Կատակ խնդիրներ

  1. 50 մուկ 50 օրում ուտում են 50կգ ցորեն։ Քանի՞ կգ ցորեն կուտեն 10
    մուկը 10 օրում։
    10կգ
    2․10 կատու 10 օրում ուտում են 10 մուկ։ Քանի՞ կատու 30 օրում կուտեն
    30 մուկ։
    30 օր։
    3․Ո՞րն է ավելի ծանր՝ 2 կգ երկաթը, թե՞ 2 կգ բամբակը։
    Նրանք հավասար են։
    4․Վանդակում կա 3 ճագար։ Ինչպե՞ս ճագարները բաժանել երեք
    ընկերների միջև, որ նրանցից յուրաքանչյուրը ստանա մեկ ճագար և
    մեկն էլ մնա վանդակում։
    Ինչ-որ ճագարին տալ վանդակով։
    5․Գնորդը հավ գնելու համար վճարեց 1200 դրամ և էլի կես հավ։ Ի՞նչ
    արժեր հավը։
    1200 դրամ։
    6․Մեկ ոտքի վրա կանգնած աքլորը կշռում է 2 կգ։ Քանի՞ կգ կկշռի
    աքլորը, եթե կանգնի 2 ոտքի վրա։
    2 կգ։
    7․Արամն ու Գեղամն ապրում են միևնույն շենքի,
    համապատասխանաբար, 2-րդ և 6-րդ հարկերում։ Իրենց հարկերը
    բարձրանալիս Գեղամը քանի՞ անգամ է ավել շատ ճանապարհ անցնում,
    քան Արամը(հաշշվում է առաջին հարկից։
    3 անգամ։
    8․ Ձիերի եռյակն անցավ 24կմ։ Քանի՞ կմ անցավ յուրաքանչյուր ձին։
    24 կմ:
    9․ Իմ ձախ կողմի գրպանում այնքան դրամ էր, որքան՝ աջ գրպանում։
    Եթե ձախ գրպանից 100 դրամանոց մետաղադրամը տեղափոխեցի աջ
    գրպանս։ Դրանից հետո աջ գրպանում քանի՞ դրամ ավել եղավ, քան
    ձախ գրպանում։
    100 դրամ:
    10.Վառվում էր 10 մոմ։ Դրանցից երեքը հանգցրին։ Քանի՞սը մնաց։
    10 մոմ:

Գործնական քերականություն

Գործնական քերականության  գրքից կատարի՛ր 60, 62, 64-րդ առաջադրանքները:

60. Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը  գտի´ր և տեքստը վերականգնի´ր:

Այնտեղ այս ահավոր ծույլր փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Ձին գնաց ու պատմեց մարդուն: Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը պատաս­խանեց.

-Ո՜ւզ, ո՜ւզ:

Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.

-Ո´ւղտ, ա´յ ուղտ, դո´ւրս արի ու մեզ նման աշխատի´ր:

Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

  1. Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում:
  2. Այնտեղ այս ահավոր ծույլր փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում:
  3. : Ձին գնաց ու պատմեց մարդուն:
  4. Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
  5. -Ո´ւղտ, ա´յ ուղտ, դո´ւրս արի ու մեզ նման աշխատի´ր:

Այնտեղ այս ահավոր ծույլր փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Ձին գնաց ու պատմեց մարդուն: Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը պատաս­խանեց.. <<Ո՜ւզ, ո՜ւզ:>>

Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց:

Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

62. Ա)

Ընդգծված բազմիմաստ բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված (բացատրելու համար տրված բառերից մեկո´վ փոխարինիր):

Արջը գլուխը բարձրացրեց: -Մարմնի մաս

Սարի գլխին ինչ-որ բան է փայլում:-Կատար

Այս մարդը գլուխ չունի:-Խելք

Գրքի  առաջին գլուխը շատ հետաքրքիր էր:-Մաս

-Իսկ ո՞վ էր ձեր գլուխը, — որոտաց զորավարը՝ դիմելով գլխիկոր  զինվորներին:-Ղեկավար

Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին:-Վրա

Գերանի գլխի´ց բռնիր:-Ծայր

Խելք, մարմնի մաս, ղեկավար, կատար, ծայր, մաս, վրա:

Բ)Քո կարծիքով, բառի հիմանական իմաստը ո՞րն է: Պատասխանդ փորձի´ր պատճառաբանել:

64. Տրված  բառերի իմաստները արտահայտի´ր բառակապակցություններով:

Օրինակ՝ դարավերջ — դարի վերջը,

Աշխատասենյակ — աշխատելու համար նախատեսված սենյակ:

Գառնարած- գառներ արածեցնղ։

Բարեսիրտ-բարի սիրտ ունեցող

Չարամիտ-չար միտք ունեցող

Լեռնագագաթ-լեռան գագաթ

Արա­գահոս-արագ հոսող

Հարթավայր-հարթ վայր

աստղագիտություն:-գիտություն աստղերի մասին