Իմ փոքրիկ քույրիկ Աստղիկը

Ես ունեմ փոքր քույրիկ, նրա անունը Աստղիկ է։ Նա ինը օրական է։ Նա ծնվել է նոյեմբերի 21-ին։ Նրա աչքերի գույնը կապույտ է։ Նա սիրում է կաթ ուտել և քնել, չի սիրում, երբ իրեն վախեցնում են, երբ իր մոտ բարձր են խոսում։ Այդ ժամանակ նա սկսում է լաց լինել և հագստանում է, երբ նրան մայրիկը կաթ է տալիս։Ես ցանկանում եմ, որ նա առողջ մեծանա։

Իմ քույրիկ աստղիկը

Նամակ Մկսատի կատվին

Բարև կատու,  ո՞նց ես։Ինչու՞ ես որոշել ուտել մկստանի բոլոր մկնիկներին։ Ես գիտեմ, որ դու ուզում ես նրանց բռնել և ուտել։ Ներիր իրենց,  չի կարելի իրենց նեղացնել, որովհետև նրանք քեզնից 10 անգամ փոքր են։Խորհուրդ եմ տալիս դու իրենց հետ ընկերություն արա։Մկստան

Ինքնաթիռների ժողովը

Ինքնաթիռների ժողովը.pngԴավիթ Բլեյան

 

Մի անգամ ինքնաթիռները հավաքվեցին ժողովի։Մի ինքնաթիռ ասաց․

— Ինչո՞ւ մենք պետք է մարդկանց տանենք-բերենք, թող մեզ հանգիստ թողնեն։

Մյուս ինքնաթիռը ասաց․

— ճիշտ է, մենք ինչի՞ պետք է իրենց ենթարկվենք։

Նրանք մտածեցին-մտածեցին և ճար գտան։ Նրանք իրենց վառելիքը վերջացրին, և մարդիկ չկարողանան ճամփորդել։

Մարդիկ դադարեցին ինքնաթիռներով ճամփորդել, իսկ ինքնաթիռները վառելիք լցրեցին և իրենց համար ճամփորդեցին։

Հարցազրույց հայրիկիս հետ

IMG_0421

Տե՛ս հղումը

Սեբաստացու օրերին սեբաստացի սովորողներով որոշեցինք ավելի լավ իմանալ կրթահամալիրի պատմությունը։ Այդ մասին, իհարկե, ամենից լավ կարող է պատմել տիար Աշոտ Բլեյանը՝ կրթահամալիրի հիմնադիրը, տնօրենը,  մեր Դավթի հայրիկը։ Հարցերը որոշեցինք և խնդրեցինք, որ Դավիթը մեզ օգնի և հայրիկի հետ հարցազրույց վարի։ Շնորհակալություն, սիրելի տիար, մեր հարցերին այսքան մատչելի, հետաքրքիր և սիրով պատասխանելու համար։ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ