Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ:
Սաղարթ-սաղարթ սարսելով
Ոսկի տերև դարսելով՝
Աշուն քնավ:
Տարափ ու բուք փչելով,
Վայուն-մայուն ճչելով՝
Աշուն ծնավ:
Առաջադրանքներ՝
1. Բացատրի՛ր բառերը՝ լեցուն, մառան, տարափ, սաղարթ:
լցված,զանազան կարգի մթերքներ պահելու համար,մեծ հորդությամբ թափվող անձրև, ծառի տերևների ամբողջությունը։
2. Յուրաքանչյուր եռյակի  բովանդակությանը համապատասխան գրի՛ր, թե աշունն ինչպիսի՞ն է:
1-ին եռյակ մրգառատ,կերակրող,գունեղ աշուն
2-րդ եռյակ խշխշան,երփներանգ աշուն
3-րդ եռյակ սառսուռ,հորդառատ աշուն