Լինում է,բայց չի լինում

Լինում է, բայց չի լինում, մի շոկոլադ է լինում։ Այդ շոկոլադը շատ էր ուզում, որ իրեն ուտեն։ Մի անգամ էս շոկոլադը, գնաց-գնաց և հազար մարդ տեսավ․ ինը հարյուր իննսունինը մահացած էին, իսկ մեկի բերանում ըսկի շունչ չկար։ Շոկոլադը այդ անշունչ մարդուն ասաց, որ  կարող է իրեն ուտել․․․

-Չէ, չեմ կարող, որովհետև ես անշունչ եմ, բայց ես  քեզ կասեմ, թե  ով քեզ կուտի։ Նրանք գնացին-գնացին շատ թե քիչ, մի անշեն գյուղ տեսան։ Շոկոլադը զարմացավ , ասաց՝ էս ի՜նչ մեծ գյուղ է, էս ինչքա՜ն մեծ ու շատ շենքեր կան․․․ Ման եկան այդ գյուղով շատ թե քիչ, այնտեղ մի սոված մարդ տեսան։ Էդ մարդը սոված չէր ու շոկոլադ չէր սիրում , բայց  շոկոլադը հաճույքով կերավ։