղումները

Այլընտրանքային հայրենագիտություն

Ես դեռ փոքր հասակից շատ եմ սիրում լեգոներով կամ տարբեր կառուցողական խաղերով քաղաքներ կառուցել։ Այս անգամ ես ներկայացնում եմ իմ նոր քաղաքը, որտեղ կորոնավիրուս չկա և որի բնակիչները անհոգ ու ազատ ապրում են։

Տեսե՛ք

Իմ նախընտրած Չարենցը

Տեսե՛ք հղումով