Մաթեմատիկայի ստուգատեսային առաջադրանքներ

Առաջադրանքների փաթեթը

1-ին փուլում կատարել եմ գիտելիքների ստուգման այս թեստը

2-րդ փուլ

Գործնական աշխատանք 1-ին։

Սիրելի սովորողներ,  պարզեք, թե քանի քառակուսի մետր ապակի են օգտագործել ձեր տան բոլոր պատուհանները պատրաստելիս։                                                                                                                Հաշվեք անհրաժեշտ ապակու ծախսը, եթե  1 քառակուսի մետր(  1 մ քառ․= 1000 սմ քառ․)  ապակին արժե 5000 դրամ։

Դա պարզելու համար կատարեք հետևյալ քայլերը՝

  • Հաշվեք յուրաքանչյուր պատուհանի  ապակու մակերեսը։

Յուրաքանչյուր փեղկի ապակու լայնությունն է 47 սմ իսկ երկարությունը՝ 136 սմ։ Մակերեսը գտնելու համար 47*136= 6392 սմ․քառ

  • Հաշվեք ստացված արդյունքները գումարը։

Յուրաքանչյուր պատուհանն ունի 3 փեղկ։ Հետևաբար՝ մեկ պատուհանի համար անհրաժեշտ կլինի 6392 *3 մակերեսով ապակի։ 19176 սմ․քառ

  • Կռահեք   հաջորդ քայլը։

Մեր տանը կա 6 նմանատիպ պատուհան։ Այսնինքն՝ 19176*6=115056սմ․ քառ

Եթե սմ․ քառ ներկայացնենք մ․քառ տեսքով, ապա 115056։ 10000= 11,5056 մ քառ․≈12 մ քառ․

Քանի որ 1մ․քառ ապակին արժե 5000 դրամ, ապա մեր տան համար անհրաժեշտ կլինի 12  *5000=60․000 դրամ։

  • Կատարեք ֆոտոշարք
  • Գործանական աշխատանքը ներկայացրեք խնդրի տեսքով։

Գործնական աշխատանք 2․ 

Գունավոր   ստվարաթղթից  կտերք 6 հավասար քառակուսի։ Այդ 6  հավասար  քառակուսիները թափանցիկ  սկոչի  օգնությամբ ամրացրեք այնպես, որ  ստանաք  որևէ տարածական մարմին։  Ի՞նչ տարածական մամին կստանանք։  Պարզեք ի՞նչ մակերեսով ստվարաթուղթ եք օգտագործել այն պատրաստելու համար։

Դա պարզելու համար կատարեք հետևյալ քայլերը՝

Հաշվեք 1 քառակուս մակերսը։

    • Արդյունքը բազմապատկեք 6-ով։
    • Կատարեք ֆոտոշարք։
  • Քառակուսու մակերեսը 10*10=100սմ․ քառ է
  • Խորանարդն ունի 6 նիստ։ Բոլոր նիստերի մակերեսների գումարը կլինի 100*6=600սմ․ քառ․

Գործնական աշխատանք 3։

Հաշվեք որևէ  սենյակի   հատակին փռված ուղղանկյունաձև գորգի կամ ուղղանյուն սեղանի մակերսն ու  պարագիծը։

Մեր փոքր սեղանի երկարությունը 118 սմ է իսկ լայնությունը՝ 60 սմ

Սեղանի մակերեսը գտնելու համար ,պետք է բազմատկենք լայնության ու երկարության տվյալները։ Այսինքն՝ մեր փոքր սեղանի մակերեսը 118 * 68 սմ է = 8024 մ քառ է

Սեղանի պարագիծը որոշելու համար պետք է գումարեմ բոլոր կողմերի արդյունքները։ Այսինքն՝ 118+118+68+68=372 սմ   կամ 118*2+68*2=372  սմ։

Գործնական աշխատանք 4։

Չափեք ձեր հասակը։ Արդյունքն  արտահայտեք մետրով ու սանտիմետրով։

Գործնական աշխատանք 5։

Կշեռքի միջոցով պարզեք ձեր քաշը։ Արդյունքն  արտահայտեք  կիլոգրամներով ու գրամներով։