Մրջյունը և մրջնակերը

Մի անգամ մրջնակերը ասաց․

-Սոված եմ, ի՞նչ անեմ։

Մտածեց,մտածեց և ճար գտավ։ Գնաց մրջունի տուն։

-Մրջյուն, մրջյուն, սոված եմ, քեզ ուտե՞մ,- ասաց մրջնակերը։

Մրջյունը վախից բղավեց․

-Ո՜չ, մի ճար կգտնեմ, ինձ մի կեր։

Քանի որ մրջյունը գյուտարար էր, նա պատրաստեց այնպիսի խմիչք, որը խմելուց հետո երկու հոգի կդառնար։ Հենց խմեց այդ կախարդական խմիչքը, երկու մրջյուն դարձավ։ Մրջնակերը կերավ մեկին, իսկ մյուսը ողջ մնաց։ Այսպես հեքիաթը վերջացավ և բոլորը գոհ մնացին։

 

Реклама

Իմ հնարագետ հայրիկը

Իմ հայրիկը շատ հնարագետ է։ Նա միշտ նոր հնարներ է գտնում։ Իմ կարծիքով նրա ամենամեծ հնարը մեր կրթահամալիրն է։ Իմ հայրիկը սովորական դպրոցներից այսպիսի անսովոր դպրոց է ստեղծել։ Ես ու իմ ընկերները հաճույքով ենք սովորում հայրիկիս ստեղծած հնարագետների դպրոցում։ Մենք ամեն օր միասին նոր հնարներ ենք անում։