Հայկական ավադական ճաշատեսակ-կեր ու սուս

1525501791-217Այս ախորժելի խորտիկը մեզ է հասել Արևմտյան Հայաստանի Վանի նահանգից և Հայաստան է հասել վանեցիների կողմից: Ուտեստի բաղադրության մեջ կա բլղուր կամ կանաչ ոլոռ, սոխ, լոլիկ, տավարի կամ ոչպարի միս, համեմունքներ, կանաչի, ջուր: Կեր ու սուսը կարելի է մատուցել ամենօրյա սեղաններին:

Բաղադրիչները

տավարի կամ ոչխարի միս 500գրամ

սոխ 2 գլուխ

յուղ 3 ճաշի գդալ

տոմատի մածուկ 2 ճաշի գդալ

կարտոֆիլ 4 հատ

մաղադանոս 1 փունջ

սև պղպեղ 1 պտղունց

աղ

Ինչպես պատրաստել

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը կտրտել երկար շերտերով և տապակել: Մինչ կարտոֆիլը տապակվի, միսը կտրտել նեղ շերտերով 1 սմ լայնությամբ և 3 սմ երկարությամբ: Միսը տապակել կարագով, բայց ոչ երկար, որպեսզի չկոշտանա: Սոխը կտրտել օղակներով և լցնել մսի վրա և շարունակել տապակելը: Վրան ավելացնել աղ, պղպեղ: Տապակած կարտոֆիլը լցնել մսի վրա դնել մարմանդ կրակին 5 րոպե: Կեր ու սուսը մատուցել վրան մաղադանոս ցանած և կլոր կտրտած լոլիկով: Կարող եք նաև օգտագործել կանաչ ոլոռ:

Կարդացե՛ք այստեղ

Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

dsc_2930

Մենք ընկեր Սոնայի, ընկեր Սմբատի և ընկեր Շուշանի ուղեկցությամբ հրաշալի եռօրյա ճամփորդություն կատարեցինք դեպի Արատես: Սս իմ առաջին եռօրյա ճամփորդությունն էր Արատեսում: Իմ ավագ ընկերները՝ հինգերորդ դասարանցիները, գրեթե բոլոր եղանակներին եռօրյա ճամփորդությամբ եղել են Արատեսում, նախանձելի է…

Մեր ճանապարհը դեպի Արատես, տևեց երեք ժամ:Ես անհամբեր սպասում էի, թե երբ ենք հասնելու: Առաջին կանգառը Արփայի հովտում էր: Մենք դիտեցինք շուրջը, հիացանք ճերմակած բնությամբ, նկարվեցինք ու շարունակեցինք ճանապարհը:

Երբ հասանք Արատես, միանգամից գնացինք խոհանոց, որովհետև շատ քաղցած էինք: Այնտեղ շատ ձյուն կար, սար ու ձորը ձյունով էր պատված, ես համոզված էի, որ Ձմեռ Պապիկը իմ ցանկությունը կկատարի… այդպես էլ եղավ: Մենք կարծես Անտարկտիդայում լինեինք: Ընկերներով ծնեծառ պատրաստեցինք… Ծառին ձյունոտեցինք, ձնե հագուստ հագցրինք: Շատ ձնագնդի խաղացինք, ձնեմարդ պատրաստեցինք, բայց չհոգնեցինք:

Մեր օրերը Արատեսում շատ հետաքրքիր էին անցնում: Ամենահետաքրքիրն այն էր, որ ընկերներով միասին էինք… Գիշերը վառարանի շուրջ զրուցում էինք, սեղանի խաղեր էինք խաղում,  գիրք կարդում: Իմ գիրքը այնքան հետաքրքիր էր, որ բոլորը ցանկանում էին այն կարդալ:

Հայրենագիտության նոր տարվա հարցեր

1.Ամանորյա  ընտանեկան ավանդույթը՝ Ձեր ընտանիքում ինչպիսի՞ն է այժմ, և ինչպիսի՞ն է եղել Ձեր ծնողների ընտանիքում, երբ նրանք ձեր հասակին էին։

Իմ ծնողները իրենց Ամանորը նշել են հայրական տանը՝ ընտանիքի բոլոր անդամների հետ։

Մայրիկս պատմում է, որ Ամանորը նշել են մեծ ընտանեկան հավաքով։ Նրանք ամեն տարի հավաքվել են իր պապիկի տանը և Նոր Տարին դիմավորել իրենց մեծ գերդաստանով։ Իմ մեծ տատիկը, Ամանորի սեղանի համար, տոնական այլ համեղ ուտեստներից բացի,  միշտ պասուց տոլմա և իրենց ընտանիքի ավանդական՝ կտրատած մսով ու խաղողի թփով մշո տոլման է պատրաստել։ Տատիկս ընկույզով տորթ ու գաթա է թխել, իսկ պապիկս մայրիկիս և մորքարոջս հետ ձևավորել է արծաթափայլ, գեղեցիկ տոնածառը։ Երբ հնչել են Նոր Տարվա զանգերը, բոլորը հավաքվել են գեղեցիկ զարդարված սեղանի շուրջ ու միասին կենաց են զարկել, ուրախացել։

Ամանորն իմ

Մեր ընտանիքում ամանորի պատրաստույունները սկսվում են իմ ծծնդյան օրվանից։ Ամեն տարի, դեկտեմբերի 12-ին մենք զարդարում ենք տոածառը, հետո սկսում ենք զարդարել տունը։ Ամեն տարի ես ու մայրիկս մեր ընտանիքի անդամների քանակով  տոնական մոմեր ենք գնում ու ձևավորում։ Այս տարի մեր մոմերը չորսն էին, որովհետև մեր ընտանիքը համալրվել է իմ քույրիկ Աստղիկով։ Աստղիկը մեզ խանգարում էր, բայց մենք չէինք հանձնվում։ Հիմա Ամանորն իմ ընտանիքում այսպես ենք նշում․․․ Ես ու մայրիկս ավելի շատ կարևորում ենք ամանորյա զարդարանքները։

Ամեն տարի մայրիկս իր տատիկից փոխանցված ավադույթն է իրականացնում․ համեղ պասուց տոլմա է պատրաստում։

 

 

 

  1. Ուտեստներից՝ ի՞նչ ենք այժմ համարում ավանդական ուտելիք, ի՞նչ կա հիմա, որ նախկինում չկար, և ի՞նչ կար հնում, որ հիմա չկա

Մեր ամանորյա սեղանին պարտադիր պասուց տոլմա ենք , Այն ժամանակ կար կտրտած մսով տոլմա,այն ժամանակ չկար որ հիմա կա աղցաններ և մրգեր։

  1. Ինչպիսի՞ նվերներ են ցանկացել Ձմեռ պապիկից ստանալ Ձեր ծնողները, և ինչպիսի՞ն եք ցանկանում դուք, նմանություններն ու տարբերությունները

Ես Ձմեռ պապիկից ցանկացել եմ հզոր մանրադիտակ և որ դրսում ձյուն գա իսկ ստացել եմ Հզոր մանրադիտակ,հանրագիտարան և միքանի օր հետո նոր ձյունդդ

Ամանորյա ձեր ավանդույթը, որը միշտ անխախտ է՝ նստելու վայր, սպասք, երազանք, ուտելիք, բարեմաղթանք, այցելվող վայր/ ուտելիքներից նշեք նաև այն, որը միշտ դուք եք պատրաստում/

Ամանորի գիշերը մենք ընտանիքի բոլոր անթամներով հավաքվում եք սեղաի շուրջ և բաժակները լցրած սպասում ենք նոր տարվա կեսգիշերին Նաև մենք որ տարուն տարբեր մոմեր ենք զարդարում օրիակ այս տարուն 4 մոմ եք վառել։

  1. Ամանորյա նկար՝ Ձեր/այս տարվա/ և Ձեր ծնողներինը փոքր ժամանակվա/հին նկար կարող եք նկարել հեռախոսով, ֆոտոխցկով ու ներբեռնել բլոգ/

Մեր ծնողները փոքր ժամանակվա նկար չունեն

1.jpeg

2.jpeg

3.jpeg

4.jpeg

5.jpeg

6.jpeg

7.jpeg

8

 

9.jpeg

10

11.jpeg

12.jpeg

13.jpeg

14.jpeg

15.jpeg

 

  1. Ի՞նչ ամանորյա  երգեր  ու մուլտֆիլմեր կային այն ժամանակ, որ հիմա արդեն ժամանակավրեպ են/ եթե կան youtube ում, կարող եք ներբեռնել բլոգ/, ինչպիսի՞ տոնական հաղորդումներ կային այն ժամանակ, երբ նրանք մանուկ էին, և ինչպիսիննե՞րն են այժմ, որոնք դուք եք դիտում

https://www.youtube.com/watch?v=mAIiQrAOpsI

  1. Վերջում, մեկնաբանում եք, հաշվում, գրանցում այժմյան ու հին ժամանակների Ամանորի  դրական կողմերն ու բացասականները

Ես կարծում եմ որ նոր տարին վատ կողմեր չունի։

  1. Եթե ձեզ տրվեր հնարավորություն, ինչպիսին կդարձնեիք Ամանորը նշելու սովորույթը, կրկին կթողնեի՞ք ձմռանը…./մեկնաբանում եք, մի քանի նախադասությամբ, ինչու՞ այո, ինչու՞ ոչ/
    Ես ամանորը չեի փոխի որովհետև ինձ այսպեսել դուր է գալիս

նյութերը՝ պատումների և ֆոտոշարերի, ֆիլմերի, ռադիոնյութերի տեսքով հրապարակվում են բլոգներում։

Ուսումնական առաջին շրջան. հայրենագիտության հաշվետվություն

  1.  «Ամառային արձակուրդի հայրենագիտական հետագիծը» նախագիծ
    հղումը՝  Իմ աշխատանքը
  2. Իմ ազգանվան ծագումը, գերդաստան, տոհմածառ նախագիծ.
    հղումը՝ Իմ աշխատանքը
  3. Մի պուրակի պատմություն կամ Երևանյան 30 պուրակներ. նախագիծ
    հղումը՝ Իմ աշխատանքը
  4. Բարբառ. նախագիծ
    հղումը՝ Իմ աշխատանքը
  5. Չարխափանի պատրաստում.
    հղում՝
Ճամփորդություններ՝
  1. Էրեբունի թանգարան, Վարդավառի այգի
    պատումի հղումը՝ Իմ աշխատանքը
  2. Ճամփորդություն Սևանի Մաշտոցներ բարձունք, Սևանի թերակղզի— պատումի հղումը՝
    Իմ աշխատանքը
  3. Ճամփորդություն Կոտայքի մարզ, Նոր Հաճն, Գետամեջ Լևոնի քարանձավ
    պատումի հղումը՝ Իմ աշխատանքը
Պատասխանել հետևյալ հարցերին(ազատ շարադրանք 5-6 նախադասությամբ նվազագունը).
  1. Ի՞նչ հետաքրքիր տեղեկություններ իմացար այս առարկայից:
    Օգտվեք այս հղումից՝ վերհիշելու համար:

    Ինձ համար ամենահետաքրքիր նյութը այդ Ամանոր նյութն է որովհետև իմ ամենասիրած տոնը Ամանորն է նաև այդ նյութը շատ հետաքրքիր էր։
  2. Քեզ դուր եկած քննարկման նյութը, որը ամենաշատն է տպավորվել:
    Ամանոր նյութը

  3. Ճամփորդելիս ի՞նչ նոր կարողություններ ձեռք բերեցիր, վախեր հաղթահարեցի՞ր, նոր հատկություններ բացահայտեցի՞ր քո մեջ:
    Որ միքիչ անվախ դարցա
  4. Ի՞նչ առաջարկություններ ունես, կա՞ բան որ հետաքրքիր է, ու անպայման ուզում ես հայրենագիտության դասընթացի ժամանակ անել-իմանալ-բացահայտել:

Ոչ ես ինչ պետք է արդեն գիտեմ

Դեպի Էրեբունի թանգարան

Բարև, նոյեմբերի 20-ին մենք դասարանի հետ գնացել էինք Էրեբունի թանգարան։ Ինձ ամենաշատը դուր եկավ հին ամրոցը։Այնտեղ շատ թարմ օդ էր։Մենք սկզբում գնացինք թանգարան այնտեղ ինձ ամենաշատը դուր եկավ թուրը և վահանը, ի դեպ վահանը 30 կգ էր ,հետո մենք բարձրացանք 282 աստիճաններով։ Հենց բարձրացանք ընդմիջեցինք, հետո գնացինք Էրեբունի ամրոցի ավերակի մոտ և տեսանք, որ գույնը շատ թարմ էր ես շատ զարմացա։Հետո մենք տեսանք որմնանկարներ։Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը։

 

 

Հայրենագիտություն 11․18․2019

Էրեբունի ամրոց, պատմական հուշարձան, գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Արին բերդ բլրի վրա: Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ի կողմից:

Պատմական ակնարկ

Երևանի հարավ-արևելյան ծայրամասում տեղակայված Արին բերդ բլրի վրա են պահպանվում Հայաստանի Հանրապետության հնագիտական ժառանգության ամենանշանավոր հուշարձաններից մեկի` Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները: Այն կառուցվել է Ք.ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի ՝ Արգիշտի I-ի (Ք.ա. մոտ. 786-765/764 թթ.) կողմից, ով համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է  վերաբնակեցրել 6600 զինվորների: Դեռևս 1879-ին բլրի ստորոտից հայտնաբերված առաջին սեպագիրը, այնուհետև   ռուս հնագետ Ա. Ա. Իվանովսկու ուսումնասիրությունները, միանշանակ, ձևավորում են մասնագիտական հետաքրքրություն հնավայրի նկատմամբ, իսկ 1950-ին սկսվում են Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները՝ Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզվում է, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի I արքայի կողմից իր թագավորության հինգերորդ տարում` մ. թ. ա. 782թ., և անվանվել Էրեբունի (Էրբունի): Այսօր արդեն  2800-ամյա Երևանը` Հայաստանի Հանրապետության և համայն հայության մայրաքաղաքը, այդ բերդաքաղաքի ուղղակի ժառանգորդն է և ի հպարտություն բոլոր երևանցիների` մեկը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից: Էրեբունին այսօր լայն հասարակության համար բաց հայտարարված միակ  հնագիտական հուշարձանն է  Երևան քաղաքում, իսկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ուրարտագիտության կարևոր կենտրոններից մեկը մեր տարածաշրջանում[1]։

Ամրոցի կառուցվածքը

Էրեբունին ամփոփ ճարտարապետական համալիր է` պալատական, կրոնական և տնտեսական  կառույցներով: Կրոնական հատվածում է գտնվել որմնանկարներով զարդարված Վանի թագավորության գերագույն աստված Խալդիի տաճարը, որի մի հատվածն ավելի ուշ շրջանում (մ.թ.ա. VIդ.) վերակառուցվել ու վերածվել է սյունասրահի` ապադանայի: Վերակառուցումներ են կատարվել նաև տնտեսական մասում: Դատելով հայտնաբերված հնագիտական նյութերից` այն հանդիսությունների մեծ դահլիճ է եղել` զարդարված ծիսական ու կենցաղային բնույթի բազմերանգ որմնանկարներով: Մասնավորապես, այդ  են վկայում նաև տեղում պահպանված 5 բազալտե սյունախարիսխները, որոնց վրա արձանագրած տեքստերը հաղորդում են, որ այդ պալատը կառուցել է Արգիշտի I-ը: Հավանաբար Սարդուրի II ի կամ նրա հաջորդների օրոք, երբ Վանի թագավորությունը կորցրել է իր դերն ու հզորությունը, դահլիճը վերածվել է հսկայական մառանի, ուր տեղադրվել են մոտ 40 000 լ ընդհանուր տարողություն ունեցող 40 և ավելի հսկայական կարասներ` գարեջրի և գինու համար: Վարչա-պալատական հատվածում են գտնվել կառավարչի` 3 սենյակներից կազմված կառույցը, Իվարշա աստծուն նվիրված Սուսի ուղղանկյունաձև տաճարը և, հավանաբար, վերջինիս գործունեությանն առնչվող կցակառույց սենյակների համալիրը, որը դարձյալ մասնակի վերակառուցումների է ենթարկվել մ.թ.ա. VI դարում:[1]