Рубрика: Ուսումնական աշուն
Իմ արտիկը
Լավաշթխիկի ծեսի ընթացքում ես ու իմ ընկերները անհատական բաժակների մեջ ցորեն ենք ցանել։ Աշնանային արձակուրդների ընթացքում, ընկեր Լուսինեն հանձնարարել է, որ մենք մեր ցանած փոքրիկ արտիկը տուն տանենք, ամեն օր խնամենք ու հետևենք նրա աճին։ Ամեն առավոտ ու իրիկուն, ես մոտենում եմ իմ ցորենի արտին, ստուգում հողի խոնավությունը, ու ականջին ասում, որ նա 9999999999 կմ դառնա։ Երբ արձակուրդներն ավարտվեն, մենք պետք է մեր արտիկները տանենք դպրոց ու մրցենք։ Ես շատ եմ ուզում հաղթել ու մրցանակ ստանալ, դրա համար էլ լավ եմ խնամում իմ արտը․․․
Հոկտեմբերի 30- երեքշաբթի
ամենաբարձրահասակը՝ 8 սմ
ամենացածրահասակը՝ 1 սմ
Հոկտեմբերի 31- չորեքշաբթի
ամենաբարձրահասակը՝ 12 սմ․
ամենացածրահասակը՝ 2սմ
Նոյեմբերի 1- հինգշաբթի
ամենաբարձրահասակը՝ 17սմ
ամենացածրահասակը՝ 4սմ 5 մմ
Նոյեմբերի 2
ամենաբարձրահասակը՝ 19 սմ․
ամենացածրահասակը՝ 2սմ
Նոյեմբերի 3
ամենաբարձրահասակը՝ 19 սմ․
ամենացածրահասակը՝ 2սմ
Նոյեմբերի 4
ամենաբարձրահասակը՝ 17 սմ․
ամենացածրահասակը՝ 2սմ 5մմ
Դիտարկում
Ես ամեն օր խնամում էի իմ արտիկը, հետո՝ չափումներ անում։ Ամեն օր նկատում էի, որ մի նոր, փոքրիկ ծիլ է առաջացել։ Երբ չափումները գրանցում էի, ամենակարճահասակ ծիլի երկարությունը չէր փոխվում։ Վերջին երկու օրերին, իմ արտիկի ծիլեը ծանրությունից կախվել էին։ Ես դժվարանում էի ճիշտ չափել դրանք։