Լավաշթխիկ

լավաշթխիկ

Ուրբաթ օրը մեր դպրոցում լավաշթխիկի ծես էր։ Ողջ շաբաթվա ընթացքում մենք ընկեր Արփինեի ու մեր ուսուցիչների հետ լավաշթխիկի ծիսական երգերը կրկնեցինք, խաղացինք։ Հետո գնացինք Ագարակ։ Ընկեր Էդմոնը թոնիրը վառեց, իսկ Ալեքսի տատիկը աղջիկների հետ խմոր պատրաստեց։ Մենք տղաներով երգում էինք, որպեսզի նրանք լավ աշխատեն ու համով լավաշ թխեն։ Խմորը պատրաստելուց հետո, գնդերը բացեցին ու թոնրի մեջ լավաշ թխեցին։

Ինձ համար ամենահետաքրքիր մասն այն էր, որ ես նոր թխված լավաշն ուտում էի ու կերակրում Ագարակի կենդանիներին։ Այդ օրը հետաքրքիր անցավ։ Կուզեի, որ Ալեքսի տատիկը էլի հյուր գա ու լավաշ թխի մեր Ագարակում։ Մենք էլ կերգենք իր համար։

Реклама

Թթուդրիկ

ԹթուՀինգշաբթի օրը մեր դասարանում թթուդրիկի օր էր։ Այսպիսով, մենք նախապատրաստվում ենք  մեր կրթահամալիրում ամենասպասված ու ամենահամեղ օրվան՝ Սեբաստացիների հարիսայի տոնին։ Իսկ հիմա կպատմեմ մեր դասարանի թթուդրիկի մասին։

Իմ ընկերներից մի քանիսը ընկեր Լուսինեի հետ գնումներ կատարեցին։ Երբ բանջարեղենները լվացված, պատրաստ էին, բոլորս լվացվեցինք, հագանք գոգնոցներրը, դրեցինք խոհանոցային գլխարկները և սկսեցինք կտրատել բանջարեղենները։ Ես ու Աննան միասին էինք աշխատում ու օգնում էինք իրար։ Բոլորս մեր կտրատած բանջարեղեները լցնում էինք ապակե տարաների մեջ։ Վերջում բոլորս թթվի համար աղաջուր պատրաստեցինք ու լցրեցինք բանջարեղենների վրա։ Արդեն աշնանային արձակուրդներն են սկսվել։ Մինչև գնանք դպրոց, թթուն արդեն պատրաստ կլինի։ Մենք այն կուտենք հարիսայի հետ։ Իմ կարծիքով այն ամենահամովը կլինի, որովհետև մենք ինքնուրույն ու համերաշխ ենք պատրաստել։

Ճամփորդություն

Снимок экрана (3)1․Մեկնում դպրոցից․ժամը 11։00

2․Ճանապարհ՝Բաբաջանյան փողոց,Իսակովի պողոտամ,Հախթանակ կամուրջ,սուրբ Սարգիս եկեղեցի,Հրազդանի կիրճ

3․Քայլարշավ Հրազդան գետի ափով

4․Գետափի խնամք

5․Ֆոտոպլենեռ ընթերցումներ․Գետակը,Մանուկն ու ջուրը,Աշուն

7․Պարերգեր․Ջան երեան,Մեր սիրելի Երևան

8․Վազքի մարաթոն

9․Վերադարց 13։30

Բարեսիրտ հատիկը

Բարեսիրտ հատիկԿար-չկար մի հատիկ կար։ Մի օր հատիկը ասում է․

Էս ինչքա՜ն փոքր եմ, թող մեծանամ։

Հատիկը մտածում է, մտածում և հնար է գտնում։ Նա գնում է հողի մոտ։ Հողը հարցնում է․

—Ի՞նչ ես ուզում, հատիկ ջան։

Հատիկը պատասխանում է․

— Ես ուզում եմ մեծանամ։

Հատիկն ասում է հողին, որ  նա պետք է իրեն մեծացնի։

Հողն ասում է․

— Լավ, դե մտիր իմ մեջ։

Հատիկ մտնում  է հողի մեջ։ Այնտեղ շատ մութ է լինում, բայց նա չի վախենում։ Հատիկը ձգվում է արևի կողմ, որ արևի ճառագայթներից էներգիա ստանա։

Հատիկն ասում է․

— Ջո՜ւր եմ ուզում։

Հողը գնում է աղբյուրի մոտ, և  հատիկը մի լավ ջուր է խմում։

Մի օր հողը տեսնում է,  որ հատիկը մեծացել է, ասում է․

— Դե, երազանքդ կատարեցի, կարող ես գնալ։

Բայց  հատիկն ասում է․

— Հող, ես չեմ ուզում, որ քեզնից առանձնանամ։

Հողն ասում է․

— Դե լավ, ապրի իմ հետ։

Եվ  հողն ու հատիկը ապրում են միասին՝ ուրախ և խաղաղ։

Փոքր ճնճղուկի պատմությունը

Ուրբաթ օրը մենք դպրոցի բակում մի ճնճղուկ գտանք։ Նա ընկած էր ծառի տակ, անշարժ էր։ Մեզ թված, թե նա սատկած է, բայց հետո երբ Անահիտը վերցրեց նրան,հասկացանք որ նա դեռ կենդանի է։ Մենք նրան ջուր տվեցինք, նա կտուցով խմեց ջուրը և մի քիչ շարժվեց։ Մենք նրան դրեցին քարի վրա ,բայց ես ճնճղուկի տակւ տերև դրեցի, որ ճնճղուկը  չմրսի իսկ նարեն հացի փշուրներ բերեց։մենք ճնճղուկին թողեցինք քարի վրա ուժեր հավաքի և թռչի։երբ ես պատուհանից նայում էի,տեսա,որ որ ճնճղուկը արյունոտ էր։ Ինձ թվում է, որ ճնճղուկին սատկացրել են նրա մոտով անցնող մեծերը։