Ճամփորդություն դեպի Հրազդանի կիրճ

Այսօր մենք գնացինք Հրազդանի կիրճ։ Քայլելով գնացինք Բախշյանի այգի և նստելով մեր ավտոբուսը, շարժվեցինք։ Քանի որ ես շատ սոված էի, ճանապարհին երկու բրդուճ կերա, կշտացա։ Գնացինք շատ, թե քիչ, Աստված գիտի և ընկեր Արմինեն, հասանք Սուրբ Սարգիս եկեղեցի։ Այնտեղ ես աղոթեցի իմ պապիկի համար, որովհետև նա կորոնավիրուսով է վարակվել և նրան տեղափոխել են վերակենդանացման բաժին։ Մենք այնտեղ աղոթեցինք, երգեցինք, հետո դուրս եկանք Սուրբ Սարգիս եկեղեցուց և իջանք Հրազդանի կիրճ։ Իջանք մանկական երկաթուղուց մոտավորապես 1,5 կմ հեռավորության վրա և սկսեցինք հաց ուտել։ Բոլորը կերան կշտացան, բացի ինձնից․ ինքներդ գիտեք՝ ինչու, հատուկ չիմացողների համար ասում եմ՝ ես ճանապարհին բրդուճներս կերել էի։ Քայլեցինք, աղբ հավաքեցինք մինչև մանկական երկաթուղի։ Ասեմ, որ տարաշքը շատ փնթի էր։ Ես իմ ընկերների հետ մաքրեցի միջավայչը, մեր Հրազդան գետը։ Մարդիկ անշնորհակալ են, որովհետև իրենց այդքան սիրուն Հրազդան է տրված, բայց իրենք փոխանակ շնորհակալություն հայտնեն, փչացնում ու աղտում են։ Մանկական երկաթուղու մոտով անցանք, զգուշանալով գնացքից, հասանք երկաուղու հրապարակ։ Նստոտեցինք խոտերի մեջ, զրուցեցինք , հանգստացանք և ընթերցեցինք մեր ամենասիրած բանաստեղծույունը՝ <<Ես իմ անուշ Հայաստանի>>-ն։ Մի քիչ վազվզեցինք, հիացանք Հրազդան գետով, հետո քայլեցինք դեպի մեր մեքենան, որով մենք եկել էինք։ Նաև մոռացա հիշեցնեմ, որ մեզ ընկեր Արմինեն պաղպաղակով հյուրասիրեց։ Վերջ։ Հիմա հաստատ ամբողջը կարդացիք և կարող եք գնալ, իսկ եթե դուք ուզում եք իմ մյուս նյութերը տեսնել , մտե՛ք իմ բլոգի գլխավոր էջ և նայե՛ք։ Ցտեսությո՜ւն։

Սա էլ տեսանյութը

Երախաների պաշտպանության օր

Հունիսի 1-ը նշանավորվում է ոչ միայն իբրև ամռան առաջին օրը, այլև երխաների պաշտպանության միջազգային օր: Այս տոնը ամենահին միջազգային տոներից մեկն է:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է դեռևս 1925 թվականին` Ժնևում երեխաներիպաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:

Առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին. ինչո՞ւ հենց հունիսի մեկը` հայտնի չէ։ Հայաստանը Երեխաների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թ.-ին, որից հետո 1996 թ.-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: