Իմ դպրոցի 7 հրաշալիքները

Իմ դպրոցը լի է հրաշքներով, բայց ես կփորձեմ առանձնացնել ամեակարևորները։

Առաջին հրաշալիքը մեր դպրոցի փակ լողավազանն է, որտեղ լողում ենք թե՛ ամռանը, թե՛ ձմռանը։

Երկրորդը ՝ հեծանիվներն են, որոնց օնությամբ մեր դպրոցի ուսուցիչներն ու երեխաները մարզվում ու զվարճանում են։

Երրորդ հրաշալիքը իմ ուսուցիչներն են, ովքեր շատ սիրուն ու բարի են։

Չորրորդ հրաշալիքը տիար Բլեյանն է՝ իմ հայրիկը, որ ստեղծել է այս դպրոցը։

Հինգերորդ հրաշալիքը մեր ճամփորդություներն են, վեցերորդը՝ ճամբարները։

Իսկ յոթերորդը՝ մեր կրթահամալիրի դպրոցներն են, որոնք իրար շատ նման, բայց նաև շատ տարբեր են։

Ես կարծում եմ, որ մեր դպրոցը հրաշքների դպրոց է, իսկ ամենամեծ հրաշագործը երեխաներն են։

Реклама

Լավն ու վատը իմ դպրոցում

Իմ կարծիքով, մեր դպրոցում վատ բաներ չկան։ Այնտեղ ամեն ինչ լավ է մտածված։ Ամենալավն այն է, որ մեր դպրոցում համակարգիչներով են աշխատում, բոլորն ունեն իրենց անհատական բլոգները։ Մեր ստեղծած նյութերը այստեղ կարող են ավելի երկար պահպանվել ու բոլորին հասանելի լինել։ Մենք բլոգներում աշխատելով նոր հմտություններ ենք ձեռք բերում ու ավելի խելացի ենք դառնում։ Բացի համակարգիչներից, մեր դպրոցում կան մարզվելու տարբեր միջոցներ, օրինակ՝ բաց ու փալ լողավազաններ, հեծանիվներ, ընդարձակ ու սիրուն սպորտդահլիճ, կանաչ ու ազատ բակ։ Մենք այնտեղ վազվզում և խաղում ենք տաբեր խաղեր։ Իմ դպրոցում լավ է նաև այն, որ մենք շատ-շատ  ենք ճամփորդում, գնում ենք տարբեր սիրուն տեղեր, որտեղ ուրախաթյուն ենք ստանում։ Ինձ շատ է դուր է գալիս իմ դպրոցը։ 

Իմ գարնանային հետաքրքիր ճամփորդությունը

Մենք այսօր գնացինք Օշական, Աշտարակ և շոկոլադի գործարան։ Առաջինը մենք 11։00-ին դպրոցից դուրս եկանք և նստեցինք ավտոբուս, հետո 12։00-ին հասանք Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոց։ Այնտեղ երգեցինք, պարեցինք, արտասանեցինք, հետո գնացինք ընկեր Լուսինեի քույրիկի տուն։ Նա տիկնիկներ էր պատրաստում։ Նրանց տանը նախաճաշեցինք։։ Մեզ տիկնիկներ ցույց տվեցին, իսկ ետո գնացինք հնգաթև կամրջի մոտ։ Այնտեղ մի քիչ հանգստացանք և գնացինք Սպիտակավոր եկեղեցի բակում խաղացինք և գնացինք շոկոլադի գործարան։

Իսկ գիտե՞ք որ աշխարհում 80000․000 տոննա շոկոլադ կա։ Ես առաջին անգամ էի շոկոլադի գործարան այցելում։ Ինձ այստեղ ամեն բան հետաքրքրիր էր, որովհետև ես շոկոլադ շատ եմ սիրում։ Մենք այնտեղ շոկոլադ փաթեթավորեցինք և վերադարձանք Մայր դպրոց։

Ուսումնական ճամփորդություն

Վայր՝ ․ Արագածոտնի մարզ, Օշականի Մ․ Մաշտոցի անվան դպրոց, Աշտարակ քարե կամուրջ,  «Գուրմե-Դուրմե» շոկոլադի գործարան

Օր՝ Մարտի 22
Ժամ՝ 11:30 -18:00

Նպատակը՝ Սովորողներին ծանոթացնել շոկոլադի ստեղծման պատմությանը, նոր համագործակցություն սկսել Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի հետ։

Պատասխանատուներ՝ Լուսինե Փաշայան, Մելինե Սիմոնյան Սոֆյա Գրիգորյան
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 1-2 դասարան
Բուժարկղիկը՝ դպրոցի բուժսենյակից

Նկարագրությունը

Մեկնում՝ ժամը 11: 30

Հանդիպում Մ․ Մաշտոցի անվան դպրոցում, թումանյանական ընթերցումներ, պարերգեր  երրորդ դասարանի սովորողների հետ (դասվար՝ Սոնյա Բադալյան)․ ժամը 12: 30 – 13:30

Միասնական քայլք Օշականի հնգաթև կամրջով, նախաճաշ․ ժամը՝ 13: 30 – 14:30

Այցելություն Աշտարակի սուրբ Սպիտակավոր եկեղեցի, քայլք քարե կամրջով․ ժամը՝ 15:00 – 16:00

Այցելություն Գորմե –Դուրմե շոլոկադի գործարան․ ժամը՝ 16:30 – 17:30

Տեղեկույթ

«Գուրմե-Դուրմե» շոկոլադի ապրանքանիշը  Աշտարակում ցուցասրահ-թանգարան է բացել: Այն առաջինն է Հայաստանում, որտեղ սովորողները «գործ ունեն» թե՛ շոկոլադի համի, թե՛ նախապատմության հետ: Գործարանում սովորողները  կպատրաստեն, կհամտեսեն, ինչպես նաև կփաթեթավորեն «Գուրմե-Դուրմե»-ի շոկոլադները։ Այնուհետև  կլսեն շոկոլադի նախապատմությունը և կծանոթանան ստեղծման փուլերին՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Թումանյանական միասնական  ընթերցումներ

Ամենից լավ տունը

Թռչունի մտածմունքը

Ամպն ու սարը

Մարտը

Կանանչ ախպեր

Գետակը

Մանուկն ու ջուրը
Պարերգեր 

Կռունկ ծափ տուր ու թռի

Կաքավիկ

Գնացեք, տեսեք

Հոգևոր երգեր

Հայր Մեր

Առավոտ լուսո

Գուրմե — Դուրմե շոկոլադի թանգարան-ցուցասրահ

2007-ին հիմնադրված հայկական «Գուրմե-Դուրմե» շոկոլադի ապրանքանիշը 2018-ի հոկտեմբերին Աշտարակում ցուցասրահ-թանգարան է բացել: Այն առաջինն է Հայաստանում, որտեղ այցելուները «գործ ունեն» թե՛ շոկոլադի համի, թե՛ նախապատմության հետ:

«Գուրմե-Դուրմե»-ի ցուցասրահում այցելուն կարող է սեղմել պատին ամրացված կոճակը, եւ աշխատողը ներսից կբերի թարմ շոկոլադ՝ համտեսի համար։
Այստեղ կարելի է նաեւ աուդիո տարբերակով լսել շոկոլադի նախապատմությունը եւ ստեղծման փուլերը՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն: Նախատեսվում է նաեւ ապահովել ֆրանսերեն եւ իտալերեն թարգմանություն:

карусельный динозавр

Давид стоял в парке у карусели, которая кружилась под веселую музыку․Среди карусельних зверушек был динозавр, котоый ему очень нравился. Однажы Давид побежал за динозавром и он останавился. Он был такой большой, что Давид испугался его, но динозавр сказал садись ко мне на спину я тебя покатаю. Давид обрадовался и сел ему на спину. Заиграла музыка, карусель заверталась и динозавр помчался. Давид смеялся от радости но вот музыка закончилась. Карусель остановилась. — спасибо, — сказал Давид.

  • Приходи еше, я тебя покатаю

Ստեփան Զորյան․Ճանապարհորդ Ջեկոն

1-ին մաս

Մի անգամ աշնանը ես մի ուրախ ճանապարհորդություն կատարեցի դեպի Երևան։ Լենինական քաղաքից մի պառավ` զամբյուղը ձեռին եկավ-մտավ մեր վագոնը։

— Կարելի՞ է։

— Համեցե՛ք, մայրիկ, համեցե՛ք…

Եվ մենք չորս հոգով մի կողմ քաշվեցինք ու պառավին տեղ տվինք մեր նստարանի վրա։                                                                                                 Պառավը նստեց , զամբյուղը դրեց ոտների տակ ու փեշերով ծածկեց խնամքով. հետո գրպանից մի գիրք հանեց, ակնոցը դրեց  աչքերին ու սկսեց կարդալ։ Եվ էլ ոչ մի խոսք։ Չորս հոգի նստած ենք կողք կողքի, ոչ մեկս չի հարցնում ո՞վ եք, ո՞ւր եք գնում, ինչպես լինում է առհասարակ։

Է՜հ, պատահում են այդպիսի մարդիկ էլ, որ խոսել չեն սիրում։

Այդպես անխոս գնում ենք մի փոքր տեղ, մեկ էլ տեսնեմ պառավի զամբյուղի մեջ ինչ-որ բան է շարժվում։

«Երևի հավ է», մտածում եմ։

Բայց պառավն այդ շարժումից անհանգստացավ, անմիջապես ոտքով խփեց զամբյուղին և փեշերով ավելի ծածկեց։

Մի կարճ տարածություն նա ոտն այնպես մի քանի անգամ զարկեց զամբյուղին ու շարունակեց անխոս կարդալ:

Մի քիչ էլ գնացինք, զամբյուղից ճանկռտոց լսվեց:

Այս անգամ պառավը փեշերը ետ տարավ ու կռացավ զամբյուղի վրա և կամաց, շատ կամաց, հազիվ լսելի ձայնով սաստեց.

— Սո՛ւս, սո՛ւս, անպիտան։

Մեր կուպեի ճամփորդները զարմացած իրար նայեցին, իսկ ես մտածեցի, որ զամբյուղինը հավ չի, այլ երևի կատու։

Գնացինք մի փոքր էլ,  կոնդուկտորը  եկավ տոմսերն ստուգելու։

— Ձեր տոմսը, ձեր տոմսը,— կրկնում էր նա բարձրաձայն։

Եվ այդ ժամանակ ահա պառավի փեշերի տակից հանկարծ.

— Հա՛ֆ-հա՛ֆ-հա՛ֆ…

Վագոնը լցվեց շան հաչոցով։

Ճամփորդները եկան հավաքվեցին հաչոցի վրա, իսկ պառավն, իրեն կորցրած, ոտով խփում էր զամբյուղին և շարունակ շշնջում.

— Ջեկո՛, Ջեկո՛, անպիտա՛ն…

Շունը բոլորովին չի լսում. հաչում է, կլանչում և զամբյուղը ճանկռոտում։

Բարկացած կոնդուկտորը կռացավ և վախվխելով զամբյուղը բաց արավ. նապաստակի արագությամբ դուրս նետվեց մի պստիկ, կատվից էլ փոքր ճերմակ շնիկ` վզին կապույտ ժապավենից մի բանթ։

Դուրս նետվելով` նա մի ակնթարթ իր խոշոր, սև աչքերով նայեց անծանոթ դեմքերին և, պառավին նկատելով, թռավ նրա գոգը։

— Սա ի՞նչ բան է,— ասում է կոնդուկտորը,— ձեզ ո՞վ իրավունք տվեց շանը բերել վագոն։

— Ի՜նչ կա որ,— ասում է պառավը շանը գրկելով,— զամբյուղի մեջ ձեզ հո վնաս չի տալիս։

— Շունը վագոն մտցնելու իրավունք չկա,— զայրանում է կոնդուկտորը։— Եկող կայարանում կա՛մ կիջնեք, կա՛մ շանը կթողնեք։

— Վա՛յ, ես իմ Ջեկոյին չեմ թողնի։ Գրկիս կպահեմ։

— Չի՛ կարելի,— կտրեց կոնդուկտորն ու անցավ մյուս ճամփորդների տոմսերն ստուգելու։

Հասանք կայարան. պառավը շփոթված սկսեց շանը փաթաթել փալասներով, երևի այդպես պահելու, որ չհեռացնեն։ Բայց կոնդուկտորը շուտով վերադարձավ։

— Դե, մայրիկ, կա՛մ իջեք, կա՛մ շանը թողեք էս կայարանում։

Պառավը չի համաձայնում։

— Չեմ կարող,— ասում է,— շունը թողնել։ Սա տղայինս է. դրել է, որ տանեմ Երևան։ Կմեռնեմ` չեմ թողնի։

— Դե՛ իջեք։

— Ո՛չ կիջնեմ, ո՛չ կթողնեմ…

Երկար նա իրենն էր ասում, սա` իրենը, մեկ էլ կոնդուկտորը նեղսրտած առաջ եկավ։

— Հասկացի՛ր, մայրիկ, ես իրավունք չունեմ վագոնում շուն թողնելու։

Այս ասելով` նա շանը խլեց պառավի ձեռքից և կլանչեցնելով տարավ դռնից գցեց դուրս։

Պառավը ճղճղաց ու վազեց կոնդուկտորի ետևից, բայց մինչև կերթար դեպի դուռը, գնացքը շարժվեց։

Պառավը մնաց շվարած։

— Վա՛յ, հիմա ես ի՜նչ պատասխան տամ տղիս։

Ու մինչև մյուս կայարանը նա ձեռները խփում էր ծնկներին ու վշտացած տրորվում, հուզվում.

— Վա՛յ։ Ջեկո ջան, քեզ պահեցի, որ  կորցնե՜մ։ Վա՛յ, Ջեկո ջան…

2-րդ մաս

Այսպես հասանք մյուս կայարանը. հազիվ գնացքը կանգնել էր` մեկ էլ պառավի շնիկը, լեզուն հանած, վազեվազ ընկավ վագոն և թռավ պառավի գոգը։

Ճամփորդները զարմանքից  ր կացան։

— Ա՜, եկա՜վ, շունն եկա՜վ,— ձայն տվին իրար ու հավաքվեցին շան գլխին։

Աղմուկի վրա կոնդուկտորը նորից երևաց։

— Էդ ինչպե՞ս, որտեղի՞ց եկավ,— զարմացավ նա։

— Չե՞ք տեսնում ո՛նց է հևում,— նկատեց մեկը,— գնացքի ետևից վազել է, էլի։

Վազե՜լ… ամենքը զարմացած էին, թե ի՛նչպես է կարողացել մի կայարանից մինչև մյուսը վազել այս պստիկ շունը, ինչպե՛ս շունչը չի կտրվել…

Բայց ինչ ասես, որ եկել էր։

Սակայն բոլորից շատ զարմացած էր պառավը, նա ուրախությունից շանը սեղմում էր կրծքին ու կրկնում.

— Ջեկո՛ ջան, Ջեկո՜…

Իսկ Ջեկոն ետին ոտներով կանգնում էր նրա գոգին, առաջին ոտները դնում նրա կրծքին և ուզում էր կարծես համբուրել նրա երեսը, բայց երեսին չհասնելով` լիզում էր ձեռները։

Բոլորս ծիծաղում էինք, ուրախանում, իսկ կոնդուկտորը նորից կպավ պառավին` թե` կա՛մ պիտի իջնես, կա՛մ շունդ կթողնեմ կայարանում…

Պառավը նորից պինդ գրկեց շանը, որ կոնդուկտորը չտանի. խնդրեց, աղաչեց, որ թողնի, փող կտա, տոմս կառնի։

Բայց կոնդուկտորը դարձյալ լսել չուզեց, ու շանը քաշեց իր կողմը։

— Ես իրավունք չունեմ վագոնը շուն թողնելու, ինձ պաշտոնից դուրս կանեն, հասկացի՛ր, պառավ, հասկացի՛ր։

Ու նորից շունը կլանչեցնելով տարավ դրեց պլատֆորմի վրա և ինքը բարձրանալով, վագոնի դուռը փակեց։

Այս անգամ պառավը լաց եղավ։

Իսկ ես, խղճալով թե՛ պառավին և թե՛ շանը, գլուխս վագոնի լուսամատից հանած` նայում եմ տեսնեմ` ինչ է անելու խեղճ շնիկը այդ անծանոթ կայարանում։

Երբ գնացքը շարժվեց Ջեկոն սկզբում շշմած, պոչը ետին ոտների արանքը կոխած, նայեց շարժվող վագոններին, ապա մեկեն սկսեց վազել գնացքի կողքով։

Գնացքն արագացրեց ընթացքը, Ջեկոն նույնպես, նա վազում էր գլուխն ուսերին դրած, այնպես, ինչպես նապաստակն է վազում. ցատկելով, թռչելով… վազեց-վազեց, մեկ էլ— ըհը՛— թռավ վերջին վագոնի սանդուղքի վրա և նստեց լեզուն հանած։

Ուրախությունից ուզեցի մյուս ճամփորդներին պատմեմ Ջեկոյի ճարպիկությունը և ցույց տամ նրա տեղը, բայց մտածելով, որ բանը կոնդուկտորի ականջը կընկնի, լռեցի։ Լավ էր, որ ուրիշ ճամփորդ չէր նկատել, և նա մնաց այդպես մինչև մյուս կայարանը։

Ու երբ հասանք մյուս կայարանը, Ջեկոն նորից եկավ պառավի գոգն ընկավ։

Նորից ծիծաղ, ուրախություն։ Պառավը համբուրում է Ջեկոյին ու ծիծաղում մյուսների հետ։

Եկավ կոնդուկտորն էլ, ուզեց բարկանալ, բայց իմանալով բանն ինչպես է եղել, ինքն էլ սկսեց ծիծաղել։

— Դե որ էդպես է, նորից զամբյուղը դիր, մայրիկ,— ասաց նա։— Միևնույն է, դա արդեն սովորել է առանց տոմսի ճամփորդել։

Ջեկոն, կարծես կոնդուկտորի խոսքերը հասկանալով, ինքը թռավ-մտավ զամբյուղը։ Պառավը կափարիչը վրա բերեց, նորից ոտը դրեց վրան և փեշերով ծածկեց։

Ջեկոն հիմա հանգիստ էր. ո՛չ շարժվում էր զամբյուղում, ոչ ճանկռոտում այն, ո՛չ էլ հաչում։

Եվ այդպես հասանք Երևան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր  անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
  2. Այս  դարձվածքները փոխարինի՛ր մեկ բառով.
  3. ձայն ծպտուն չհանել –չխոսել
  4. իրավունք տալ – թողնել,թույլատրել
  5. վնաս տալ — նասել
  6. Ո՞վ  է պատմում այս պատմությունը. Ճիշտ պատասխանը նշի՛ր.
  7. պառավը
  8. ուղեկցորդը 
  9. ճանապարհորդներից մեկը
  10. Պատմությունը համառոտ պատմի՛ր:

Գյումրի քաղաքից գնացք նստեց  մի տատիկ։Նրա ձեռքին կար մի զամբյուղ։Վագոնում տատիկը զամբյուղը դրեց  ոտքերի տակ և սկսեց գիրք կարդալ։Տոմսերը ստուգելիս կոնդուկտորը նկատեց զամբյուղի մեջ թաքցրած շանը։Նա պահանջեց ,որ տատիկը շանը իջեցնի գնացքից :Տատիկը չհամաձայնեց ,բայց կոնդուկտորը պառավից շանը խլեց և իջեցրեց գնացգից և գնացքը շարժվեց առանց շան։Հաջորդ կանգառում շունը ներս ընկավ վագոն և թռավ տատիկի գիրկը։Սակայն նորից հայտնվեց կոնդուկտորը և նորից շանը իջեցրեց գնացքից։Տատիկը տխրեց և լաց եղավ։Այդ շունը իր տղայի շունն էր։Երբ գնացքը շարժվեց,Ջեկոն վազեց նրա ետևից և ցատկեց այդպես աստիճանահարթակի վրա։Այդպես Ջեկոն խորամանկեց կոնդուկտորին։ Տեսնելով Ջեկոյի  ճարպկությունը և համառությունը կոնդուկտորը ստիպված եղավ շանը թողնել վագոն։

  • Ի՞նչ կպատմես շնիկի մասին:

Շնիկը ճարպիկ էր և խելացի։

  • Պատմությունը ինչպե՞ս կպատմի շնիկը:

Բարև ձեզ ,ես շնիկն եմ։Գիտե՞ք ,ես գնում էի իմ տիրոջ մոտ Երևան  տատիկի զամբյուղի թաքնված։Մի քիչ գնացինք ու ես սկսեցի հաչալ ,որովհետև ես ձանձրանում էի ։Երբ  հասանք կանգառ, ինձ գնացքից դուրս հանեցին, իսկ  ես վազեցի թռա տատիկի գիրկը ։ Այդպես մի քիչ էլ գնացինք ու էլի  ինձ հանեցին դուրս վագոնից։ Ես վազեցի-վազեցի թռա սանդուղքին։

  • Արդարացրո՛ւ տատիկին:

Տատիկը լավ էր անում ,որ ուզում էր շնիկին տղային նվեր տաներ:

  • Արդարացրո՛ւ կոնդուկտորին:

Կոնդուկտորը ճիշտ արեց, երբ շանը դուրս հանեց ,որովհետև դա կանոն է։

  • Մեղադրի՛ր տատիկին:

Տատիկը մեղավոր էր , որովհետև նա շուն էր բերել գնացք ։

 Մեղադրի՛ր կոնդուկտորին:

10․ Կոնդուկտորը մեղավոր էր, որովհետև շնիկի հետ վատ վարվեց և շնիկին դուրս հանեց։

11․ Հորինի՛ր. Ջեկոյի նոր արկածները

Մի օր Ջեկոն ուզում է տատիկի հետ ինքնաթիռով թռչի Ֆրանսիա ։ Տատիկը նրան դ         նում է իր վերևի ճամպրուկների տեղը, որ ոչ ոք չտեսնի։ Ջեկոն այնտեղ տեսնում է մի կոբրա,  շնիկը վախից փախչում է, բայց կոբրան ասում է՝ մի վախեցիր, ես ոուզում եմ օդապարիկով թռչեմ, բայց վախենում եմ, կարո՞ղ է դու անվախ շնիկ, ինձ հետ թռչես։ Նրանք տատիկին խնդրեցին, որ օդապարիկ կարի և ինքնաթիռից միասին վայրէջք կատարեցին։

Ճանապարհորդ Ջեկոն

                                                                                                       Ստեփան  Զորյան