Մալյանի թատրոնում

Մենք այսօր գնացել էինք Մալյանի թատրոնում <<Էլֆերի կախարդական դպրոցը>> նայելու համար։ Շատ հետաքրքիր էր բեմադրված։ Ինձ այն մասը դուր եկավ, որ Պեպե էլֆը կախարդանքի միջոցով արթնացնում էր,  իր ընկերներին։

Ինձ շատ դուր եկավ այդ թատրոնը:

THE END

Реклама

Անսովոր տոնածառը

Անսովոր տոնախառըԼինում է, չի լինում, մի եղևնի է լինում: Նա 1000 հարկանի շենքի չափ է լինում։ Նա շատ է սիրում  գեղեցիկ լինել  և  ճամփորդել։ Մի անգամ նա գնում է ճանփորդության, այնտեղ նա շատ  ժամանակ է անցկացնում, բայց իր համար  նախշ չի գտնում։ Նա գնում է անտառ,  բայց այդ անտառը սովորական անտառ չի լինում,  այդ անտառը Փշատերև ծառի հեքիաթի անտառն է լինում։  Նա փշատերև ծառին խնդրում է,որ նա իրեն խաղալիք տա,  փշատերևը համաձայնում է և ր իր խաղալիքների կեսը տալիս է։  Տոնածառը ուրախ և երջանիկ  տուն է գնում։

The End 🌈⛄🐟🐠

Նամակ Ձմեռ պապիկին

Նամակ Ձմեռ պապիկինԲարև Ձմեռ պապիկ,իմ անունը և ազգանունը Դավիթ Բլեյան է,  ես շատ եմ սիրում քեզ, ես կուզեմ,որ դու ինձ բերես մատով համակարգիչ,շոկոլադ և Nokia հեռախոս: Ես շատ եմ ուզում,որ դու գաս,  ես քեզ շատ եմ սպասում և ես քեզ շատ շնորհակալ եմ այս տարվա նվերի համար։ Չմուշկները ինձ շատ դուր եկավ։ Ձմեռ պապիկ,իսկ դու գիտես,որ ես քույրիկ եմ ունեցել, նրա անունը Աստղիկ է։