Գիշերակաց դպրոցում

Ամսաթիվը՝ հունիսի 5-6

Մասնակիցներ՝ 3․2 դասարանի սովորողներ, դասավանդողներ (Աստղիկ Արսենյան, Սոֆյա Գրիգորյան), ծնողներ

Օրակարգ

Հունիսի 5

  • ժ․ 17։30՝ լող բացօթյա լողավազանում
  • ժ․ 18։00՝ վրանների տեղադրում դպրոցի բակում (Միքայել Ղազարյան, ծնողներ)
  • ժ․ 18։30՝ ընթրիքի պատրաստում
  • ժ․ 19։30՝ ընթրիք․(սպագետի մսով, ամառային աղցան, հաց, հյութ )
  • ժ․ 20։00՝ այցելություն ագարակ, դիտարկում՝ կենդանիները քնելուց առաջ
  • ժ․ 20։30՝ խարույկ, Անտիվիրուս Կոմիտաս, Հարսանյաց երգեր, խաղիկներ
  • ժ․ 21։30՝ նախապատրաստություն հաջորդ օրվա ճամփորդությանը
  • ժ․ 22։00՝ գիշերազգեստների ցուցադրություն,  քուն

Հունիսի 6

  • ժ․ 7։30՝ վերկաց
  • ժ․ 8։00՝ նախաճաշ (ձու,պանիր,թթվասեր, կարագ, թեյ)
  • ժ․ 9։00՝ առավոտյան ընդհանուր պարապմունք
  • ժ․ 9։30՝ մեկնում ճամփորդության

Ծիծեռնակի մասին

  1. կառուցվածքով թռչուններ են։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։

Եթե ծիծեռնակները բարձր են թռչում ուրեմն արևոտ օր է սպասվում, իսկ եթե ցածր են թռչում ուրեմն օրը անձրևոտ է լինելու։

Տները կառուցում են տարբեր ճյուղերից և իրենց թուքով ճյուղերը իրար ամրացնում։

Քաղաքային ծիծեռնակների բույնը լինում է կլոր, իսկ գյուղական ծիծեռնակներինը բաժականաման։

Ձմռանը նրանք թռչում են տաք երկրներ և երբ մեզ մոտ եղանակը տաքանում է նրանք վերադառնում են։ Հիմնականում գալիս են ապրիլին, մայիսին կամ հունիսին։ Մայիսից մինչև հունիս ձագեր են հանում։ Նրանք հանում են 4-6 ձագ և բույն շինում 1000 – 5000 հատ։

Ծիծեռնակները համեմատաբար մյուս թռչունների նրանք ավելի հաճախ են իջնում գետնին։

Գյուղական ծիծեռնակի մարմնի վերին մասը սև է՝ կապտավուն փայլով, թևերի ու պոչի փայլը ավելի թույլ է, ճակատը, կզակը և կոկորդը մուգ շիկաշագանակագույն են, որովայնը, մարմնի կողային հատվածները, թևերի ստորին մակերեսը՝ սպիտակ կամ շիկավուն։ Պոչի վրա կան սպիտակ բծեր։ Քաշը՝ 14-22, 5 գ, թևի երկարությունը՝ 105-130 մմ։

 Բույնը ափսեանման է, սարքում է ցեխից և ամրացնում ժայռերին, շենքերի պատերին, տանիքների անկյուններում, քիվերին և կամուրջների տակ։ Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ, կարմրագորշ պտերով ձվեր։

նվում է հիմնականում միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։

Գերադասում է բնադրվել մարդու հարևանությամբ՝ գյուղերում, ավաններում և քաղաքներում։ Թռիչքը սահուն է՝ թևերի արագ թափահարումով։