Ճամփորդություն դեպի Հրազդանի կիրճ

Այսօր մենք գնացինք Հրազդանի կիրճ։ Քայլելով գնացինք Բախշյանի այգի և նստելով մեր ավտոբուսը, շարժվեցինք։ Քանի որ ես շատ սոված էի, ճանապարհին երկու բրդուճ կերա, կշտացա։ Գնացինք շատ, թե քիչ, Աստված գիտի և ընկեր Արմինեն, հասանք Սուրբ Սարգիս եկեղեցի։ Այնտեղ ես աղոթեցի իմ պապիկի համար, որովհետև նա կորոնավիրուսով է վարակվել և նրան տեղափոխել են վերակենդանացման բաժին։ Մենք այնտեղ աղոթեցինք, երգեցինք, հետո դուրս եկանք Սուրբ Սարգիս եկեղեցուց և իջանք Հրազդանի կիրճ։ Իջանք մանկական երկաթուղուց մոտավորապես 1,5 կմ հեռավորության վրա և սկսեցինք հաց ուտել։ Բոլորը կերան կշտացան, բացի ինձնից․ ինքներդ գիտեք՝ ինչու, հատուկ չիմացողների համար ասում եմ՝ ես ճանապարհին բրդուճներս կերել էի։ Քայլեցինք, աղբ հավաքեցինք մինչև մանկական երկաթուղի։ Ասեմ, որ տարաշքը շատ փնթի էր։ Ես իմ ընկերների հետ մաքրեցի միջավայչը, մեր Հրազդան գետը։ Մարդիկ անշնորհակալ են, որովհետև իրենց այդքան սիրուն Հրազդան է տրված, բայց իրենք փոխանակ շնորհակալություն հայտնեն, փչացնում ու աղտում են։ Մանկական երկաթուղու մոտով անցանք, զգուշանալով գնացքից, հասանք երկաուղու հրապարակ։ Նստոտեցինք խոտերի մեջ, զրուցեցինք , հանգստացանք և ընթերցեցինք մեր ամենասիրած բանաստեղծույունը՝ <<Ես իմ անուշ Հայաստանի>>-ն։ Մի քիչ վազվզեցինք, հիացանք Հրազդան գետով, հետո քայլեցինք դեպի մեր մեքենան, որով մենք եկել էինք։ Նաև մոռացա հիշեցնեմ, որ մեզ ընկեր Արմինեն պաղպաղակով հյուրասիրեց։ Վերջ։ Հիմա հաստատ ամբողջը կարդացիք և կարող եք գնալ, իսկ եթե դուք ուզում եք իմ մյուս նյութերը տեսնել , մտե՛ք իմ բլոգի գլխավոր էջ և նայե՛ք։ Ցտեսությո՜ւն։

Սա էլ տեսանյութը

Խոր վիրապի պատում

Մենք շաբաթ օրը ճամփորդել էինք դեպի Խոր վիրապ։Ժամը 10։00 մենք հավաքվեցինք մայր դպրոցում և այնտեղից շարժվեցինք։Հենց մենք հասանք Խոր վիրապ այնտեղ ցուրտ էր և ես միքիչ մրսեցի բայց ոչ մեկին դրա մասին չասեցի, որովհետև իսկական ճամփորդը պիտի պատրաստ լինի փորձությունների։Այնտեղ միքիչ զբոսնեցինք և մտանք եկեղեցի։Քահանան մեզ հարցրեց թե արդյո՞ք մենք կնքված էնք, երեխաների մեծ մասը կնքված էին բայց մարդիք կան, որոնք կնքված չեին։Որոշ ժամանակ անց մենք իջանք Խոր վիրապի փոսը որում Գրիքոր Լուսավորիչը ապրել էր 13 տարի, փոսի տանիքը փակած էր բայց այն ժամանակ այն բաց էր։Այդ փոսը աստիճանները շատ վտանգավոր էին, որովհետև այն սառն էր և սղլիկ։Ինձ դուր եկավ այդ փոսը։
Միքիչ այն ուսումնասիրեցինք և բարձրացանք վերև ընդմիջելու։Մեր մայրիկները մեզ շատ համեղ ուտելիքներ էին դրել։Այնտեղ կար մի փոքր բարձունք որի գագաթին կար մեր եռագույն դրոշը որը այնքան գեղեցիկ է, որ չի կարող համեմատվի ուրիշ դրոշների հետ։Բարձրացանք միքիչ խոսեցինք և իջանք ավտոբուսի մոտ։Ինձ այս ճամփորդությունը շատ դուր եկավ

Ճամփորդում ենք

Untitled

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն է ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը: Գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։Այդ մատենադարանը ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենամեծ հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են 23000 ձեռագրեր,պատառիկներ և 300 000 արխիվային փաստթղտեր։

Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

dsc_2930

Մենք ընկեր Սոնայի, ընկեր Սմբատի և ընկեր Շուշանի ուղեկցությամբ հրաշալի եռօրյա ճամփորդություն կատարեցինք դեպի Արատես: Սս իմ առաջին եռօրյա ճամփորդությունն էր Արատեսում: Իմ ավագ ընկերները՝ հինգերորդ դասարանցիները, գրեթե բոլոր եղանակներին եռօրյա ճամփորդությամբ եղել են Արատեսում, նախանձելի է…

Մեր ճանապարհը դեպի Արատես, տևեց երեք ժամ:Ես անհամբեր սպասում էի, թե երբ ենք հասնելու: Առաջին կանգառը Արփայի հովտում էր: Մենք դիտեցինք շուրջը, հիացանք ճերմակած բնությամբ, նկարվեցինք ու շարունակեցինք ճանապարհը:

Երբ հասանք Արատես, միանգամից գնացինք խոհանոց, որովհետև շատ քաղցած էինք: Այնտեղ շատ ձյուն կար, սար ու ձորը ձյունով էր պատված, ես համոզված էի, որ Ձմեռ Պապիկը իմ ցանկությունը կկատարի… այդպես էլ եղավ: Մենք կարծես Անտարկտիդայում լինեինք: Ընկերներով ծնեծառ պատրաստեցինք… Ծառին ձյունոտեցինք, ձնե հագուստ հագցրինք: Շատ ձնագնդի խաղացինք, ձնեմարդ պատրաստեցինք, բայց չհոգնեցինք:

Մեր օրերը Արատեսում շատ հետաքրքիր էին անցնում: Ամենահետաքրքիրն այն էր, որ ընկերներով միասին էինք… Գիշերը վառարանի շուրջ զրուցում էինք, սեղանի խաղեր էինք խաղում,  գիրք կարդում: Իմ գիրքը այնքան հետաքրքիր էր, որ բոլորը ցանկանում էին այն կարդալ:

Արատեսի տեղեղեկություն

Արատեսի վանքի գլխավոր եկեղեցին չափսերով փոքր, բայց շատ գեղեցիկ է։ Նրա գմբեթի մեծ մասը փլված է, իսկ պատերը խարխուլ վիճակում են։ Ժողովրդական ստուգաբանությամբ`անունն առաջացել է «արի» և «տես» բառերի զուգորդումից։

Վանքը հիմնականում բաղկացած է կիսավեր երեք եկեղեցիներից և գավթից։ Հյուսիսից հարավ կողք կողքի տեղադրված են Սբ Սիոն, Սբ Կարապետ և Սբ Աստվածածին եկեղեցիները։

Սբ Սիոն եկեղեցին թվագրվում է 7-րդ դարով։ Վանքի հակառակ կողմում գտնվում է Սբ Աստվածածին եկեղեցին։ Այն պատկանում է խաչագմբեթ եկեղեցիների տիպին, կառուցման ժամանակն անհայտ է, սակայն ներքուստ կա 1073 թ. արձանագրություն։

Սբ Սիոն և Սբ Աստվածածին եկեղեցիների միջև կառուցվել է քառակուսի հատակագծով Սբ Կարապետ գավիթ-եկեղեցին, որի կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ, բայց ներքուստ պահպանվել է 1251թ. արձանագրություն։

Վանքի ուշագրավ հուշարձանը գավիթ-ժամատունն է։ Այն իշխան Սմբատ Օրբելյանի պատվերով 1270 թ. կառուցել է տվել վանքի առաջնորդ Հայրապետը` ճարտարապետներ Սիրանեսին և Գրիգորիսին։ Գավթի ծածկն իրականացված է փոխհատվող կամարների կիրառման ինքնատիպ ձևով` հյուսիս-հարավ ուղղությամբ ձգվող մեկ զույգ կամարներից դեպի արևելյան և արևմտյան պատերին են ուղղված մեկական կիսակամար։ Զույգ կիսակամարների կենտրոնում շրջագծային հիմքով ստալակտի-տավոր գմբեթն է (այժմ` քանդված)։

Ստեփանոս Օրբելյան մետրոպոլիտի ժամանակ՝ 1280-ական թթ. վերջերից, Արատեսի վանքը եղել է Սյունյաց մետրոպոլիտների ամառային նստավայրը (բուն աթոռանիստը գտնվում էր Նորավանքում)։ Արատեսը եղել է գրչության կենտրոն։

Վանքի ամենավաղ արձանագրությունը վերաբերում է 907, իսկ ամենաուշը` 1713 թվականին։
Տեքստը տրամադրել է ՀՀ մշակույթի նախա-րարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։ Խմբագրումը` ԻԿՕՄՕՍ Հայաստան ՀԿ-ի և Կարեն Մաթևոսյանի («Մոմիկ մանրանկարիչ» գրքի համահեղինակ և «Մոմիկ» գրքի հեղինակ) ։

 

Ձմեռային ճամփորդություն դեպի Զառ գյուղ

 

Ակունք համայնքի Զառ գյուղ

Բնակչություն` 1504

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԶԱՌ ԳՅՈՒՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գյուղի  ներկայիս անվանումը — Զառ
Գյուղի պատմական անվանումները — Ծառ
Գյուղի հիմնադրման ժամանակաշրջանը — քարե դար
 սահմանակից է — Սևաբերդ, Գեղաշեն, Ակունք
Գյուղի մակերեսը — 7514.10 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից — 25կմ
Բնակչության թիվը — 1504
Բնակչության կազմը — հայեր
Օգտակար հանածոներ -չկա
Կրթական հաստատություններ – միջնակարգ դպրոց
Մշակութային հաստատություններ — մշակույթի տուն
Մարզական հաստատություններ — չկա
Արտադրական ձեռնարկություններ -չկա
Բնակչության հիմնական զբաղմունքը — անասնապահություն, հողագործություն
Հոգևոր կառույցներ — Սբ.Գր.Լուսավորիչ եկեղեցի/2002թ./,Սբ.Կարապետ եկեղեցի/19-րդ դար/

Դեպի Էրեբունի թանգարան

Բարև, նոյեմբերի 20-ին մենք դասարանի հետ գնացել էինք Էրեբունի թանգարան։ Ինձ ամենաշատը դուր եկավ հին ամրոցը։Այնտեղ շատ թարմ օդ էր։Մենք սկզբում գնացինք թանգարան այնտեղ ինձ ամենաշատը դուր եկավ թուրը և վահանը, ի դեպ վահանը 30 կգ էր ,հետո մենք բարձրացանք 282 աստիճաններով։ Հենց բարձրացանք ընդմիջեցինք, հետո գնացինք Էրեբունի ամրոցի ավերակի մոտ և տեսանք, որ գույնը շատ թարմ էր ես շատ զարմացա։Հետո մենք տեսանք որմնանկարներ։Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը։

 

 

Ճամփորդում ենք դեպի Սևանի թերակղզի Մաշտոցներ բարցունք

Untitled.png

Թերակղզին Հայաստանի Գեղարքունիքի մարզում սևանա լճի հյուսիսային մասում,ցամաքաբերդ թերակղզու հատվածը։

Սևան քաղաքի Ցամաքաբերդ կոչվող թաղամասից մոտ 2.5-3 կմ դեպի արևելք գտնվում է մի փոքրիկ մատուռ, որ տեղացիներն անվանում են Մաշտոցներ։ Մաշտոցներ են անվանում նաև Ցամաքաբերդից արևելք ընկած լեռները, որոնց հարավային լանջերից մեկի վրա էլ շինված է այդ մատուռը։ Մաշտոցներ

Հիմնադրվել է 305 թ. երկու եկեղեցիները՝ 874 թ։ Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի), հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թ.-ին։ Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ IX դ. Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները։ 874 թ.-ին։

Երեք օր Սևանում

screenshot (1)

screenshot (1)

Ողջույն, ես Դավիթ Բլեյանն եմ։ Այս տարի փոխադրվել եմ Արևմտյան դպրոց-պարտեզի չորրորդ դասարան։ Ձեզ ուզում եմ պատմել իմ առաջին եռօրյա ճամբարի մասին։

Մենք օգոստոսի 13-ին ընկեր Սոնայի  ուղեկցությամբ գնացել ենք Սևան։ Այս անգամ ես ճամփորդում էի մեր դպրոցի հինգերորդ դասարանցիների հետ։ Գրեթե բոլորն ին,ձանծանոթ էին, բայց երեք օրերի ընթացքում բոլորի հետ ընկերացա։ Ես ճամփորդության ամենակրտսեր մասնակիցը չէի, որովհետև ինձնից ավելի փոքր աղջիկ էլ կար ճամբարում։ Նա վեց տարեկան էր։

Ճամբարում օրերն անցնում էին շատ հետաքրքիր։ Այնտեղ ես ընկեր Տիգրանի հետ շատ լողացի և բարձունքից թռա ջրի մեջ։ Գիշերները վրանում շատ լավ քնեցի իմ նոր ընկերների հետ։

Իմ օրերն այնտեղ շատ հետաքրքիր էին անցնում։ Մենք մարզվում էինք, միասին ճաշում, խաղում, նույնիսկ հասցրինք բարձրանալ  Արեգունի լեռնաշղթան։ Ինձ ճամբարում ամեն ինչ շատ դուր էր գալիս, բայց ամենից շատ դուր եկան վրանում քնելն ու ընկերներիս հետ ճաշելը։ ճամբարի կեսից մեզ միացան Արցախի ընկերները։ Մենք նրանց հետ խաղացինք, երգեցինք, պարեցինք իսկ գիշերը խարույկ վառեցինք և քնեցինք։ Ինձ շատ դուր եկավ իմ ճամբարը։ Շնորհակալություն, ուսուցիչներ։

Փաստեր Ապարանի ջրամբարի մասին

Ի՞նչ է ջրամբարը։

1․Ջրամբար բացատրություն

 Ջուրը հավաքելու՝ կուտակելու՝ ամբարելու արհեստական կառուցվածք: 

2․Ջրամբար հոմանիշներ։

Ջրապահեստ

3․Ջրամբար ռուսերեն։

Водоём

4․Ջրամբար անգլերեն։

reservoir

Ապարանի ջրամբարը գտնվում է Արագածոտնի մարզում , Քասաղ  գետի վերին հոսանքում,Քուչակ և Եղիպատրուշ  գյուղերի միջև։

Կառուցվել է  1962 – 1967 թվականներին։

Ջրամբարի բարձրությունը 50 մետր է,իսկ երկարությունը՝ 200 մետր։

Ձմռանը սառցակալում է։

Օգտագործվում է ոռոգման համար։

Ջրամբարի հիմնական ձկնատեսակը տեղական կողակն է։

Այստեղ բուծվել էնաև  իշխան, սիգ և ծածան ձկնատեսակներ։

Վերջին տարիներին այստեղ բուծվել է նաև խեցգետինը։

Շրջակայքում կառուցվել են հանգստյան գոտիներ։

Ջրամբարի ջրերի տակ են մնացել Քասաղ, Զովունի գյուղատեղերը, որոնց բնակիչները վերաբնակեցվել են Երևանի շրջակայքում։

Ջրամբարի մոտ են գտնվում V դարում կառուցված Սուրբ Վարդան և Թուխ Մանուկ փոքրաչափ եկեղեցիները։

Այնտեղ է գտնվում IV դարում կառուցված  Պողոս- Պետոս բազիլիկ տաճարը, որը  տարեկան 3-4 ամիս մնում է ջրային տարածքի մեջ։