Իմ դպրոցի 7 հրաշալիքները

Իմ դպրոցը լի է հրաշքներով, բայց ես կփորձեմ առանձնացնել ամեակարևորները։

Առաջին հրաշալիքը մեր դպրոցի փակ լողավազանն է, որտեղ լողում ենք թե՛ ամռանը, թե՛ ձմռանը։

Երկրորդը ՝ հեծանիվներն են, որոնց օնությամբ մեր դպրոցի ուսուցիչներն ու երեխաները մարզվում ու զվարճանում են։

Երրորդ հրաշալիքը իմ ուսուցիչներն են, ովքեր շատ սիրուն ու բարի են։

Չորրորդ հրաշալիքը տիար Բլեյանն է՝ իմ հայրիկը, որ ստեղծել է այս դպրոցը։

Հինգերորդ հրաշալիքը մեր ճամփորդություներն են, վեցերորդը՝ ճամբարները։

Իսկ յոթերորդը՝ մեր կրթահամալիրի դպրոցներն են, որոնք իրար շատ նման, բայց նաև շատ տարբեր են։

Ես կարծում եմ, որ մեր դպրոցը հրաշքների դպրոց է, իսկ ամենամեծ հրաշագործը երեխաներն են։

Լավն ու վատը իմ դպրոցում

Իմ կարծիքով, մեր դպրոցում վատ բաներ չկան։ Այնտեղ ամեն ինչ լավ է մտածված։ Ամենալավն այն է, որ մեր դպրոցում համակարգիչներով են աշխատում, բոլորն ունեն իրենց անհատական բլոգները։ Մեր ստեղծած նյութերը այստեղ կարող են ավելի երկար պահպանվել ու բոլորին հասանելի լինել։ Մենք բլոգներում աշխատելով նոր հմտություններ ենք ձեռք բերում ու ավելի խելացի ենք դառնում։ Բացի համակարգիչներից, մեր դպրոցում կան մարզվելու տարբեր միջոցներ, օրինակ՝ բաց ու փալ լողավազաններ, հեծանիվներ, ընդարձակ ու սիրուն սպորտդահլիճ, կանաչ ու ազատ բակ։ Մենք այնտեղ վազվզում և խաղում ենք տաբեր խաղեր։ Իմ դպրոցում լավ է նաև այն, որ մենք շատ-շատ  ենք ճամփորդում, գնում ենք տարբեր սիրուն տեղեր, որտեղ ուրախաթյուն ենք ստանում։ Ինձ շատ է դուր է գալիս իմ դպրոցը։