Դեպի Հովհանես թումանյան ազգային տիկնիկային թատրոն

Դիտելու ենք Հ․ Թումանյանի <<Սուտլիկ Որսկանը>> ներկայացումը

Օրը՝ մարտի 1, սկիզբը՝ 11:00

Դպրոցից մեկնելու ենք ժամը 10:15

Դպրոց ենք վերադառնալու ժամը 12:45

Реклама

Հովհաննես Թումանյան․ Կույրերի կարծիքը

Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,
— Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
— Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել.

— Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։
Մինչդեռ չորրորդը պոչիցը բռնած
Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.
— Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։
Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։

Չէ՛, պատ է,— չէ, կոճղ— չէ, օձ է,— չէ, թոկ…
Ու աղմկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կրկին—

Սարի պես փիղը պարզ լուսի տակին։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Առակը համառոտ պատմի՛ր:

Առակը չորս կույրերի մասին է, նրանք փղին շոշափեցին, բայց ոչ ոք չհասկացավ, որ դա փիղ է։

2․ Պատմի՛ր կույրերի մասին:

Կույրերը շատ կույր են և շատ անհավատ, որովհետև նրանք իրար չէին հավատում։

3․ Ի՞նչ է սովորեցnում առակը:

Առակը  սովորեցնում է որ պետք է  իրար լսել,  և ամեն մեկը կարող է իր համար ճիշտ լինել։

4․ Առակի համար նոր ավարտ հորինի՛ր

Անխելք կույրերը

5․ Նամակ գրի՛ր հերոսներին. նրանց խորհուրդ տուր:

Բարև ձեզ կույրեր, գիտե՞ք, որ դա կենդանի է, դա փիղ է , եթե դուք իրար լսեիք, գուցե գուշակեիք, թե ինչի էիք հանդիպել։