Դեպի ապարանի ջրամբար

Բարև ձես ես Դավիթ Բլեյանն եմ այսիր ես կպատեմ։Մենք երկու օր առաջ գնացել էինք ապարանի ջրամբար։Այդ ճամփորդությունը այս տարվա ամենավերջին ճամփորդությունն էր։Մենք աֆտոբուս նստեցինք և հասանք ապարանի ջրամբար մեկ ճամից։մենք հասանք իչանք միքիչ քալեցինք և անտառի մեջ սեղան տեսանք այնտեղ նստեցինք միքիչ կերանք խաղացինք և շարունակեցինք ճանապարհը։ Գնացինքմիքիչ և ճանապարհին տեսանք իսկական օց ևմեր ճանապարհը շարունակեցինք գնացինք եկեղեցի աաղոթեցինք և աղոթական երգեր երգեցինք։ Հետո դուրս էկանք բակ բակում ջանգյուլումի երգեր երգեցինք։Հեո գնացինք հետ եկանք մեր սեղանի մոտ և ծառի վրա մողես տեսանք բայց ես չհասցրեցի նարն նկարել։Հետո գնացինք ավտոբուսի մոտ նստեցինք ավտոբուսը ես նստեցի Ռազմիկի կողքը մենք իմ ժամացույցով նայեցինք մենք ինչքան արագ էնք հետո մենք հասանք մայր դպրոց ես դուրս էկա ավտոբուսից բայց այդ ավտոբուսը իմ ավտոբուսն է բայց ես դուրս եկա որ Ռուզանի հետ գնամ Էտալոն հետո ես հետ եկա նստեցի ավտոբուսը և ես սպասեցի իմ ավտոբուսի ընկերներին և մենք գնացինք տուն։Այսքանով ես վերջացնում էմ իմ պատումը հաջողություն։

Реклама

Փաստեր Ապարանի ջրամբարի մասին

Ի՞նչ է ջրամբարը։

1․Ջրամբար բացատրություն

 Ջուրը հավաքելու՝ կուտակելու՝ ամբարելու արհեստական կառուցվածք: 

2․Ջրամբար հոմանիշներ։

Ջրապահեստ

3․Ջրամբար ռուսերեն։

Водоём

4․Ջրամբար անգլերեն։

reservoir

Ապարանի ջրամբարը գտնվում է Արագածոտնի մարզում , Քասաղ  գետի վերին հոսանքում,Քուչակ և Եղիպատրուշ  գյուղերի միջև։

Կառուցվել է  1962 – 1967 թվականներին։

Ջրամբարի բարձրությունը 50 մետր է,իսկ երկարությունը՝ 200 մետր։

Ձմռանը սառցակալում է։

Օգտագործվում է ոռոգման համար։

Ջրամբարի հիմնական ձկնատեսակը տեղական կողակն է։

Այստեղ բուծվել էնաև  իշխան, սիգ և ծածան ձկնատեսակներ։

Վերջին տարիներին այստեղ բուծվել է նաև խեցգետինը։

Շրջակայքում կառուցվել են հանգստյան գոտիներ։

Ջրամբարի ջրերի տակ են մնացել Քասաղ, Զովունի գյուղատեղերը, որոնց բնակիչները վերաբնակեցվել են Երևանի շրջակայքում։

Ջրամբարի մոտ են գտնվում V դարում կառուցված Սուրբ Վարդան և Թուխ Մանուկ փոքրաչափ եկեղեցիները։

Այնտեղ է գտնվում IV դարում կառուցված  Պողոս- Պետոս բազիլիկ տաճարը, որը  տարեկան 3-4 ամիս մնում է ջրային տարածքի մեջ։

Արշավ Ապարանի ճամբար

2

Ամսաթիվը՝ հունիսի 6

Մեկնումը՝ ժ. 9։30 (Արևմտյան դպրոցից)

Ժամանումը՝ 16:30 (Մայր դպրոց, ավտոբուսների կանգառ)

Մասնակիցներ՝ 3.2 դասարան

Պատասխանատուներ՝ Լ. Փաշայան, Ի․ Ջանազյան,

Օգնականներ՝ Մ. Սիմոնյան, Ս․ Գրիգորյան

Ծնողներ՝ Անգելինա Ալեքսանյան, Հեղինե Գոգրոյան, Ժաննա Բաբայան, Ռուզաննա Աբրահամյան

Վայրը՝  Արագածոտնի մարզ, գյուղ Ապարան

Նպատակը՝ Քայլարշավ դեպի  Քասաղ գետի վրա գտնվող  Ապարանի ջրամբար ( ժամերգություն նշված եկեղեցիներից մեկում․  Թուխ Մանուկ, սբ. Վարդան, սբ. Պողոս-Պետրոս) :

Խնդիրները՝

Նախապատրաստական փուլ

  • Կուսումնասիրենք Հայաստանի մարզերի քարտեզը, կորոշենք, թե որ մարզում է գտնվում Ապարանը, որ քաղաքներն են Ապարանին կից քաղաքները, ինչ գյուղեր կան Ապարանում, տարածաշրջանում ինչ գետեր, ինչ լեռներ կան։
  • Մենակ կամ խմբով,  կհրապարակենք տեղեկատվական նյութեր Ապարանի, Ապարանի ջրամբարի մասին
  • Կգծենք Երևան — Ապարան քարտեզը, որը նույնպես կհրապարակենք բլոգներում
  • Կծանոթանանք  մայիսի 6-ի եղանակային կանխատեսումներին
  • Կկազմենք անհրաժեշտ պարագաների ցանկ
  • Կպատրաստենք արշավային ուսապարկերը

Ընթացք

  • Միասին կքայլենք, կմարզվեն, կօգնեն իրար
  • Կհաշվարկեն անցած հեռավորությունը, կգրանցենք նաև ժամանակը
  • Կդիտեն շրջապատող միջավայրը, կլուսանկարեն
  • Կնախաճաշեն բացատում
  • Եկեղեցու բակում կկատարեն միջավայրի խնամք
  • Եկեղեցում կկազմակերպենք փոքրիկ ժամերգություն
  • Եկեղեցու բակում կամ բացատներից մեկում կերգենք Կոմիտասյան երգերից, Համբարձման և հարսանեկան երգեր

Ամփոփում

  • Բլոգների օրագիր բաժնում կպատմենք ճամփորդության մասին, կհրապարակենք մեր արած լուսանկարները

Անհրաժեշտ իրերի ցանկ

  • գլխարկ
  • ուսապարկ (ջուր, բրդուճ, անձեռոցիկ)
  • ֆոտոխցիկ կամ հեռախոս
  • կողմնացույց
  • հեռադիտակ
  • խոշորացույց
  • միանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի տոպրակ

Երգերի ցանկ

  • Եղնիկ
  • Կաքավիկ
  • Զարկ բոլոճիկ
  • Այլի հո
  • Ծառ ծաղկեցավ
  • Հայր մեր
  • Առավոտ լուսո
  • Անդաստան / հատված/

Հայաստանի մարզերի քարտեզ

map_arm

Արագածոտնի մարզի քարտեզ

222222222222

Երևան — Ապարան երթուղու քարտեզ

99999

Եղանակը մայիսի 6-ին Արագածոտնի մարզում

6666

Գիշերակաց դպրոցում

Ամսաթիվը՝ հունիսի 5-6

Մասնակիցներ՝ 3․2 դասարանի սովորողներ, դասավանդողներ (Աստղիկ Արսենյան, Սոֆյա Գրիգորյան), ծնողներ

Օրակարգ

Հունիսի 5

  • ժ․ 17։30՝ լող բացօթյա լողավազանում
  • ժ․ 18։00՝ վրանների տեղադրում դպրոցի բակում (Միքայել Ղազարյան, ծնողներ)
  • ժ․ 18։30՝ ընթրիքի պատրաստում
  • ժ․ 19։30՝ ընթրիք․(սպագետի մսով, ամառային աղցան, հաց, հյութ )
  • ժ․ 20։00՝ այցելություն ագարակ, դիտարկում՝ կենդանիները քնելուց առաջ
  • ժ․ 20։30՝ խարույկ, Անտիվիրուս Կոմիտաս, Հարսանյաց երգեր, խաղիկներ
  • ժ․ 21։30՝ նախապատրաստություն հաջորդ օրվա ճամփորդությանը
  • ժ․ 22։00՝ գիշերազգեստների ցուցադրություն,  քուն

Հունիսի 6

  • ժ․ 7։30՝ վերկաց
  • ժ․ 8։00՝ նախաճաշ (ձու,պանիր,թթվասեր, կարագ, թեյ)
  • ժ․ 9։00՝ առավոտյան ընդհանուր պարապմունք
  • ժ․ 9։30՝ մեկնում ճամփորդության