Մրջյունը և մրջնակերը

Մի անգամ մրջնակերը ասաց․

-Սոված եմ, ի՞նչ անեմ։

Մտածեց,մտածեց և ճար գտավ։ Գնաց մրջունի տուն։

-Մրջյուն, մրջյուն, սոված եմ, քեզ ուտե՞մ,- ասաց մրջնակերը։

Մրջյունը վախից բղավեց․

-Ո՜չ, մի ճար կգտնեմ, ինձ մի կեր։

Քանի որ մրջյունը գյուտարար էր, նա պատրաստեց այնպիսի խմիչք, որը խմելուց հետո երկու հոգի կդառնար։ Հենց խմեց այդ կախարդական խմիչքը, երկու մրջյուն դարձավ։ Մրջնակերը կերավ մեկին, իսկ մյուսը ողջ մնաց։ Այսպես հեքիաթը վերջացավ և բոլորը գոհ մնացին։

 

Դավթապատում

«Դավուլին էն օրը որ տեսա միջանցքում ընկեր Մելինեի հետ, ասաց՝ Դու ո՞վ ես, ես քեզ միշտ տեսնում եմ: Ասում եմ՝ եթե ասեմ անունս, դա քեզ ի՞նչ ա տալու, Դավ ջան: Ուսերը թոթվեց, մեկ էլ թե՝ Եթե չես ուզում ասես, մի՛ ասա: Մենակ ասա՝ ում մաման ես, հերիք ա»։

Հեղինակը՝ Գոհար Սիմոնյանն է, Դպրոց-պարտեզի ծնող, լրագրող.

Աղբյուրը՝ ընկեր Մելինեի ֆեյսբուքյան էջը: