Բարև, քա՜ջ զինվոր։ Քեզ գրում է <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի հինգերորդ դասարանի սովորող՝ Դավիթ Բլեյանը։
Սիրելի՛ զինվոր, այս ցուրտ եղանակին դու կանգնած ես սահմանին, որպեսզի ես խաղաղ ապրեմ։ Ես գրում եմ այս նամակը, որ հայտնեմ իմ շնորհակալությունը և ասեմ, որ դու շատ կարևոր մարդ ես և առանց քեզ մեր Հայրենիքը թշնամին կգրավի։ Եթե դու հիմա կարդում ես այս նամակը , ցույց տուր այն նաև քո զինակից ընկերներին, որ նրանք էլ կարդան։
Ես քեզ մաղթում եմ ամրություն, ուժ, առողջություն, բարձր տրամադրություն, որ դու կարողանաս պաշտպանել մեր երկիրը բոլոր թշնամիներից։ Ես, իմ ընտանիքն ու ընկերները քո կողքին եք և քեզ օժանդակում ենք թիկունքից։ Շուտով կստանաս հերթական անակնկալս։ Ցտեսություն։
